Մալայզիական ավիաընկերություն (թամիլերեն՝ மலேசிய வான்வழி; չինարեն՝ 马来西亚航空公司), Մալայզիայի ազգային պետական ավիաընկերություն։ Օդանավակայանի գրասենյակը գտնվում է Սուլթան Շահ Աբդուլ Ազիզում։ Իրականացրել է առևտրային երթևեկություններ 85 ուղղությամբ, 6 մայրցամաքներում։ Ավիաընկերություը ամենօրյա ռեժիմով օրական տեղափոխում է Մալայզիայի բազմաշերտ մշակութային հարստությունից ներշնչված շուրջ 40,000  ճանապարհորդներ:[1] «Մալայզիական հյուրընկալություն». սա կարգախոսն է Մալայզիական ավիաընկերության:[2]

Boeing 777-200ER Մալայզիական ավիաընկերություն

Գլխավոր փոխադրումը կատարվում է Միջազգային օդանավակայան Կուալա Լումպուրից, ինչպես նաև երկրորդական փոխադրումը իրականացնում են Միջազգային օդանավակայան Կոտա Կինաբալույից։ Մալայզիական ավիաընկերությունը Oneworld ավիացիոն դաշինքի անդամ է. այն առաջարկում է բարձրակարգ ուղևորափոխադրումներ՝ շուրջ 170 տարածաշրջանների ավելի քան 1000 ուղղություններով և մուտք է ապահովում աշխարհի ավելի քան 650 օդանավակայանների լաունջ սրահներ:[3] Մալայզիական ավիաընկերությունը առաջարկում է Բիզնես, Բիզնես Սուիթ և Էկոնոմ դասի թռիչքներ:[4]

Մալայզիական ավիաընկերության կառավարման ներքո են գտնվում նաև երկու դուստր ավիափոխադրողներ՝ Firefly-ը և MASwings-ը։ Firefly-ը կանոնավոր թռիչքներ է իրականացնում իր երկու հիմնական կետերից՝ Պենանգ և Սուբանգի միջազգային օդանավակայաններից:[5]

Մալայզիական ավիաընկերությունը ունի նաև բեռնատար նավատորմ, որը շահագործվում է MASkargo դուստր ձեռնարկության կողմից:[6]

Ուղղություններ

խմբագրել
 
Նոր բիզնես դասի ավիաընկերություն Մալայզիական ավիաուղիներ
Օր Ուղղություն
շաբաթը 1 անգամ   ԱՄԷ Դուբայ
շաբաթը 2 անգամ   Միացյալ Թագավորություն Բիրմինգհեմ
ամեն օր   Գերմանիա Բեռլին, Մյունխեն, Ֆրանկֆուրտ (Մայն)
շաբաթը 2 անգամ   Իսպանիա Բարսելոնա
շաբաթը 2 անգամ   Թուրքիա Ստամբուլ
ամեն օր   Հնդկաստան Ամրիտսար, Դելի
շաբաթը 3 անգամ   Իրան Սպահան
շաբաթը 1 անգամ   Իսրայել Թել Ավիվ
շաբաթը 2 անգամ   Հորդանան Ամման
շաբաթը 1 անգամ   Ուկրաինա Դոնեցկ, Կիև, Օդեսա, Սիմֆերոպոլ, Խարկով, Դնեպրոպետրովսկ
ամեն օր   Սիրիա Հալեպ
շաբաթը 1 անգամ   Շվեյցարիա Ցյուրիխ
շաբաթը 3 անգամ   Նիդերլանդներ Ամստերդամ
ամեն օր   Ռուսաստան Աստրախան, Դոնի Ռոստով, Եկատերինբուրգ, Վոլգոգրադ, Վորոնեժ, Կրասնոդար, Մոսկվա, Նիժնի Նովգորոդ, Նովոսիբիրսկ, Սամարա, Սանկտ Պետերբուրգ, Սոչի, Ստավրոպոլ, Ուֆա

Արտաքին հղումներ

խմբագրել