Մակրոկլիմա (հուն․՝ մակրո՝ մեծ և կլիմա), խոշոր տարածաշրջանների՝ բնական զոնաների, մայրցամաքների և օվկիանոսների կամ ամբողջ Երկիր մոլորակի կլիման։ Բավականաչափ միատարր է իր աշխարհագրական գործոններով և բնորոշվում է մթնոլորտի ընդհանուր շրջանառությամբ։ Համեմատաբար ոչ մեծ տարածքների կլիման բնութագրվում է որպես մեզոկլիմա, փոքր տարածքներինը՝ միկրոկլիմա։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։