Բացել գլխավոր ցանկը

Մակամա (արաբ․՝ مقامة‎‎ - «հավաքույթ, ժողով»), միջնադարյան արաբական, պարսկական, հրեական (իվրիտ) լեզուներով գրականություններում խաբեբայական նովելների ժանր: Մակամաները գրվում էին սաջ ոճով և խմբավորվում շարքերում, որոնք ունեին ընդհանուր պատմող, ում անունից կատարվում էր պատումը, և, որպես կանոն, ընդհանուր հերոս։ Առաջին անգամ ժանրը դրսևորվել է Բադի ալ-Զամանի մոտ, ով մոտ 1000 թվականին կազմել է մակամաների ժողովածու, ապա կատարելագործվել ալ-Հարիրի կողմից (1054—1122)։ Ժանրն ազդել է եվրոպական խաբեբայական վեպի վրա՝ Իսպանիայից անցնելով Եվրոպա[1]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Մելս Սանթոյան (2009)։ Գրականագիտական բառարան։ Երևան: «Վան Արյան»։ էջ էջ 120