Մամբրե Մատենճյան

հայ գրականագետ

Մամբրե Վարդևանի Մատենճյան (հոկտեմբերի 25, 1880(1880-10-25)[1], Բաբերդ, Թուրքիա[1] - փետրվարի 3, 1920(1920-02-03)[1], Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն[1]), հայ գրականագետ, մանկավարժ։

Մամբրե Մատենճյան
Ծնվել էհոկտեմբերի 25, 1880(1880-10-25)[1]
Բաբերդ, Թուրքիա[1]
Մահացել էփետրվարի 3, 1920(1920-02-03)[1] (39 տարեկան)
Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն[1]
Բնակության վայր(եր)Ռուսական կայսրություն[1]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն,  Ռուսական կայսրություն և  Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
Ազգությունհայ
Մասնագիտությունգրականագետ և ուսուցիչ
Հաստատություն(ներ)Ներսիսյան դպրոց[1]
Ալմա մատերԳևորգյան Հոգևոր Ճեմարան (1901)[1] և Փարիզի համալսարան (1907)[1]
Տիրապետում է լեզուներինհայերեն

Կենսագրություն խմբագրել

1886 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Կովկաս։ 1901 թվականին Մատենճյանը ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ 1903-1907 թվականներին սովորել է Սորբոնի համալսարանի գրականության բաժնում (հաճախել է նաև արվեստների պատմության դասընթացները)։ Այնուհետև մինչև կյանքի վերջը ֆրանսերեն, հայոց լեզու, հայ և ընդհանուր գրականություն է դասավանդել Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (դպրոցի համար գրել և հրատարակել է «Հունական գրականություն» ձեռնարկը)։ Արտաշես Աբեղյան և Մանուկ Աբեղյանների հետ կազմել է 1912-1917 թվականներին պրակներով լույս տեսած «Գրագետ» ուղղագրության դասագիրքը։ Մատենճյանը աշխատակցել է ժամանակի հայ պարբերական մամուլին, մասնակցել գրական կյանքին։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 286