«Մահմուդ և Մարիամ» (ադրբ.՝ Mahmud və Məryəm), ադրբեջանցի գրող Էլչին Էֆենդիևի վեպը, որը պատմում է Գանձակի խան Մահմուդի և հայ հոգևորականի դստեր՝ Մարիամի սիրո պատմությունը[1]։ Դեպքերը տեղի են ունենում ուշ միջնադարում շահ Իսմայիլի կառավարման ժամանակ՝ ժամանակակից Ադրբեջանի տարածքում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին[2][3][4]։ Վեպն առաջին անգամ հրատարակվել է 1983 թվականին[5]։ Վեպը ռուսերենով հրատարակվել է 1984 թվականին Բաքվում՝ «Գրական Ադրբեջան» ամսագրում[6]։

Մահմուդ և Մարիամ
ադրբ.՝ Mahmud və Məryəm
Գրքի նոր հրատարակության շապիկը
ՀեղինակԷլչին Էֆենդիև
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրվեպ
Բնօրինակ լեզուադրբեջաներեն
Ստեղծման տարեթիվ1983 թվական
Հրատարակում(ներ)1983 թվական
ԵրկիրԱԽՍՀ
Հրատարակման վայրԲաքու
Հրատարակման տարեթիվ1983

Վեպի սյուժեն չունի պատմական հենք։ Էլչին Էֆենդիևը վեպը գրել է՝ հիմնվելով «Ասլը և Քերեմ» դասթանի վրա[2][7], որի սյուժեն պատմում է ադրբեջանցի պատանու և հայ աղջկա սիրո մասին[7]։ Այս վեպում գրողը, լեզվաբան Վագիֆ Մինադ օղլի Արզումանովի կարծիքով, «հիշվող պատկերների տեսքով տվել է ժամանակի պատմաքաղաքական պատկերը, առկա խնդիրները»[2]։

Վեպը սկսվում է՝ պատմելով Գանձակի խանի որդու Մահմուդի կյանքը։ Այնուհետև պատմությունը նոր ընթացք է ստանում։ Մահմուդին հետաքրքրում է ոչ միայն սերը, այլև հարազատ շրջանների ճակատագիրը։ Նա մտածում է մարդկային ճակատագրի մասին, նա մշտապես փիլիսոփայական մտածմունքների մեջ է։ Համաձայն Արզումանովի, վեպում 16-ամյա Մահմուդը խանի լկտի որդուց վերածվում է մի մարդու, ով մտահոգված է մարդկային տեսակին անհանգստացնող խնդիրներով, որն էլ հանդիսանում է վեպի լեյտմոտիվը։ Հետևելով իր սիրուն Մահմուդը լքում է հայրենի քաղաքը, երկիրը և ավելի շատ բան սկսում հասկանալ[2]։

Գրականագետ Ակիֆ օղլի Մամեդ Հուսեյնովի խոսքերով, այս վեպում Էլչինը օգտագործում է տարբեր հնարքներ, պատմողական ոճի տարբեր անցումներ, սյուժեի հանկարծակի փոփոխություններ։ Ինչպես նշում է Հուսեյնովը, «Մահմուդ և Մարիամ» վեպում իրար են բախվում մեղքերի և իրականության աշխարհները[4]։ Համաձայն գրականագետ Բեքիր Նաբիևի, այս վեպում պատմական իրողությունները խառնվում են ազգային բանաստեղծական արվեստի մոտիվների հետ[8]։

Ինքը՝ հեղինակը իր «Ժամանակ և բառ» վեպում, անվանելով իր վեպը պատմափիլիսոփայական, գրել է.

Պատրաստվում եմ գրել «Մահմուդ և Մարիամ» պատմափիլիսոփայական վեպը՝ օգտագործելով «Ասլը և Քերեմ» դասթանի սյուժեն։ Վաղ առավոտից մինչև ուշ երեկո, իմ մտքերը զբաղված են միայն վեպով և մտքումս հայտնվում են համաշխարհային պատմության որոշ դրվագներ, պատմական հնարավոր բոլոր սիրավեպերը[5]։

2013 թվականին, վեպի մոտիվներով, Թուրքիան և Ադրբեջանը համատեղ նկարահանել են համանուն ֆիլմ[9]։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Արաս Բուլութ Իյնեմլին և Եվա Դոդովան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Эльчин, 1984, էջ 28
  2. 2,0 2,1 2,2 2,3 Арзуманов В. Великолепное служение литературе… // Литературный Азербайджан. —Б., 1988. — С. 105.
  3. Эльчин, 1984, էջ 44
  4. 4,0 4,1 Гусейнов, 1985, էջ 160
  5. 5,0 5,1 Эльчин. Время и слово // Литературный Азербайджан. — 2003. — № IV. — С. 23.
  6. Эльчин, 1984, էջ 8
  7. 7,0 7,1 Гусейнов Ч. Этот живой феномен: советская многонациональная литература вчера и сегодня. — М.: Советский писатель, 1988. — С. 87. — 429 с.
  8. Набиев Б. Доклан // Стенографический отчет VIII съезда писателей СССР. — М.: Советский писатель, 1988. — С. 79.
  9. Малахат Аббасова рассказала о премьере фильма «Махмуд и Марьям»: «Это очень счастливый день в моей жизни»

Աղբյուրներ խմբագրել

  • Эльчин. Махмуд и Мариам // Литературный Азербайджан. —Б., 1984.
  • Гусейнов А. Тенденции развития современной азербайджанской прозы, 1960-1980 гг. — Б.: Элм, 1985. — 172 с.