Մակար Ա Թեղուտցի (Տեր-Պետրոսյան, 1813[1], Թեղուտ, Էրզրումի էլայեթ, Օսմանյան կայսրություն - ապրիլի 16, 1891(1891-04-16), Վաղարշապատ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն), Ամենայն Հայոց կաթողիկոս 1885 թվականից։ Հաջորդել է Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցուն։

Մակար Ա Թեղուտցի
Դիմանկար
Ծնվել է1813[1]
ԾննդավայրԹեղուտ, Էրզրումի էլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էապրիլի 16, 1891(1891-04-16)
Մահվան վայրՎաղարշապատ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանԳերեզման Ամենայն Հայոց կաթողիկոս Մակար Ա-ի
ՄասնագիտությունEastern Orthodox priest
Զբաղեցրած պաշտոններԱմենայն Հայոց Կաթողիկոս և կաթողիկոս
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1813 թվականի ապրիլի 6-ին Բիթլիսի նահանգի Թեղուտ գյուղում։

1821 թվականին, ութամյա հասակում բերվել է Էջմիածին վանքի դպրոցում ուսանելու համար։ 1828 թվականին ընդունվել է Էջմիածնի Ժառանգավորաց դպրոցը, որը փայլուն առաջադիմությամբ ավարտել է 1834 թվականին։ 1838 թվականին ձեռնադրվել է սարկավագ, 1842 թվականին՝ ստացել վարդապետի աստիճան, նույն տարում նշանակվում է Ժառանգավորաց դպրոցի ավագ ուսուցիչ, 1843 թվականին օգոստոսի 21-ին՝ նույն դպրանոցի տեսուչ։ 1847 թվականի ապրիլի 30-ին նշանակվում է Սինոդի անդամ, 1848 թվականին Ներսես Աշտարակեցու հրամանով մեկնել է Պարսկաստան՝ հայերեն հին ձեռագրեր որոնելու։ Վերադառնալուց հետո 1849 թվականին նշանակվել է Մայր Աթոռի մատենադարանի վերատեսուչ։ 1851 թվականի փետրվարի 14-ին իր ջանասիրության ու հավատարմության համար Ներսես Աշտարակեցուց վարձատրվում է վարդապետական ականակուռ խաչով։

Նա զգալի աշխատանք է կատարել տարբեր վայրերի սուրբ գրչագիր մատյանները Սուրբ Էջմիածնում կենտրոնացնելու ուղղությամբ։ 1852 թ.-ին Ներսես Ե Աշտարակեցու կողմից օծվել է եպիսկոպոս, այնուհետև նրան շնորհվել է արքության պատիվ և նույն թվականին էլ նշանակվել է Մայր Աթոռի լուսարարապետ։ Մակար Ա Թեղուտցու օրոք է, որ Գևորգյան ճեմարանի 3 շրջանավարտներ առաջին անգամ ցանկացել են դառնալ կուսակրոն՝ իրենց նվիրելով հայ եկեղեցուն[2]։

Մահացել է 1891 թվականի ապրիլի 16-ին Վաղարշապատում՝ սրտի կաթվածից։ Ամփոփվել է Մայր տաճարի բակում։

Կաթողիկոսական գահին Մակար Ա Թեղուտցուն հաջորդել է Մկրտիչ Խրիմյանը (Խրիմյան Հայրիկը)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://gallica.bnf.fr/ark:/12148/btv1b53251304k
  2. «Արաքս» (Սանկտ Պետերբուրգ) հանդես, 1888, Բ, էջ 65։


Նախորդող՝
Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի
Կաթողիկոս
1885–1891
Հաջորդող՝
Մկրտիչ Ա Վանեցի