Պատրիս Մակ-Մահոն
Մարի Էդմ Պատրիս Մորիս Մակ-Մահոն (Mac-Mahon, հունիսի 13, 1808[1], Սյուլլի - հոկտեմբերի 17, 1893[2][3], Մոնկրեսոն), ֆրանսիական պետական և ռազմական գործիչ, Ֆրանսիայի մարշալ (1859)։
Մասնակցել է 1853-1856 թվականների Ղրիմի պատերազմին։ 1855 թվականին Մակ-Մահոնի դիվիզիան գրավել է Մալախով կուրգանը (Սևաստոպոլի մոտ)։ 1864-1870 թվականներին եղել է Ալժիրի գեներալ-նահանգապետ։ 1870-1871 թվականների ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ նրա բանակը պարտվել է Սեղանի մոտ (1870), ապա Մակ-Մահոնը գլխավորել է վերսալցիների բանակը, որը գործում էր Փարիզյան կոմունայի (1871) դեմ։ 1873-1879 թվականներին Մակ-Մահոնը եղել է Ֆրանսիայի հանրապետության պրեզիդենտը։ 1876 թվականին նրա մասնակցությամբ նախապատրաստվող միապետական հեղաշրջման ձախողումից և միապետականների սենատում մեծամասնությունը կորցնելուց հետո, 1879 թվականին, Մակ-Մահոնը պաշտոնաթող է եղել։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Find A Grave — 1995.
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.senat.fr/senateur-2nd-empire/mac_mahon_marie_edmee_patrice_maurice0039e2.html
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Lundy D. R. The Peerage
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 180)։ |