Մալխազ Աբդուշելիշվիլի (վրացերեն՝ მალხაზ აბდუშელიშვილი, նոյեմբերի 28, 1926(1926-11-28), Թիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 23, 1998(1998-02-23), Թբիլիսի, Վրաստան), վրացի անվանի գիտնական, մարդաբանության վրացական դպրոցի հիմնադիրներից մեկը, Վրաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Վրաստանի վաստակավոր գիտնական, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:

Մալխազ Աբդուշելիշվիլի
վրաց.՝ მალხაზ აბდუშელიშვილი
Ծնվել էնոյեմբերի 28, 1926(1926-11-28)
ԾննդավայրԹիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 23, 1998(1998-02-23) (71 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Վրաստան
ԿրթությունԹբիլիսիի պետական բժշկական համալսարան (1948)
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (1964)
Մասնագիտությունմարդաբան
ԱշխատավայրԹբիլիսիի պետական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՎրաստանի Գիտությունների ազգային ակադեմիա

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1926 թվականին, Թիֆլիսում։ 1948 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական բժշկական համալսարանը, 1952 թվականին պաշտպանել թեկնածուական, 1964 թվականին՝ դոկտորական ատենախոսությունը՝ ստանալով պատմական գիտությունների դոկտորի աստիճան։

1948-1952 թվականներին եղել է շարքային գիտաշխատող, 1952-1959 թթ.՝ ավագ գիտաշխատող, այնուհետև՝ մինչև իր կյանքի ավարտը՝ Վրաստանի գիտությունների ակադեմիայի Իվանե Ջավախիշվիլու անվան պատմության և ազգագրության ինստիտուտի մարդաբանության բաժնի վարիչ։

1964 թվականին Աբդուշելիշվիլուն շնորհվել է Թբիլիսիի պետհամալսարանի պրոֆեսորի կոչում։

1993 թվականին նա ընտրվել է Վրաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։ Հեղինակել է տասից ավելի մենագրություններ և շուրջ 200 գիտական հոդվածներ, որոնք գլխավորապես վերաբերում են Վրաստանի, Կովկասի և Հնդկաստանի բնակչության մարդաբանության հիմնահարցերին։

Աբդուշեիշվիլին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր փորձագետ էր մարդաբանության գծով (1964-1998 թթ.), Եվրոպական մարդաբանական ընկերակցության (1973) և Հնդկաստանի մարդու ծագումնաբանության ընկերության պատվավոր անդամ (1975)։

Անվանի գիտնականը վախճանվել է 71 տարկան հասակում՝ 1998 թվականին, Թբիլիսիում։

«Ո՝վ տվեց առաջին հարցը» գիտահանրամատչելի գիրքը, որ մարդ էակի ծագման ու զարգացման, մարդկանց խմբային երգի, մտածողության, լեզվի ու խոսքի ակունքների մասին 2006 թվականին լույս ընծայված և մրցանակի արժանացած հրատարակություն է, նվիրված է Աբդուշելիշվիլու և նրա կյանքի երկար տարիների ընկերոջ՝ ռուս մարդաբան Վալերի Ալեքսեևի հիշատակին[1]։

Աշխատություններ խմբագրել

  • Антропологическая методика (ავტორი). - თბილისი, მეცნიერება, 1992. - 146გვ.
  • საქართველოს პალეოსტომატოლოგია. (თანაავტორი). - თბილისი, საბჭოთა საქართველო , 1989. - 167გვ.
  • საქართველოს ანთროპოლოგია რკინის წარმოების ფართო ათვისების ხანაში (ავტორი). - თბილისი, მეცნიერება, 1988. - 86გვ.
  • კავკასიის ანთროპოლოგია ბრინჯაოს ხანაში (ავტორი). - თბილისი, მეცნიერება, 1982. - 133გვ.
  • კავკასიის ანთროპოლოგია ფეოდალურ ხანაში (ავტორი). - თბილისი, მეცნიერება, 1980. - 175გვ.
  • კავკასიის მოსახლეობის ანთროპოლოგია ადრეანტიკურ და ელინისტურ ხანაში (ავტორი). - თბილისი, მეცნიერება, 1978. - -111გვ.
  • კავკასიის მოსახლეობის ანთროპოლოგია გვიანანტიკურ ხანაში (ავტორი). - თბილისი, მეცნიერება, 1978. - 310გვ.
  • კრანიოლოგია (ავტორი). - თბილისი, განათლება, 1976. - 270გვ.
  • Антропология древнего и современного населения Грузии (თანაავტორი). - თბილისი, მეცნიერება, 1964. - 208გვ.
  • "Kranology of the population of the old and modern Caucasus" (a monograph), Tbilisi, 1966
  • "The genesis of the aboriginal population of the Caucasus in the light of Anthropological data" (a monograph), Tokyo, 1968 (in English)
  • "New data of Anthropology of Northern India" (a monograph), Moscow, 1980 (English summary)
  • "New material about the Anthropology of Western India" (a monograph), Moscow, 1982 (in Russian, English summary)
  • "Paleostomatology of Georgia" (a monograph), Tbilisi, 1989 (Co-author M. Inashvili. In Georgian, English summary)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել