Մալաքիա Տորոշելիձե

Մալաքիա Տորոշելիձե (վրացերեն՝ მალაქია გიორგის ძე ტოროშელიძე, մարտի 15, 1880(1880-03-15), Q16376155?, Ամբրոլաուրիի մունիցիպալիտետ, Ռաճա-Լեչխում և Քվեմո Սվանեթ, Վրաստան - հուլիսի 9, 1937(1937-07-09), Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), վրացի խորհրդային հասարակական-քաղաքական գործիչ, գրականագետ։ Եղել է Թիֆլիսի պետական համալսարանի ռեկտոր։

Մալաքիա Տորոշելիձե
վրացերեն՝ მალაქია გიორგის ძე ტოროშელიძე
Ծնվել էմարտի 15, 1880(1880-03-15)
ԾննդավայրQ16376155?, Ամբրոլաուրիի մունիցիպալիտետ, Ռաճա-Լեչխում և Քվեմո Սվանեթ, Վրաստան
Մահացել էհուլիսի 9, 1937(1937-07-09) (57 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
ԿրթությունԺնևի համալսարան
Մասնագիտությունլրագրող և քաղաքական գործիչ

ԿենսագրությունԽմբագրել

1910 թվականին ավարտելով Ժնևի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ վերադարձել է Թիֆլիս, եռանդուն կերպով ներգրավվել հեղափոխական աշխատանքներում։ Ընդգրկվել է բոլշևիկյան «Բրձոլա» («Պայքար») և «Кавказский раб» «(Կովկասցի ստրուկ)» թերթերի խմբագրակազմերում։ 1921—1922 թվականներին ղեկավարել է Վրաստանի պետական սեկտորի գերագույն խորհուրդը, 1922—1924 թվականներին պաշտոնավարել որպես Ցեկավշարիի (ცეკავაშირის) վարչության նախագահ։

ՀամԿ(բ)Պ անդամ էր։

1928 թվականի սեպտեմբերից մինչև 1930 թվականի սեպտեմբերը եղել է Թիֆլիսի պետական համալսարանի ռեկտորը, 1931—1936 թվականներին՝ Վրացական ԽՍՀ կոմիտեի նախագահ և ժողկոմխորհի նախագահի տեղակալ։ 1934—1935 թվականներին միաժամանակ գլխավորել է մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի թբիլիսյան մասնաճյուղը և Վրաստանի գրողների միությունը։ 1936 թվականին նշանակվել է հանրապետության կրթության ժողովրդական կոմիսար։ Որպես պատվիրակության ղեկավար՝ մասնակցել է ԽՍՀՄ գրողների համամիութենական առաջին համագումարին (1934 թ.), որտեղ հանդես է եկել վրաց գրականության մասին զեկուցումով[1]։ Մի շարք ուսումնասիրողների կարծիքով՝ Լավրենտի Բերիայի անունով լույս տեսած «К вопросу об истории большевистских организаций в Закавказье» («Անդրկովկասի բոլշևիկյան կազմակերպությունների պատմության հարցի շուրջ») (1935 թ.) գրքի իրական հեղինակը Մալաքիա Տորոշելիձեն է[2]։

1936 թվականի սեպտեմբերի 10-ին նա կալանավորվել է որպես տրոցկիստ[3], 1937 թվականի սեպտեմբերի 7-ին գնդակահարվել։ Վրաստանի գերագույն դատարանը 1956 թվականի մարտի 10-ին արդարացրել է նրան։

ԳրականությունԽմբագրել

ბერიძე ს., ქართული საბჭოთა ენციკლოპედია, ტ. 10, გვ. 25, თბ., 1986 წელი.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Первый всесоюзный съезд советских писателей. Стенографический отчёт. — М.: Государственное издательство художественной литературы, 1934. — VI, 718 с. Репринт: М. : Советский писатель, 1990. — ISBN 5-265-00916-7.
  2. Берия Л. К вопросу об истории большевистских организаций в Закавказье. Доклад на собрании тбилисского партактива 21-22 июля 1935 г.
  3. «Лаврентий Берия. Кровавый прагматик»

Արտաքին հղումներԽմբագրել

XPOHOC. Торошелидзе Малакия Георгиевич

ტოროშელიძე მალაქია გიორგის ძე