Մահաթմա Գանդիի հուշարձան (Մոսկվա)

Մահաթմա Գանդիի հուշարձան (ռուս.՝ Памятник Махатме Ганди), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է հնդիկ քաղաքական և հոգևոր առաջնորդ, Հնդկաստանի` Մեծ Բրիտանիայից անկախանալու շարժման ղեկավար և գաղափարախոս Մահաթմա Գանդիին (1869-1948)։ Քանդակը տեղադրված է Ինդիրա Գանդիի հրապարակից քիչ հեռու, Ռամենկի շրջանում։

Picto infobox architecture.png
Մահաթմա Գանդիի հուշարձան
Կոորդինատներ55°42′24″ հս․ լ. 37°30′49″ ավ. ե.HGЯO
Գտնվում էՌուսաստան Ռուսաստան
Մոսկվա
Կառուցվել է1988
Շինության ձևըՔանդակ
Կառուցել էԳաուտամ Պալ
Ներկա վիճակըԿանգուն

ՊատմությունԽմբագրել

Մահաթմա Գանդիի հուշարձանը Հնդկաստանի կառավարության և ժողովրդի նվերն է Մոսկվային։ Այն հանդիսավորությամբ բացվել է 1988 թվականի հուլիսի 8-ին։

Հուշարձանի հեղինակը հնդիկ քանդակագործ Գաուտամ Պալն է։ Հուշարձանի պատվանդանը նախագծել են ճարտարապետներ Վ. Վ. Պասենկոն և Ի. Պ. Կրուգլովը, իսկ կառուցել է կոնստրուկտոր Վ. Ե. Կորեին։

Հուշարձանը քանդակված է Մահաթմա Գանդիի քանդակների համար արդեն ավանդական ոճով. նա պատկերված է ճգնավորներին բնորոշ ավանդական հագուստով և, ուխտավորի գավազանին հենված, լայն քայլով առաջ գնալիս։ Այս կերպարը մարմնավորում է Գանդիի բարձր հոգևոր անձնանվիրությունը, նրա անձնազոհությունը ճշմարտությունը փնտրելիս։ Պատվանդանին արված է պարզ մակագրություն`

  ՄԱՀԱԹՄԱ

ԳԱՆԴԻ

 


Սկզբնապես Մահաթմա Գանդին պատկերված էր ակնոցով, բայց այն կոտրել են այլևս չեն վերադարձվել։ Վանդալների հարձակմանն է ենթարկվել նաև գավազանը, և այն ստիպված էին վերականգնել։

Արձանի հարևանությամբ տեղադրված է սալիկ, որտեղ համառոտ պատմվում է Մահաթմա Գանդիի մասին և նշվում են հուշարձանի հեղինակները։

Մահաթմա Գանդիի հուշարձանից քիչ հեռու` Ինդիրա Գանդիի հրապարակում է գտնվում հնդիկ մեկ այլ քաղաքական գործիչ Ինդիրա Գանդիի հուշարձանը։

ԱղբյուրներԽմբագրել