Մակոտո Հասեբե
Մակոտո Հասեբե (ճապ.՝長谷部 誠, հունվարի 18, 1984[1][2][3], Ֆուձիեդա, Սիձուոկա (պրեֆեկտուրա), Ճապոնիա), ճապոնացի ֆուտբոլիստ. Նա հենակետային կիսապաշտպան է։ Խաղում է գերմանական Այնտրախտ Ֆրանկֆուրտում և Ճապոնիայի ազգային հավաքականի ավագն է։
Մակոտո Հասեբե ճապ.՝ 長谷部誠 | |||
---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Մակոտո Հասեբե | ||
Քաղաքացիությունը | Ճապոնիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 18, 1984[1][2][3] (41 տարեկան) | ||
Ծննդավայր | Ֆուձիեդա, Ճապոնիա | ||
Հասակ | 180 սմ | ||
Քաշ | 72 կգ | ||
Դիրք | Հենակետային կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Այնտրախտ Ֆրանկֆուրտ | ||
Համար | 20 | ||
Պատանեկան կարիերա | |||
1999-2001 | Ֆուձիեդա Հիգաշի Ավագ դպրոց | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2002-2007 | Ուրավա Ռեդ Դայմոնդս | 149 | (12) |
2008-2013 | Վոլֆսբուրգ | 135 | (5) |
2013-2014 | Նյուրնբերգ | 14 | (0) |
2014-ներկա | Այնտրախտ Ֆրանկֆուրտ | 87 | (2) |
Ազգային հավաքական | |||
2006-ներկա | Ճապոնիա | 104 | (2) |
| |||
Պարգևներ
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ակումբային կարիերա
խմբագրելՈւրավա Ռեդ Դայմոնդս
խմբագրել2002թ. Ֆուձիեդայում դպրոցն ավարտելուց հետո նա միացավ Ուրավա Ռեդ Դայմոնդս թիմին։ 2003թ.-ից նա դարձավ Ուրավա-ի հիմնական կազմի խաղացող։ 2004թ.-ին ընդգրկվեց Ճապոնիայի Ջ.Լիգայի տարվա թիմում, ինչպես նաև ճանաչվեց այդ տարվա Ուրավա-ի լավագույն ֆուտբոլիստը։
Ուրավայում Հասեբեն անցկացրեց 5 տարի, խաղալով 149 խաղ և խփելով 12 գոլ։
2007թ. օգոստոսին իտալական Սիենան մոտ էր Հասեբեին ձեռք բերելուն, սակայն ձախողվեց։
Վոլֆսբուրգ
խմբագրելԱյնուամենայնիվ, նա միացավ Վոլֆսբուրգին և դարձավ Վոլֆսբուրգի պատմության առաջին ճապոնացի ֆուտբոլիստը։ 2009 թվականին նա դարձավ երկրորդ Բունդեսլիգա հաղթած ճապոնացի ֆուտբոլիստը։
2011թ. սեպտեմբերի 17-ին Հոֆենհայմի դեմ խաղում, Հասեբեն խաղի վերջին 9 րոպեները դարպասապահ կանգնեց։ Խաղն ավարտվեց 3-1, օգուտ Հոֆենհայմի, իսկ Հասեբեն բաց թողեց 3-րդ գնդակը։ 2011թ. դեկտեմբերի 3-ին նա անցակացրեց իր 100-րդ հանդիպումը Բունդեսլիգայում Մայնցի դեմ։
Վոլֆսբուրգում Հասեբեն մնաց 5 տարի, խփելով 5 գոլ 135 խաղում։
Նյուրնբերգ
խմբագրել2013 թվականի սեպտեմբերի 2-ին Հասեբեն կնքեց 3 տարվա պայմանագիր Նյուրնբերգի հետ, սակայան թմում մնաց ընդամենը 1 տարի, խաղալով 14 խաղ և այդպես էլ գոլ չխփելով։
Այնտրախտ Ֆրանկֆուրտ
խմբագրել2014 թվականի հուլիսի 1-ին Հասեբեն տեղափոխվեց Այնտրախտ Ֆրանկֆուրտ, որտեղ մինչև հիմա խաղում է։ Այս պահին նա Այնտրախտում անցկացրել է 87 խաղ և խփել 2 գոլ։
Միջազգային կարիերա
խմբագրելՀասեբեն իր միջազգային պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2006 թվականի փետրվարի 11-ին ԱՄՆ-ի դեմ ընկերական խաղում։
Հասեբեն Ճապոնիայի հավաքականի ավագն էր 2010 թվականի աշխարհի առաջնությանը և 2011 թվականի Ասիայի առաջնությանը, որտեղ Ճապոնիան ոսկե մեդալ նվաճեց։
Նվաճումներ
խմբագրելՃապոնիա
խմբագրել- Ասիայի առաջնություն։ 2011
- Կիրինի գավաթ։ 2008, 2009, 2011
Ակումբային
խմբագրել- Ջ.Լիգայի գավաթ։ 2003
- Ջ1.Լիգա 2-րդ փուլ։ 2004
- Կայսրի գավաթ։ 2005, 2006
- Ջ1.Լիգա։ 2006
- Ճապոնիայի Սուպեր գավաթ։ 2006
- Ասիայի Չեմպիոնների լիգա։ 2007
- Բունդեսլիգա։ 2008-2009
Անձնական
խմբագրել- Ջ.Լիգա լավագույն XI։ 2004
- Ջ.Լիգայի գավաթի Նոր հերոսի մրցանակ։ 2004
- Ասիայի առաջնության լավագույն XI։ 2011
- ՙՙԱսիայի լավագույնները՚՚։ 2011
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — (untranslated): PRISA, 1967. — ISSN 1888-6671
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մակոտո Հասեբե» հոդվածին։ |