Մակեդոնիայի պայքարի թանգարան
Մակեդոնիայի պայքարի թանգարան, գտնվում է Հունաստանում, Արևմտյան Մակեդոնիայի Կոզանի նոմում[1]։ Բնութագրվում է որպես «թանգարան բաց երկնքի տակ», ինչն այն առանձնացնում է Մակեդոնիայի համար պայքարի մյուս թանգարաններից։ Այն տեղակայված է 7 հա տարածության վրա։ Նվիրված է մակեդոնացիների պայքարին` մինչև Մակեդոնիայի ազատագրումը և դրա վերամիավորումը Հունաստանի հետ 1912-13 թվականներին։
Մակեդոնիայի պայքարի թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Հունաստան |
Թանգարան խմբագրել
Թանգարանը հիմնադրվել է 1989 թվականին, «Կոզանի գրականության և արվեստի համայնքի» կողմից[2], ի նշանավորումն 1878 թվականի փետրվարի ապստամբության, որը տեղի է ունեցել շրջանում Պիերիայի ապստամբությանը զուգահեռ` Սան Ստեֆանոյի պայմանագիրը Մակեդոնիայի հանդեպ կիրառելու առթիվ։ Թանգարանը հիմնադրվել է քարանձավում, Խրոմիո գյուղից ոչ հեռու, որտեղ 1878 թվականին հայտարարվել էր դիմադրության մասին[3]։
Դիմադրության վերջնանպատակն էր բացառել Մակեդոնիայի` Բուլղարիայի մաս դառնալու հնարավորությունը, ինչպես նաև, պայքարի նպատակն էր օսմանյան տիրապետությունից ազատագրումն ու Մակեդոնիայի` հունական պետության հետ վերամիավորումը։
1878 թվականի փետրվարի 18-ին Վուրինո սարի վրա ձևավորվել է «Մակեդոնիայի ժամանակավոր կառավարությունը» (Կոզանի և Կաստորիա նոմեր, Արևմտյան Մակեդոնիա)։ Կառավարությունը ղեկավարում էին Յոհանես Գովենտարոսը Կոզանից, Լիատիս Իոսիֆն ու Անաստասիոս Պիխեոնը Օխրիդից։ Իր հայտարարության մեջ կառավարությունն «աստծո և մարդկանց առաջ հայտարարել է Ալեքսանդր Մակեդոնացու հայրենիքի վերամիավորումը մայր Հունաստանի հետ»[4]։ Ռազմական գործողություններն այստեղ ծավալվել են և չնայած Աթենքի հետ կապի բացակայությանը, հաջողությամբ են պսակվել ապստամբների համար մինչև 1878 թվականի օգոստոս։ Հարձակման են ենթարկվել թուրքական ռազմական կայաններ Կոզանիում, Կաստորիայում, Պրեսպա լճի մոտ, Պիսոդերիում, Ֆլորինում, Մոնաստիրում (այժմ` Բիտոլա)[5], [6]:
Դումպիոտիսը շարունակել է պարտիզանական պայքարը Գրեվենա նոմի շրջանում մինչև 1878 թվականի ապրիլի 19-ը։ Խոստեվասը, Կալոգիրուն, Զարկադասը և այլ ռազմական հրամանատարներ շարունակել են ռազմական գործողությունները Օլիմպոսի վրա նաև հաշտությունից հետո, և արդեն չունենալով ո՛չ նյութական, ո՛չ բարոյական աջակցություն հունական կառավարությունից` հեռացել են Ֆեսալիա։
Մակեդոնիայի համար պայքարը մեծ մասշտաբների է հասել 20-րդ դարի սկզբին, մինչև Մակեդոնիայի ազատագրումը 1912-13 թվականներին։ Մարտիկների մասունքները ցուցադրված են թանգարանի ներքին սրահներում։ Մակեդոնիան Հունաստանի հետ վերամիավորելու համար պայքարած 21 մակեդոնացիների կիսանդրիները, ընկած հերոսների հուշարձանը, ինչպես նաև` Փիլիպոս II Մակեդոնացու, Ալեքսանդր Մակեդոնացու, Արիստոտելի և այլ հայտնի մակեդոնացիների կիսանդրիներ ցուցադրված են բաց երկնքի տակ։
Թանգարանի տարածքում է գտնվում նաև Ագիոս Նիկոլաոսի վերականգված եկեղեցին` հիանալի որմնանկարներով, մարմարե փորագրություններով և հունական պատմության էպիգրամներով։ Թանգարանը նաև մեծ նշանակություն ունի Մակեդոնիայի պայքարի պատմության մեջ, քանի որ հենց այստեղ է 1878 թվականին օրհնվել դիմադրության զենքը[7]։
Պատկերասրահ խմբագրել
-
Ալեքսանդր Մակեդոնացու, Արիստոտելի և Փիլիպոս Մակեդոնացու կիսանդրիները
-
Թանգարանի ներքին տեսքը
-
Բարսեղ Ա Մակեդոնացին, բյուզանդական Մակեդոնական դինաստիայի հիմնադիրը
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Δήμος Κοζάνης - Μουσείο Μακεδονικού Αγώνα». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Letters and Arts Association». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Μουσείο Μακεδονικού Αγώνα». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 11-ին.
- ↑ [Κωνσταντίνος Α. Βακαλόπουλος,Επίτομη Ιστορία της Μακεδονίας, Εκδόσεις αδελφών Κυριακίδη,Θεσσαλονίκη 1988,σελ.162]
- ↑ [Douglas Dakin,The Unification of Greece 1770—1923,page 204,ISBN960-250-150-2]
- ↑ [Κωνσταντίνος Α. Βακαλόπουλος,Επίτομη Ιστορία της Μακεδονίας, Εκδόσεις αδελφών Κυριακίδη,Θεσσαλονίκη 1988,σελ.163]
- ↑ www.xromio.gr - Μουσείο Μακεδονικού Αγώνα(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ խմբագրել
- Site of the Historical – Folklore and Natural History Museum of Kozani (Greece) (http://www.mouseio-kozanis.gr/content/view/21/67/lang,en/ Արխիվացված 2009-12-24 Wayback Machine)
- Museums of Macedonia web site