Ահմադ Մահմուդ (դեկտեմբերի 25, 1931(1931-12-25), Ահվազ, Իրան - հոկտեմբերի 4, 2002(2002-10-04), Թեհրան, Իրան), պարսիկ արձակագիր։

Ահմադ Մահմուդ
Ծնվել էդեկտեմբերի 25, 1931(1931-12-25)
ԾննդավայրԱհվազ, Իրան
Վախճանվել էհոկտեմբերի 4, 2002(2002-10-04) (70 տարեկան)
Վախճանի վայրԹեհրան, Իրան
ԳերեզմանImamzadeh Taher Cemetery
Մասնագիտությունգրող և վիպասան
Քաղաքացիություն Իրան
Ժանրերպատմվածք

Կենսագրություն խմբագրել

Ծնվել 1931 թվականին, Իրանի Խուզիստան նահանգի Ահվազ քաղաքում։ Իսկական անունն է Ահմադ Աըթա։ Երկար տարիներ պաշտոնավարել է Իրանի նավթի ընկերությունում։ Ապրել ու ստեղծագործել է Թեհրանում։

Ստեղծագործությունը խմբագրել

Պատմվածքների առաջին ժողովածուն լույս է տեսել 1959 թվականին «Ընկեցիկը» խորագրով, որով էլ մուտք է գործել գրական աշխարհ։ Այնուհետև հրատարակել է «Ծովը դեռ հանդարտ է» (1960), «Փչություն», «Ուխտագնացը անձրնի տակ» (1968), «Օտարականներն ու տեղացի տղան» (1978), «Ծանոթ պատմությունը» և «Ուղևորից մինչն այտուց» (1991) պատմվածքների ժողովածուները։ Նրա բոլոր ստեղծագործությունները պատկերում են Իրանի հարավի կյանքը։ Մթնոլորտը, խոսակցական պարսկերենը, սովորություններն ու մարդկանց վարք ու բարքը, բոլորն էլ «հարավային» են։ Մահմուդը հիմնադիրն է համարվում Իրանի այսպես կոչված «հարավի» պատմվածքի։ Նա պարզ է գրում, ասելիքը շարադրում է կարճ ու հստակ նախադասություններով։

1983 թվականին հրատարակած «Հարևանները» վեպն ունի հասարակական-քաղաքական հնչեղություն, դասվում է պարսկական գրականության գլուխգործոցների շարքը։ 1983 թվականին այն թարգմանվել է ռուսերեն և մեծ տպաքանակով լույս տեսել Մոսկվայում։ 1981 թվականին Մահմուդը հրատարակեց «Մի քաղաքի պատմություն» վեպը։ Այնուհետև հրատարակեց «Այրված հողը», որի նյութը վերցված է Իրանին պարտադրված պատերազմից, 1990 թվականին՝ «Հանդիպումը», իսկ 1993 թվականին լույս տեսավ նրա եռահատոր «Զրո աստիճանի զուգահեռականը» վեպը։ «Ջրի վրայի տնակը» պատմվածքում Ահմադ Մահմուդը դեռ 1975 թվականին կանխատեսում է թագավորական վարչակարգի փլուզումը, որ տեղի ունեցավ 1979 թվականին[1]։

Ստեղծագործությունները հայերեն խմբագրել

  • Ջրի վրայի տնակը։ Մետաքսի ճամփան, Ե., Ապոլլոն, 1996, էջ 105-108։ Բնագրից թարգմանեց Խաչիկ Խաչերը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մետաքսի ճամփան, Ե., Ապոլլոն, 1996, էջ 104։