Մալիշևի փողոց (Յալթա)

փողոց Յալթայում

Մալիշևի փողոց (ռուս.՝ Улица Малышева), փողոց Ղրիմի Յալթա քաղաքում։ Անվանվել է խորհրդային զորահրամանատար, Թեոդոսիայի տանկային գնդի հրամանատար փոխգնդապետ Միխայիլ Գեորգիևիչ Մալիշևի (1913-1944) պատվին։ Սկիզբ է առնում Ձերժինսկու և Վեսեննյայա փողոցների հանգույցից, կատարում շրջադարձ և ավարտվում Ձերժինսկու փողոցի հետ հատումով։ Երկարությունը 400 մետր է։

Մալիշևի փողոց
ԵրկիրՌուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ
Գտնվում էՅալթա
Երկարություն400 մետր
Փոստային ինդեքս298612

Նկարագրություն խմբագրել

Յալթա քաղաքի Մալիշևի փողոցը սկսվում է Ձերժինսկու և Վեսեննյայա փողոցների հանգույցից, կատարում շրջադարձ և ավարտվում Ձերժինսկու փողոցի հետ հատումով։ Երկարությունը 400 մետր է։ Փողոցում կա համարակալված 12 շինություն. ձախ կողմում (կենտ համարներ)՝ 10 շենք, աջ կողմում (զույգ համարներ)՝ 2։

Մալիշևի փողոցի փոստային դասիչն է՝ 298612։

Փողոցն անվանվել է խորհրդային զորահրամանատար, Ալեքսանդր Նևսկու շքանշանակիր Թեոդոսիայի 244-րդ առանձին գծային տանկային գնդի հրամանատար փոխգնդապետ Միխայիլ Գեորգիևիչ Մալիշևի (1913-1944) պատվին[2]։ Միխայիլ Մալիշևը ծնվել է Գորկու մարզի Յակշանգա քաղաքում, 1935 թվականից եղել է Կարմիր բանակի շարքերում, Հայրենական մեծ պատերազմի տարիներին նա կռվել է Բրյանսկի, Արևմտյան և Հարավային ճակատներում։ Նրա հրամանատարությամբ գործած գունդը Պրիմորսկի առանձին բանակի կազմում ազատագրել է Ղրիմը։ 1944 թվականի ապրիլին Ալուշտա-Յալթա մայրուղում, Նիկիտա գյուղից 500 մետր հեռավորության վրա, Մալիշևի տանկը պայթել է ականառումբի վրա։ Մ. Գ. Մալիշևը թաղվել է Յալթայում, կոմունարների գերեզմանոցում[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. «16 АПРЕЛЯ - ДЕНЬ ОСВОБОЖДЕНИЯ ЯЛТЫ ОТ ФАШИСТСКОЙ ОККУПАЦИИ».
  3. «Могила М.Г. Малышева».

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել