Մակո Սափարովա-Աբաշիձե

հայ դերասան

Մակո (Մարիամ) Միքայելի Սափարովա-Աբաշիձե (վրաց.՝ მაკო საფაროვა-აბაშიძე, փետրվարի 18, 1860(1860-02-18), Սիղնաղ - դեկտեմբերի 12, 1940(1940-12-12), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), վրացական թատրոնի հայազգի դերասանուհի։ ՎԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1925)։

Picto infobox masks.png
Մակո Սափարովա-Աբաշիձե
Mako Saparova-Abashidze Valerian Gunia.jpg
Ծնվել էփետրվարի 18, 1860(1860-02-18)
ԾննդավայրՍիղնաղ
Մահացել էդեկտեմբերի 12, 1940(1940-12-12) (80 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the USSR (1936-1955).svg Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Վասիլի Աբաշիձե
Պարգևներ և մրցանակներ

Դերասան Վասիլի Աբաշիձեի կինը։

ԿենսագրությունԽմբագրել

Բեմ է բարձրացել 1878 թվականին՝ Թիֆլիսի վրացական դրամատիկական խմբում (Պայխոշ, Վ․ Սարդուի «Հայրենիք», Դ․ Էրիսթավիի փոխադրությամբ՝ «Սամշոբլո»)։ Եղել է ռեալիստական ուղղության դերասանուհի, որի մարմնավորած դրամատիկ ու կատակերգական կերպարները բողոքել են սոցիալական անարդարությունների դեմ։

1910-ական թվականներին լսողությունը կորցնելու պատճառով թողել է բեմը։ Գրել է հուշեր Գաբրիել Սունդուկյանի մասին, մասնակցել հայ մշակութային կյանքին[1]։

Լավագույն դերերԽմբագրել

  • Մաշո (Ցագարելու «Սիբիրական»)
  • Նատալյա (Սունդուկյանի «Խաթաբալա»)
  • Լիզա (Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»)
  • Պոլինա (Ա․ Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն»)
  • Ռուքայա (ՅուԺին-Սումբատովի «Դավաճանություն»)
  • Տուանետ (Մոլիերի «Երևակայական հիվանդը»)
  • Օֆելյա (Շեքսպիրի «Համլետ»)

ԳրականությունԽմբագրել

  • Д. И. Чхеидзе «Мако Сапарова-Абашидзе», 1963.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «AV Production - Մակո Սափարովա-Աբաշիձե»։ avproduction.am։ Վերցված է 2019-02-18 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 251