Մահապարտ ֆիգուր (շախմատ)
«Մահապարտ» ֆիգուր, շախմատում մրցակցի խաղաքարին սպառնացող անպաշտպան խաղաքար, որը վերցնելու դեպքում խաղն ավարտում է պատ։ Առավել հաճախ «մահապարտ» ֆիգուրը շախ է հայտարարում հակառակորդի արքային, ինչը հանգեցնում է թույլ կողմին հավերժական շախի միջոցով խաղը հասցնել ոչ-ոքիի[1]։ Շատ դեպքերում «մահապարտ» խաղաքար կարող է հանդիսանալ նավակը[2]։
Օրինակ
խմբագրելԹագուհին նավակի դեմ վերջնախաղում ուժեղ կողմը շատ հաճախ հաղթող է դուրս գալիս։ Գծապատկեր 1-ում սև արքան գտնվում է դաշտի անկյունում, եթե չլինի իրենց նավը, ապա խաղը կավարտվի պատ։ Այդ պատճառով էլ նրանք շախերի միջոցով փորձում են ազատվել այդ նավակից։
1. … Նg6+ 2. Թ:g6 պատ, կամ
2. Աh5 Նg5+ 3. Աh4 Նg4+ և այդպես շարունակ։ Հենց սպիտակները վերցնեն նավակին խաղը կավարտվի պատ։ Սպիտակ արքան կարող է շարժվել h1-ից h6, իսկ սև նավակը կարող է հավերժական շախի միջոցով խաղը հասցնել ոչ-ոքիի[3]։
Տես նաև
խմբագրելԳրականություն
խմբագրել- Шахматы: энциклопедический словарь / гл. ред. А. Е. Карпов. — М.: Советская энциклопедия, 1990. — С. 37. — 621 с. — 100 000 экз. — ISBN 5-85270-005-3.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ilja (2014 թ․ ապրիլի 20). «Шахматный учебник онлайн: Пат. Бешеная фигура». Шахматный учебник онлайн. Վերցված է 2021 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «Рубрика для начинающих. «Бешеная» ладья». Шахматная Школа Онлайн (ռուսերեն). 2019 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2021 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «БЕШЕНАЯ ФИГУРА». Шахматный информационный ресурс. Վերցված է 2021 թ․ հունվարի 19-ին.