Մադոննան ժայռերում

Մադոննան ժայռերում (իտալ.՝ La Vergine delle rocce), Լեոնարդո դա Վինչիի՝ կառուցվածքով գրեթե չտարբերվող երկու նկարների անվանումը, որոնցից մեկը ցուցադրված է Լուվրում, իսկ մյուսը՝ Լոնդոնի ազգային պատկերասրահում։

Picto infobox artiste.png
Մադոննան ժայռերում
Leonardo Da Vinci - Vergine delle Rocce (Louvre).jpg
տեսակկտավների խումբ և գեղարվեստական թեմա
նկարիչԼեոնարդո դա Վինչի
բարձրություն199 սանտիմետր
ուղղությունՎերածնունդ
ժանրկրոնական նկարչություն
նյություղաներկ և կտավ
հիմնական թեմաԱստվածամայրն ու Որդին
հատվածն էVirgin of the Rocks? և Virgin of the Rocks?
Virgin of the Rocks by Leonardo da Vinci Վիքիպահեստում

ՏարբերակներԽմբագրել

Լուվրում պահպանվող տարբերակը նկարվել է 1483-1486 թվականների միջև ընկած ժամանակահատվածում և նույնիսկ ավելի վաղ։ Այն 8 սմ-ով բարձր է լոնդոնյան տարբերակից։ Այս նկարի մասին առաջին հիշատակումը վերաբերում է 1625 թվականին, երբ այն գտնվում էր ֆրանսիական թագավորական հավաքածուում[1]։

Առաջին նկարին գրեթե նույնական լոնդոնյան նկարը նկարվել է ավելի ուշ, բայց մինչև 1508 թվականը։ Ենթադրվում է, որ նկարի որոշ մասերի վրա աշխատել են դը Պրեդի (de Predis) եղբայրները։ Այն նկարվել է Միլանում գտնվող Սան Ֆրանչեսկո Գրանդե եկեղեցու կապելլայի համար։ Ամենայն հավանականությամբ եկեղեցին այն վաճառել է 1781 թվականին (ավելի ստույգ՝ 1785 թվականից շուտ) նկարիչ Գևին Գամիլտոնին, որը նկարը բերել է Անգլիա։ Մի քանի հավաքածուներում ներառվելուց հետո «Մադոննան ժայռերում» նկարը 1880 թվականին գնվել է Ազգային պատկերասրահի կողմից[1]: 2005 թվականի հունիսին ինֆրակարմիր հետազոտության միջոցով հայտնաբերվել է նկարը, որի վրա գրված էր «Մադոննան ժայռերում»։ Ենթադրաբար այնտեղ պատկերված է եղել ծնկաչոք կին, որը մի ձեռքով պահում է երեխային, իսկ մյուսը պարզել է վեր։ Որոշ ուսումնասիրողներ կարծում են, որ ի սկզբանե Լեոնարդոն ծրագրել է նկարել նորածին Հիսուսի երկրպագությունը[2]։ Ռենտգենյան և ինֆրակարմիր հետազոտությունները բացահայտել են նաև նկարի վրա եղած այլ հեղինակային շտկումներ։

Կառուցվածք և ոճԽմբագրել

Նկարում պատկերված է ծնկաչոք Աստվածամայրը՝ իր հովանավորող ձեռքը Հովհաննես Մկրտչի գլխին դրած։ Աջ կողմում հրեշտակը պահում է նորածին Հիսուսին, որը բարձրացրել է ձեռքը ի նշան օրհնության։ Ամբողջ տեսարանը արված է նրբության և հանգստության մեջ, ինչը հակադրվում է բնանակարային ֆոնի հետ՝ կազմված ուղղաձիգ ժայռերից։ Հենց այդ ֆոնն է նկարին տվել «Մադոննան ժայռերում» անունը։ Ստեղծագրոծության հորինվածքը կառուցված է բուրգի տեսքով։ Լեոնարդոն նկարին հաղորդում է խորություն ոչ միայն երկրաչափության, այլ նաև իր կողմից մշակված սֆումատո ոճաձևի միջոցով, որի ժամանակ առարկաների ուրվագծերը մեղմացվում են դրանք պատող օդային մշուշի շեշտադրման համար[3]։

ՄշակույթումԽմբագրել

Նկարը հիշատակվում է Դեն Բրաունի «Դա Վինչիի ծածկագիրը» գրքում, որտեղ հեղինակը պնդում է, որ Լուվրում ցուցադրվող տարբերակի վրա ոչ թե Հիսուսն է օրհնում Հովհաննես Մկրտչին, այլ ընդհակառակը հրեշտակը պահում է Հովհաննեսին, իսկ Մարիամը գրկում է Հիսուսին, ով երկրպագում է Հովհաննես Մկրտչին։ Լուվրի ներկայացուցիչները այս վարկածն անվանեցին «շինծու», իսկ «Դա Վինչիի ծածկագիրը» գրքի պատճառով առաջացած գրական ազդեցությունը՝ արվեստի պատմության ծաղրերգություն[4]։

Նկարը հիշատակվում է նաև Պոլ Ուիլյամս Անդերսոնի 1957 թվականի «Լույս» ֆանտաստիկ պատմվածքում։ Լուսնի վրա առաջին անգամ վայրէջք կատարած ամերիկացի տիեզերագնացները հայտնաբերում են մեխված կոշիկների հետքեր։ Դրանց հետևելով՝ տիեզերագնացներից մեկը հայտնվում է խառնարանում, որը լցված էր երկնագույն մշուշով։ Նա Երկրին ուղղված ժայռի վրա գտնում է խաչի փորագիր պատկերը։ Ցնցված նա վերհիշում է «Մադոննան ժայռերում» Լոնդոնի ազգային պատկերասրահում գտնվող կտավը նմանատիպ «Երկրի վրա երբեք չփայլող լույսով՝ սառը, գունատ, աննկարագրելի մեղմ․․․» և հասկանում է՝ ով է եղել Լուսնի վրա իրենից առաջ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Martin Davies Catalogue of the Earlier Italian Schools. — London: National Gallery Catalogues,, 1961. — ISBN 0901791296
  2. New Leonardo picture discovered // BBC News. — 01.07.2005.
  3. Путеводитель по Лувру. — Париж: Réunion des Musées Nationaux, 2007. — С. 266. — 480 с. — ISBN 2-7118-5134-6
  4. The Da Vinci Code: A Visit to the Louvre Mixing Fiction and Fact. Архивировано из первоисточника 30 Սեպտեմբերի 2007.