Մակադամիա
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Proteales
Ընտանիք Proteaceae
Ցեղ Մակադամիա (Macadamia)
F.Muell., 1858

Մակադամիա (անգլ.՝ Macadamia), պրոտեինային ընտանիքի բնափայտի ցեղի բույսեր։ Այս բույսերի պտղի առևտրային անվանումն է «ընկույզ մակադամիա»։

Պատմություն խմբագրել

Բույսն առաջին անգամ նկարագրել է ավստրալիացի բուսաբան Ֆերդինանդ Մյուլերը, որն այն անվանել է ի պատիվ իր քիմիկոս ընկեր Ջոն Մակադամի[1]։

Երկար ժամանակ ընկույզը տարբեր ձևով էին անվանում․ ավստրալիական աբորիգենների տարբեր ցեղերին այն հայտնի էր որպես մուլիմբիմբի, բումերա, կինդալ-կինդալ։ Միայն 1930-ից հետո, երբ Ավստրալիայում ստեղծվել է Մակադամիայի սիրահարների ասոցիացիան, համընդհանուր ամրապնդվել է ֆոն Մյուլերի կողմից տրված միասնական անունը։

Աճելու պայմաններ խմբագրել

Մակադամիան գերադասում է հարուստ օրգանական նյութերով, ոչ շատ թթվային, լավ ցամաքրդած հող։ Այն բավականին դիմացկուն է բնական փոփոխականությունների նկատմամբ և կարող է աճել ծովի մակերևույթից մինչև 750 մ բարձրության վրա՝ դիմանալով այս աշխարհագրական գոտու համար բավականին ցածր ջերմաստիճանին՝ մինչև +3 С։

Մակադամիայի մշակման հիմնական խնդիրը Արևադարձային ցիկլոնի ուժ ունեցող օվկիանոսի քամիներն են, որոնք կարող են վնաս հասցնել տնկարկներին՝ ոչնչացնելով բազմաթիվ ծառեր։

Մակադամիայի բնական փոշոտիչները մեղուներն են, որոնք ոչ միայն կատարելապես հաղթահարում են այս առաջադրանքը, այլև անուշահոտ մեղր են պատրաստում ծաղկափոշուց և նեկտարից։

Մակադամիայի ծառը հասնում է մինչև 15 մետր բարձրության, ունի հարթ, կաշվե տերևներ։ Որպես կանոն՝ այն սկսում է բերք տալ 7-10 տարեկան հասակում։

Կազմաբանություն խմբագրել

 
Մակադամիա

Մակադամիայի ծաղիկները փոքր են, սպիտակա-կրեմագույն կամ վարդագույն գույնի։ Դրանք ծաղկում են երկար կռացած ծաղկաբույլի վրա, հասկի կամ կողրի նման։ Ունեն նուրբ անուշահոտ բույր։ Ընկույզները սովորաբար հասունանում են մարտ-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, բայց երբեմն պտղաբերությունը տեղի է ունենում ամբողջ տարի։

Բույսի ընկույզները գրեթե կատարյալ գնդաձև են, սովորաբար ունեն 1,5-2 սմ տրամագիծ, ծածկված են կանաչավուն-շագանակագույն կաշվե երկփեղկ թաղանթով, կարծր են, կեղևը միջուկից վատ է առանձնացված։ Բացի այդ, նրանց բերքը շատ դժվար է հավաքել։ Միֆ կա, որ ընկույզը մնում է անվնաս, եթե մեքենան անցնի դրա վրայով, բայց գործնականում դա այդպես չէ։ Գործարաններում ընկույզ բացելու համար օգտագործում են ընկույզից փոքր տրամագծով մեխանիկական գլաններ, որոնց միջոցով ընկույզը կոտրվում է, իսկ միջուկը՝ պահպանվում։

Մշակում խմբագրել

 
Սղոցված կեղևը և Ասիայում ընդունված բանալի՝ ընկույզը բացելու համար

Ավստրալիայում առաջին եվրոպացիների ի հայտ գալու հետ մեկտեղ մակադամիան դարձավ տեղացի ցեղերի հետ առևտրի կարելի է ասել միակ արժույթը։ Միևնույն ժամանակ դելիկատեսի լայն ընտրանի ունեցող Եվրոպան և Ամերիկան նույնպես հիացած էին այդ ընկույզի համով։

1960-ական թվականների սկզբներին ընկույզների արտադրությունն Ավստրալիայում մեծ թափ առավ։ Դրան նախորդել են տնկարաններում մակադամիայի ծառատունկի, սելեկցիայի և պահպանման երկար տարիների հետազոտություններ։ Երբ 1970 թվականին ութսուն հազար ընկուզենի տնկվեց հարավարևելյան Քվինսլենդում նահանգում, շատ ավստրալիացիներ սկսեցին ներդրումներ կատարել աճող արդյունաբերության մեջ։ Դրան նպաստեց նաև այն, որ «ընկուզային» ներդրումները խրախուսվել են պետության կողմից՝ դրանք չեն հարկվում։

Ընկույզների թանկ գնի պատճառով շահավետ է մակադամիան աճեցնել արևադարձային երկրներում։

Սննդային արժեք խմբագրել

 

Ընկույզները պարունակում են եթերային յուղեր՝ հարուստ B և PP վիտամիններով, ճարպերով և կալորիաներով։

Խոշոր միջուկները սովորաբար տապակում և ծածկում են կարամելով կամ շոկոլադով, իսկ փոքր և մանրացված միջուկները ավելացվում են աղցաններին և ծովամթերային ուտեստներին, կամ դրանցից յուղ են ճզմում։

Մակադամիա ընկույզը թունավոր է շների համար[2].

Տեսակներ խմբագրել

Ըստ «The Plant List» տվյալների բազայի՝ ցեղն ունի 5 տեսակ[3]

  • Macadamia francii (Guillaumin) Sleumer
  • Macadamia integrifolia Maiden & Betche
  • Macadamia neurophylla (Guillaumin) Virot
  • Macadamia ternifolia F.Muell.
  • Macadamia tetraphylla L.A.S.Johnson

Մակադամիայի տնկարկներ կան Ավստրալիայում, Կալիֆոռնիայում, Բրազիլիայում, Հարավային Աֆրիկայում և Հավայան կղզիներում։ 1999 թվականին Հավայական տնկարկները զբաղեցնում էին 81,75 կմ² տարածք[4].

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Macadamia history // The macadamia story. Mauna Loa Macadamia nut Corp. 2014.
  2. «Veterinary Technician» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 9-ին.
  3. «Macadamia» (անգլերեն). The Plant List. Version 1.1. 2013. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 14-ին.
  4. (USDA, 1999)

Արտաքին հղումներ խմբագրել

  • Bittenbender, H. C. and H. H. Hirae. 1990. Common Problems of Macadamia Nut in Hawaii Research Extension Series 112. College of Tropical Agriculture and Human Resources, HITAHR, University of Hawaii.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մակադամիա» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մակադամիա» հոդվածին։