Բիծ (լատին․՝ macula — բիծ, maculae — բծեր)[1] եզրույթը մոլորակային անվանակարգի մեջ օգտագործվում է մոլորակների և արբանյակների մակերևույթին համեմատաբար փոքր մուգ տարածքներն անվանակոչելու համար։ Որպես եզրույթ սկսել է օգտագործվել այդպիսի օբյեկտներ Եվրոպայի մակերևույթի մանրամասն լուսանկարներում հայտնաբերելուց հետո[2]։

Գանեշայի բիծ, մեծ շրջանաձև բիծ այս լուսանկարի ներքևի ձախ մասում։

Այս եզրույթը, ինչպես և մոլորակային անվանակարգի մնացած եզրույթները, նկարագրում է օբյեկտի միայն արտաքին տեսքը և ոչինչ չի ասում դրա ծագման մասին[1][3][4]։ Նույնիսկ միշտ չէ, որ այն նշանակում է մուգ գույն տեսանելի ընդգրկույթում. Տիտանի բծերն ընտրված են ինֆրակարմիր և ռադարային ալբեդոյով։

2020 թվականի մայիսի դրությամբ բիծ եզրույթով կան անվանումներ Հրատի, Եվրոպայի, Տիտանի և Տրիտոնի վրա[5]։

Տարբեր երկնային մարմինների համար բծերը տարբեր կերպ են անվանվում[6]՝

  • Հրատի բծերը կրում են Ջովանի Սկիապարելլիի կամ Էժեն Անտոնիադիի քարտեզներում նշված մոտակա ալբեդոյի տարրերի անվանումները.
  • Եվրոպայի բծերը կրում են Եվրոպայի մասին առասպելի հետ կապված վայրերի անվանումները.
  • Տրիտոնի բծերը՝ ջրի հետ կապված զանազան անվանումները (բացառությամբ հունական և հռոմեական).
  • Տիտանի բծերն անվանվում են ի պատիվ տարբեր ժողովուրդների հավատալիքներում եղած երջանկության, խաղաղության և ներդաշնակության աստվածների։

Բծերի ցուցակ խմբագրել

Բծեր Հրատի վրա

Բծեր Եվրոպայի վրա

Բծեր Տիտանի վրա

Բծեր Տրիտոնի վրա

Տեսեք նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Descriptor Terms (Feature Types)». Gazetteer of Planetary Nomenclature (անգլերեն). International Astronomical Union (IAU) Working Group for Planetary System Nomenclature (WGPSN). Արխիվացված օրիգինալից 2014.06.23-ին. Վերցված է 2014.06.23-ին։-ին.
  2. Գրիլի, Ռոնալդ; Ռեյմոնդ Մ. Բեյթսոն (2007). Մոլորակների քարտեզագրում. Քեմբրիջի համալսարանի հրատարակչություն. էջ 116. ISBN 0-521-03373-X.
  3. Բուրբա Գ. Ա., Երևակի արբանյակների ռելիեֆի տարրերի անվանակարգը (խմբ. Ֆլորենսկի Կ. Պ. և Եֆրեմով Յ. Ի.), Մոսկվա, «Գիտություն» — 80 էջ։
  4. Hargitai H. I. Planetary Maps: Visualization and Nomenclature // Cartographica. — В. 2. — Т. 41. — Էջ  160. — doi:10.3138/9862-21JU-4021-72M3 Արխիվացված է 2014.06.22 սկզբնաղբյուրից:
  5. «Gazetteer of Planetary Nomenclature» (անգլերեն). International Astronomical Union (IAU) Working Group for Planetary System Nomenclature (WGPSN) — (ընդլայնված որոնման մեջ Feature Type տողի համար ընտրել Macula, maculae). Վերցված է 2020.06.03-ին։-ին.
  6. «Categories for Naming Features on Planets and Satellites». Gazetteer of Planetary Nomenclature (անգլերեն). International Astronomical Union (IAU) Working Group for Planetary System Nomenclature (WGPSN). Արխիվացված օրիգինալից 2013.05.14-ին. Վերցված է 2013.05.13-ին։-ին.

Արտաքին հղումներ խմբագրել