Մալինովսկու փողոց (Դոնի Ռոստով)

փողոց Դոնի Ռոստովում

Մալինովսկու փողոց (ռուս.՝ Улица Малиновского), փողոց Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում։ Այն քաղաքի արևմտյան մասի կենտրոնական տարանցիկ մայրուղին է։ Փողոցը սկսվում է Նոզաձեի փողոցի հետ Վսեսոյուզնայա փողոցի խաչմերուկից և ավարտվում «Դոնի Ռոստով-Կենտրոնական» ռազմական օդանավակայանի շրջանում։ Փողոցը մեծ մասամբ տեղակայված է քաղաքի Խորհրդային շրջանում և միայն երկաթուղային ճանապարհով անցակետի տարածքում փողոցը դառնում է Հոկտեմբերյան և Մյասնիկովի շրջանների սահմանը։ Տների համարակալումն աճում է հարավից հյուսիս։

Մալինովսկու փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԴոնի Ռոստով
Երկարություն7,5 ± 0,1 կմ
Անվանվել էRodion Malinovsky?

Անվանում խմբագրել

Փողոցն անվանվել է խորհրդային զորահրամանատար և քաղաքական գործիչ, Հայրենական մեծ պատերազմի զորավար, Խորհրդային Միության կրկնակի և Հարավսլավիայի ժողովրդական հերոս, 1957-1967 թվականներին ԽՍՀՄ պաշտպանության նախարար, Խորհրդային Միության մարշալ Ռոդիոն Մալինովսկու անունով[1]

Տրանսպորտ խմբագրել

Փողոցը հիմնականում օգտագործվում է տարանցիկ երթևեկության համար, սակայն տարբեր հատվածներում ներկայացված է հասարակական տրանսպորտը։

Զարգացման հեռանկարներ խմբագրել

Մշակվել են երկաթուղային ճանապարհով անցակետի վերակառուցման նախագծի լուծումներ, սակայն իրականացումը հետաձգվել է մինչև 2018 թվականը ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման պատճառով[2]։

Հետաքրքրաշարժ փաստեր խմբագրել

Մալինովսկու փողոցը ճանաչվել է ամենավտանգավորը Ռոստովի մարզում։ Ռուսաստանում վթարայնության առումով այս փողոցը երկրորդն է։ Բացի այդ, ըստ էկոլոգիական քարտեզի, Դոնի Ռոստովի Մալինովսկու փողոցը առավել աղտոտված և բնակվելու համար անբարենպաստ փողոցներից մեկն է[1]։

Հիշարժան շենքեր և կառույցներ խմբագրել

  • Առանցքակալների տասներորդ գործարան[3]
  • Սառցակոմբինատ թիվ 3[4]
  • «Ֆորտունա» ավտոշուկա
  • «Ոսկե Բաբելոն» առևտրաժամանցային կենտրոն
  • «Յոթերորդ երկինք» հյուրանոց[1]

Հատող փողոցներ խմբագրել

Մալինովսկու փողոցը հարավից հյուսիս հատող նշանակալի փողոցներ.

  • Կաշիրյան փողոց
  • Կրասնոդարի 2-րդ փողոց
  • Կոմունիստական պողոտա
  • Ստաչկայի պողոտա
  • Ժմայլովի փողոց
  • 339-րդ Հրաձգային դիվիզիայի փողոց
  • Երյոմենկոյի փողոց
  • Դովատորի փողոց
  • Մեքենաշինական 1-ին նրբանցք
  • Տագանրոգի փողոց

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Улица Малиновского».
  2. Путепровод над железной дорогой на Малиновского
  3. ГПЗ-10
  4. «Хладокомбинат №3». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.