Մակեդոնիա (տերմինաբանություն)

տերմինաբանություն

«Մակեդոնիա» անունն օգտագործվում է մի շարք մրցակցային կամ համընկնող իմաստներով՝ Եվրոպայի հարավ-արևելյան հատվածում աշխարհագրական, քաղաքական և պատմական տարածքներ, լեզուներ և ժողովուրդներ նկարագրելու համար։ XX դարի սկզբից սկսած՝ այն քաղաքական բանավեճերի հիմնական աղբյուրն է։ Իրավիճակը բարդ է, քանի որ տարբեր քաղաքական նկատառումներով տարբեր էթնիկ խմբեր տարբեր տերմիններ են օգտագործում նույն օբյեկտի համար, կամ նման տերմիններ՝ տարբեր օբյեկտների համար։

Մակեդոնիայի ժամանակակից աշխարհագրական տարածքը Մակեդոնիայի տարածաշրջան ոչ մի միջազգային կազմակերպության կամ պետության կողմից «պաշտոնապես չի ճանաչվել»: Որոշ առումներով այն, կարծես թե, միավորում է հինգ գործող ինքնիշխան երկրներ՝ Ալբանիան, Բուլղարիան, Հունաստանը, Մակեդոնիայի հանրապետությունը և Սերբիան: Մանրամասների համար տես` Մակեդոնիա (տարածաշրջան)

Պատմականորեն տարածաշրջանը զգալիորեն փոխել է իր սահմանները Բալկանյան թերակղզում։ Աշխարհագրական առումով, նրա սահմանները կամ նրա ստորաբաժանումները չունեն այնպիսի մի անվանում, որն ընդունվում է բոլոր գիտնականների և էթնիկ խմբերի կողմից։ Ժողովրդագրական առումով, հիմնականում բնակեցված են չորս էթնիկ խմբեր, որոնցից երեքն իրենց անվանում են «մակեդոնացիներ», երկրորդ՝ բուլղարական և հունական խմբեր, որոնք ինքնորոշվում են տարածաշրջանային մակարդակով, և երրորդ՝ էթնիկ մակեդոնացիները, որոնք ինքնորոշվում են ազգային մակարդակով։ Լեզվաբանական առումով, տարածաշրջանի լեզուների և բարբառների անվանումների ու պատկանելիությանը հարցը վիճաբանության աղբյուր է հանդիսանում։ Քաղաքական առումով, Մակեդոնիա և նրա ածանցյալ անունների օգտագործման իրավունքը հանգեցրեց Հունաստանի և Մակեդոնիայի Հանրապետության միջև դիվանագիտական վեճի։ Չնայած Միավորված ազգերի կազմակերպության միջնորդությանը, 1993 թ.-ից վեճը դեռևս քննարկման փուլում է,սակայն արդյունքում, համաձայն ժամանակավոր տեղեկանքի, այն ընդունվել է՝ որպես «Մակեդոնիայի Նախկին Հարավսլավական Հանրապետություն», որը երբեմն կրճատվում է՝ որպես ՄՆՀՀ։

Ստուգաբանություն խմբագրել

«Մակեդոնիա», հունարեն Μακεδονία (Makedones)[1] ծագել է հնագույն մակեդոնացիների Մակեդոնիա թագավորության (հետագայում` մարզ) անունից, որն ի սկզբանե նշանակում էր «բարձրահասակ» կամ «լեռնագնաց»[2]։ «Մակեդոնիա» (Մակեդոն) Μακεδνόν (Makednon) բառը` որպես անուն, առաջին անգամ հիշատակել է Հերոդոտոսը` Պինդոս (հուն․՝ Πίνδος) լեռնաշղթայի շրջակայքում բնակեցված բնիկ հույների (հետագայում` դորիացիներ) մասին խոսելիս[3]։ Մակեդոնիա բառը կապված է հին հունարեն μακεδνός (makednós) ածականի հետ, որը նշանակում է «բարձրահասակ, սլացիկ»[4]. այդ մասին հավաստում են Հոմերոսը և Ալեքսանդրիայի Հեսիչիուսը` օգտագործելով վերջինիս իգական ձևը` "μακεδνή" (makednē), որը նշանակում է «երկար, բարձրահասակ»[5][6]։ Այն μακρός (makros, "երկար, ընդարձակ")[7] և μήκος (mēkos, "երկարություն")[8], բառերի հետ ունի նույն արմատը, երկուսն էլ ծագել են հնդեվրոպական *mak- արմատից, որը նշանակում է «երկար» կամ «բարակ»[9]։ Լեզվաբան Ռոբերտ Ստեֆան Պոլ Բիքսը պնդում է, որ երկու տերմիններն էլ ունեն հին հունական ծագում և չեն կարող բացատրվել` որպես հնդեվրոպական ձևաբանության տերմին[10]։

Պատմություն խմբագրել

Մակեդոնիայի տարածաշրջանում հաստատվել են մի քանի պատմաքաղաքական կառույցներ, որոնք օգտագործել են Մակեդոնիա անունը. դրանց հիմնական մասը բերված է ստորև։ Այդ կառույցներից յուրաքանչյուրի սահմանները տարբեր են եղել։

Վաղ պատմություն խմբագրել

Հին Մակեդոնիա խմբագրել

Մակեդոնիա կամ Մակեդոն հնագույն թագավորություն[11] էր, որը տեղակայված էր Հին Հունաստանի տարածաշրջանում, իսկ հետագայում դարձավ Հելլենիստական Հունաստանի գերիշխող պետություն։ Այն կենտրոնացած էր Սալոնիկի ծոցի արևմտյան պարարտ հարթավայրերում (այսօր` հյուսիս-արևմտյան Հունաստան)։ Մակեդոնիայի առաջին պետությունն առաջացել է մ.թ.ա. 8-րդ կամ 7-րդ դարի սկզբին։ Կենտրոնից այն կողմ նրա տարածվածությունը տարբեր է եղել։ Մակեդոնիայի որոշ թագավորներ չեն կարողացել պահել իրենց մայրաքաղաքը; Մակեդոնիայի Ֆիլիպ II թագավորն ընդլայնել է իր իշխանությունը մինչև Էպիրոս, Թրակիայից մինչև Գալիպոլի, Թերմոպիլեից մինչև Դանուբ[12]։ Նրա որդին` Ալեքսանդր Մեծը, նվաճեց հարավ-արևմտյան Ասիայի տարածքի մեծ մասը, որն ընդգրկում էր արևմուտքում` ներկայիս Թուրքիայի տարածքը, և արևելքում` Հնդկաստանի մի մասը։ Չնայած Ալեքսանդրի հաղթանակները մեծ պատմական նշանակություն ունեցան` որպես Հելլենիստական դարաշրջանի սկիզբ, այնուայմենայնիվ, Մակեդոնիան` որպես պետություն, դրանցից ոչ մի նշանակալի տարածքային ձեռքբերում չունեցավ։ Ալեքսանդրի թագավորությունն անկում ապրեց մ.թ.ա. 323 թվականին նրա մահվանից հետո, նրա մի քանի ժառանգորդներ փորձեցին Մակեդոնիայում ստեղծել իրենց թագավորությունները; Անտիգոնուս Գոնաթասի կողմից ձևավորված թագավորությունը, որն ընդգրկում էր Ֆիլիպ II-ի ամբողջ երկիրը, սկսեց վերահսկել ներկայիս Հունաստանի տարածաշրջանի մեծ մասը, այն գոյատևեց մինչև մ.թ.ա. 168 թվականը, երբ հռոմեացիները բաժանեցին այն չորս հանրապետությունների[13]։

Հռոմեական Մակեդոնիա խմբագրել

Հին հռոմեացիները տարբեր մակարդակներում ունեցել են Մակեդոնիա կոչվող երկու տարբեր ինքնուրույն կազմավորումներ։ Մակեդոնիան` որպես Հռոմեական նահանգ, հիմնադրվել է մ.թ.ա. 146 թվականին։ Նրա սահմանները ժամանակ առ ժամանակ վարչական հարմարության համար տեղափոխվել են, սակայն Հռոմեական հանրապետության և Պրինցիպատի ժամանակ այն ընդարձակվեց արևմուտքում` մինչև Ադրիատիկ ծով, և հարավում` մինչև Կենտրոնական Հունաստան։

Դիոկղետիանոսի գահակալման ներքո Թեսալիան, որն ընդգրկում էր Արևմտյան Մակեդոնիայի մի մասը, առանձնացավ` ձևավորելով նոր նահանգ, իսկ կենտրոնական և հարավային Բալկանյան նահանգները խմբավորվեցին Մոեզիայի թեմի ներքո։ Ըստ որոշ հեղինակների 4-րդ դարում (առաջին անգամ հաստատապես վկայակոչվում էր 370 թվականը) այն բաժանվեց երկու նոր թեմերի; հյուսիսում՝ Դասիայի թեմը,որը հիմնականում լատինախոս էր, և հարավում՝ Մակեդոնիայի թեմը, որը հիմնականում հունախոս էր։ Կոստանդիանոս Ա Մեծի օրոք Մակեդոնիա նահանգի արևմտյան մասն առանձնացավ՝ ձևավորելով Էպիրուս Նովա նահանգը։ Կոստանդիանոս Ա Մեծի մահից հետո Արևմտյան Բալկանները՝ ներառյալ Մակեդոնիան, դարձավ Իլլիրիկումի պրեֆեկտորիայի մասը[14]։

Բացառությամբ կարճատև բաժանմանը հարավում՝ Մակեդոնիա Պրիմայի և հյուսիսում՝ Մակեդոնիա Սալուտարիսի միջև, 4-րդ դարի վերջերում (հաստատված է միայն Նոտիտա Դիգնիտատումում) Մակեդոնիան ձևավորեց մի նահանգ մինչև 5-րդ դարի վերջում (բաժանումն առաջին անգամ հաստատապես վկայակոչվել է 482 թվականին) վերաբաժանվեց հարավային և հյուսիսային մասերի, չնայած նահանգը, կարծես թե, վերամիավորվել է 535 թվականին։ Համաձայն 6-րդ դարի Սինեկդամուսի Մակեդոնիա Պրիման՝ Թեսաղոնիկե մայրաքաղաքով, ղեկավարվում էր հյուպատոսությունների կողմից և ուներ 32 քաղաք, և հյուսիսում՝ Մակեդոնիա Սեկունդան՝ Ստոբի մայրաքաղաքով, ղեկավարվում էր պրեզիդի (նախագահի) կողմից և ուներ ընդամենը 8 քաղաք։ Երկու նահանգների միջև մոտավոր սահմանը կոպիտ գծով անցնում էր Բիտոլայի հյուսիսով (որը պատկանում էր Մակեդոնիա Պրիմային) և ձգվում էր մինչև Դեմիր Կապիայի շրջակայքը[15][16]։

Բյուզանդական Մակեդոնիա խմբագրել

7-րդ դարի ընթացքում Բալկանների մեծ մասը նվաճել են սլավոնները՝ արշավանքների արդյունքում՝ հունախոս Բյուզանդական կայսրությանը թողնելով միայն կոփված քաղաքներն ու ափերը։ Դրանից հետո՝ 8-րդ դարի վերջերում, բյուզանդական կայսրուհի Իրինա Աթենացու օրոք «Մակեդոնիա» անունով սկսվեց կոչվել նոր թեմը։ Այնուամենայնիվ, աշխարհագրական առումով այն տեղաբաշխված էր ոչ թե Մակեդոնիայում, այլ՝ Թրակիայում, որը գտնվում էր Թեսաղոնիկե, Ստրիմոն թեմերի և այլ փոքր տիրապետությունների ներքո, ինչպիսիք էին Բոլերոնը և Դրուգուբիտեան[17]։ Թեմերն աշխարհագրական անվանումներ չունեին, և դրանց բուն իմաստը «բանակն» էր։ Դրանք շրջաններ դարձան յոթերորդ դարի ռազմական և ֆինանսական ճգնաժամի ժամանակ, երբ բյուզանդական զորքերին հանձնարարվել էր գտնել իրենց մատակարարներին տեղաբնակների մեջ, որտեղ էլ որ լիեին։ Այսպիսով, Արմենիակ թեմն ընդգրկում էր զգալիորեն Հայաստանի արևմտյան մասը, Թրակիայի թեմը ոչ թե Թրակիայում էր, այլ՝ Փոքր Ասիայում[18]։ Բյուզանդական կայսրության Մակեդոնական դինաստիան իր անունն ստացել է հիմնադրի՝ ծագումով հայ և Մակեդոնիա թեմում ծնված Բարսեղ Ա Մակեդոնացու(Վասիլ I) անունից[19]։

Մակեդոնիայի ներքին կառավարումը մնաց սլավոնների և ավելի ուշ՝ Բուլղարիայի ձեռքում մինչև Բարսեղ II-ի արշավը, որը վերջ դրեց բուլղարական պետության գոյությանը և բյուզանդական իշխանությունը տարածեց կենտրոնական և հյուսիսային Բալկաններում։ Դրանից հետո Մակեդոնիան մնաց Բյուզանդական տիրապետության ներքո մինչև Խաչակրաց չորրորդ արշավանքը (1204 թվական)։ Կարճ ժամանակով հիմնադրվեց Լատինական Թեսաղոնիկեի թագավորությունը, որը գոյատևեց մինչև 1224 թվականը, երբ այն գրավվեց Էպիրոսի բռնապետության կողմից։ Դրանից հետո՝ 1246 թվականին Մակեդոնիայի մեծ մասն անցավ Նիկիայի կայսրության տիրապետության ներքո, չնայած նրա հյուսիսային շրջանները մնացին վիճարկվող Սերբիայի և Բուլղարիայի միջև։ Տարածաշրջանի մեծ մասը Ստեֆան Դուշանի օրոք նվաճեցին սերբերը՝ 1341-1347 թվականների Բյուզանդիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Բյուզանդիայի հսկողության տակ մնացին միայն Թեսաղոնիկեն և նրա շրջակայքը։ 14-րդ դարի վերջին Օսմանյան թուրքերն իրենց հերթին նվաճեցին տարածաշրջանը, չնայած Թեսաղոնիկեն մնաց Բյուզանդիայի, իսկ հետագայում՝ Վենետիկի հսկողության տակ մինչև 1430 թվականը[20]։

Օսմանյան և աշխարհագրական Մակեդոնիա խմբագրել

Օսմանյան կայսրությունը չի պահել Մակեդոնիան՝ որպես վարչական միավոր[21]. 1864 թվականից սկսած աշխարհագրական Մակեդոնիայի շրջանները տարածված էին երեք վիլայեթներում, որոնք նույնպես մակեդոնական տարածքներ չէին։ Հյուսիսային մասում Կոսովոյի վիլայեթն էր, հետո՝ Սկոպյեն, Թեսաղոնիկեն (հարավում) և Մոնաստիր Վիլայեթը (արևմուտքում)։ Վարչական այս բաժանումը տևել է մինչև 1912-1913 թվականները, երբ Մակեդոնիան բաժանվեց Բալկանյան պետությունների միջև[22][23]։

Ժամանակակից պատմություն խմբագրել

Հունական հեղափոխության վաղ շրջանից սկսած` Հունաստանի ժամանակավոր կառավարությունը Մակեդոնիան հայտարարեց Հունաստանի ազգային տարածաշրջանի մաս, սակայն Կոստանդնուպոլսի (1832 թվական) պայմանագիրը, որն ընկած է հունական անկախ պետության ստեղծման հիմքում, սահմանեց Հունաստանի հյուսիսային սահմանը Արտայի և Վոլոսի միջև[24]։ Երբ Օսմանյան կայսրությունն սկսեց անկում ապրել, Մակեդոնիան ճանաչվեց Բալկանյան լիգայի բոլոր անդամների (Սերբիա, Մոնտենեգրո, Հունաստան և Բուլղարիա) և Ռումինիայի կողմից։ Սան Ստեֆանոյի պայմանագրի համաձայն, որով ավարտվեց 1877-1878 թվականների Ռուս-թուրքական պատերազմը, ամբողջ տարածաշրջանը, բացի Թեսաղոնիկեից, ներառվեց Բուլղարիայի սահմաններում, սակայն 1878 թվականի Բեռլինի կոնգրեսից հետո վերադարձվեց Օսմանյան կայսրությանը։ 1912 թվականին Առաջին Բալկանյան պատերազմի ժամանակ Բալկանյան լիգայի զորքերը առաջ շարժվեցին և գրավեցին Մակեդոնիան։ Տարածաշրջանի բաժանման վերաբերյալ դաշնակիցների միջև տարաձայնությունների պատճառով ծագեց Երկրորդ Բալկանյան պատերազմը, և արդյունքում Մակեդոնիայի տարածաշրջանը բաժանվեց գոյություն ունեցած կամ դեռևս գոյություն ունեցող հետևյալ ինքնուրույն կազմավորումների միջև.

Աշխարհագրություն խմբագրել

Մակեդոնիան (որպես ներկայիս աշխարհագրական տերմին) վերաբերում է հարավ-արևելյան Եվրոպայում գտնվող Բալկանյան թերակղզու տարածաշրջանին, որն ընդգրկում է 60,000 կամ 70,000 քառակուսի կիլոմետր մակերես։ Չնայած տարածաշրջանի սահմանները պաշտոնապես սահմանված չեն որևէ միջազգային կազմակերպության կամ պետության կողմից, որոշ առումներով տարածքը, կարծես թե, համապատասխանում է (արևմուտքից արևելք) Հալիաքմոն (Aliákmonas), Վարդար/ Աքսիոս և Ստրումա/ Strymónas գետերի ավազաններին և Սալոնիկի ու Սերեսի շրջանների հարթավայրերին[Ն 2]:

 
Մակեդոնիայի ավելի լայն շրջանի սահմանները, որոնք 1843-1927 թվականներին նկարագրվել են տարբեր հեղինակների կողմից: Այդ ժամանակաշրջանի քարտեզների մեծ մասն ունեի նմանատիպ սահմաններ, որոնք մի փոքր տարբերվում են միմյանցից. մի քանի քարտեզներ սահմանափակում են տարածաշրջանն իր հարավային մասում:

Պատմական համատեքստում Մակեդոնիա տերմինն օգտագործվել է տարբեր եղանակներով։ Մակեդոնիան չի եղել Օսմանյան կայսրության վարչական բաժանման մաս, նրա ամբողջ տարածքը Ռումելիայի բեյլերբեգի մի մասն էր կազմում.[30][31]: Երկրաբան Հ. Ռ. Վիլկինսոնն ենթադրում է, որ տարածաշրջանը «սահմանված չէ», սակայն շատ քարտեզագրողներ համաձայնում են «ընդհանուր գտնվելու վայրի» հարցում[32]։ Մակեդոնիան 1897 թվականին բավարար չափով հստակեցված էր, որպեսզի Գլադստոնը ներկայացներ «Մակեդոնիան` մակեդոնացիների համար», ֆիլհելենները պնդում էին, որ այդ արտահայտությունը չէր կարող անկողմնակալ համարվել, մինչդեռ թուրքոֆիլները հայտարարում էին, որ գոյություն ունեն վեց տարբեր տեսակի մակեդոնացիներ, և միայն թուրքական իշխանության անարխիան կարող էր գերակշռել տարածաշրջանում[33]։ Բալկանյան ժողովուրդներն սկսեցին իրենց իրավունքները պաշտպանել 1878 թվականին Սան Ստեֆանոյի պայմանագրի կնքումից և Բեռլինի կոնգրեսում դրա վերանայումից հետո[34]։

Անվանումները տարածաշրջանի լեզուներով խմբագրել

Տես նաև խմբագրել

Նշումներ խմբագրել

  1. The constitutional name of the country "Republic of Macedonia" and the short name "Macedonia" when referring to the country, can be considered offensive by most Greeks, especially inhabitants of the Greek province of Macedonia. The official reasons for this, as described by the Greek Ministry of Foreign Affairs, are:
     

    "The choice of the name Macedonia by FYROM directly raises the issue of usurpation of the cultural heritage of a neighbouring country. The name constitutes the basis for staking an exclusive rights claim over the entire geographical area of Macedonia. More specifically, to call only the Slavo-Macedonians Macedonians monopolizes the name for the Slavo-Macedonians and creates semiological confusion, whilst violating the human rights and the right to self-determination of Greek Macedonians. The use of the name by FYROM alone may also create problems in the trade area, and subsequently become a potential springboard for distorting reality, and a basis for activities far removed from the standards set by the European Union and more specifically the clause on good neighbourly relations. The best example of this is to be seen in the content of school textbooks in the Former Yugoslav Republic of Macedonia."[27]

     
  2. For an attempt to delineate the boundaries of the region, see Kontogiorgi (2006).[29]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Μακεδονία, Henry George Liddell, Robert Scott, A Greek-English Lexicon, on Perseus
  2. Harper, Douglas. «Macedonia». Online Etymology Dictionary.
  3. Herodotus, Histories, 1.56.2,3: "ταῦτα γὰρ ἦν τὰ προκεκριμένα, ἐόντα τὸ ἀρχαῖον τὸ μὲν Πελασγικὸν τὸ δὲ Ἑλληνικὸν ἔθνος. καὶ τὸ μὲν οὐδαμῇ κω ἐξεχώρησε, τὸ δὲ πολυπλάνητον κάρτα. ἐπὶ μὲν γὰρ Δευκαλίωνος βασιλέος οἴκεε γῆν τὴν Φθιῶτιν, ἐπὶ δὲ Δώρου τοῦ Ἕλληνος τὴν ὑπὸ τὴν Ὄσσαν τε καὶ τὸν Ὄλυμπον χώρην, καλεομένην δὲ Ἱστιαιῶτιν: ἐκ δὲ τῆς Ἱστιαιώτιδος ὡς ἐξανέστη ὑπὸ Καδμείων, οἴκεε ἐν Πίνδῳ Μακεδνὸν καλεόμενον: ἐνθεῦτεν δὲ αὖτις ἐς τὴν Δρυοπίδα μετέβη καὶ ἐκ τῆς Δρυοπίδος οὕτω ἐς Πελοπόννησον ἐλθὸν Δωρικὸν ἐκλήθη."
  4. μακεδνός, Henry George Liddell, Robert Scott, A Greek-English Lexicon, on Perseus
  5. Homer, Odyssey, 7.106
  6. Hesychii Alexandrini lexicon
  7. μακρός, Henry George Liddell, Robert Scott, A Greek-English Lexicon, on Perseus
  8. μήκος, Henry George Liddell, Robert Scott, A Greek-English Lexicon, on Perseus
  9. *mak-, Etymonline
  10. Beekes, Robert (2010), Etymological Dictionary of Greek, vol. II, Leiden, Boston: Brill, էջ 894
  11. Mark, Joshua J. «Macedon definition». Ancient history. Ancient History encyclopedia.
  12. Lane Fox, Robin (1973). Alexander the Great. London: Allen Lane. էջեր 17, 30. ISBN 978-0-7139-0500-7.
  13. Rostovtseff, Michael Ivanovitch (1926). History of the Ancient World (translated by James Duff Duff). Vol. II. Biblo & Tannen Publishers. էջ 78. ISBN 978-0-8196-2163-4.
  14. Roisman & Worthington (2010), էջեր. 547–548
  15. Roisman & Worthington (2010), էջեր. 548–550
  16. Kazhdan (1991), էջ. 1261
  17. Kazhdan (1991), էջեր. 1261–1262, 1968
  18. Treadgold (1997), էջեր. 421, 478, et passim
  19. Treadgold (1997), էջ. 455
  20. Kazhdan (1991), էջեր. 1262, 2072–2073
  21. The region was not called "Macedonia" by the Ottomans, and the name "Macedonia" gained currency together with the ascendance of rival nationalism. Collective Memory, National Identity, and Ethnic Conflict: Greece, Bulgaria, and the Macedonian Question, Victor Roudometof, Greenwood Publishing Group, 2002, 0275976483, p. 89.
  22. Rossos (2008), էջ. 67
  23. Miller, William (1936). The Ottoman empire and its successors. Cambridge [Eng.]: The University Press. էջեր 9, 447–49.
  24. Comstock, John (1829). History of the Greek Revolution. New York: W. W. Reed & co. էջ 5.
  25. Poulton (2000), էջեր. 85–86
  26. Կաղապար:Loc «The Library of Congress, Country Studies». Yugoslavia. Վերցված է 2006 թ․ հուլիսի 17-ին.
  27. «Hellenic Republic, Ministry of Foreign Affairs». Former Yugoslav Republic of Macedonia (FYROM) — The Name Issue. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2006 թ․ հուլիսի 17-ին.
  28. Poulton (2000), էջ. 14
  29. Kontogiorgi, Elisabeth (2006). «Macedonia 1870–1922 – The Regional Context». Population Exchange in Greek Macedonia. Oxford University Press. էջեր 11–13. ISBN 978-0-19-927896-1.
  30. McCarthy, Justin (2001). The Ottoman Peoples and the End of Empire. Oxford University Press. ISBN 978-0-340-70657-2.
  31. Rossos (2008), էջ. 51
  32. Wilkinson, H. R. (1951). Maps and Politics: a Review of the Ethnographic Cartography of Macedonia. Liverpool: Liverpool University Press. էջեր (a) p. 1, (b) pp. 2–4, 99, 121 ff., (c) p. 120, (d) pp. 4, 99, 137, (e) pp. 2, 4. Կաղապար:LCC.
  33. Roessel, David Ernest (2002). «Pet Balkan People». In Byron's Shadow. Oxford University Press. էջ 146. ISBN 978-0-19-514386-7.
  34. Erickson, Edward J. (2003). «The "Macedonian Question"». Defeat in Detail: the Ottoman Army in the Balkans. Greenwood Publishing Group. էջեր 39–41. ISBN 978-0-275-97888-4.

Աղբյուրներ խմբագրել