Մահացու վիրավորը

Վասիլի Վերեշչագինի նկարը

« Մահացու վիրավորը» (ռուս.՝ «Смертельно раненный»), ռուս նկարիչ Վասիլի Վերեշչագինի նկարը, որն ստեղծվել է 1873 թվականին։ Նկարը Վերեշչագինի բողոքն է ընդդեմ նվաճողական պատերազմների[1]։

Մահացու վիրավորը
տեսակգեղանկար
նկարիչՎասիլի Վերեշչագին
տարի1873
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Ծանոթագրություններ

Ստեղծման պատմություն

խմբագրել

«Մահացու վիրավորը» կտավը դասվում է Վասիլի Վերեշչագինի Թուրքեստանյան շարքի նկարների թվում։

1867 թվականին Վերեշչագինը, ենթասպայի կարգավիճակով, մեկնել է Թուրքեստան, որտեղ նա ծառայել է գեներալ-նահանգապետ Կաուֆմանի մոտ։ Պատերազմի ժամանակ Վերեշչագինն իր հայրենակիցների մահվան ու տառապանքների ականատեսն է եղել։ Այնտեղ, Թուրքեստանում, ստեղծվել են nրա Թուրքեստանյան շարքի բոլոր նկարները։

Նկարագրություն

խմբագրել

«Մահացու վիրավորը» նկարում նկարիչը ստեղծել է ցավից խելագարված ռուս զինվորի կերպարը։ Նրա դեմքը ցույց է տալիս մահվան սարսափը և վախը։ Զինվորը ձեռքերով սեղմել է իր կողքի վերձը, բայց նա դատապարտված է։ Դատելով զինվորի դիրքից՝ գետնին տարածված ստվերից կարելի է ասել, որ նա մինչև վերջին պահը փորձել է փրկվել, փախչել մահից։ Վառոդի ծխով լցված երկինքը, ամուլ հողը, տաք օրվա շիկացած մթնոլորտը ձևավորում են բնապատկերային միջավայր, որը ամբողջ տեսարանին տալիս է ավելի իրատեսական համոզվածություն։ Նկարը տարբերվում է կյանքի խորը ճշմարտությամբ, այն շնչում է մարդասիրության տաք զգացումով։

Վերևում՝ նկարի շրջանակի վրա, առկա է գրություն, որն արել է հենց Վերեշչագինը․ «Ախ, սպանեցին, եղբայրներ ..սպանեցին... Օ՛հ, իմ մահը եկել է…» (ռուս.՝ «Ой убили, братцы! ..убили …ой смерть моя пришла!…»

Վերաբերմունքը նկարչի նկարի նկատմամբ

խմբագրել

Վերեշչագինի ստեղծագործական ողջ գործի համար բնորոշ է զավթղական պատերազմների դեմ բողոքի արտահայտությունը[2]։ Վերեշչագինի նկարների հակամիլիտարիստական ուղղվածությունն արդյունք է կյանքի դիտարկումների և նկարչի մտորումների։ Բայց պատերազմի հանդեպ ատելության հետ մեկտեղ, իր նկարներում Վերեշչագինը ցույց է տալիս սովորական ռուս զինվորի ողջ հերոսությունը։

«Ես սրտիս շատ մոտ եմ ընդունում այն, ինչ նկարում եմ. լացում եմ (բառացիորեն) յուրաքանչյուր վիրավորի և սպանվածի վիշտը»,– գրել է Վերեշչագինը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Кондратович Н.А. Верещагин. — М.: Русское энциклопедическое товарищество, 2003. — С. 16. — 32 с. — ISBN 5-901227-28-X
  2. Кузнецова Э.В. Исторический и батальный жанр: Беседы о русской и советской живописи. — М.: Просвещение, 1982. — 192 с. с.

Արտաքին հղումներ

խմբագրել