Մադլեն Ռիֆո (ֆր.՝ Madeleine Riffaud, օգոստոսի 23, 1924(1924-08-23)[1][2], Արվիլե), ֆրանսիական Դիմադրության շարժման ակտիվ մասնակից, լրագրող, ռազմական թղթակից, բանաստեղծուհի և թարգմանչուհի։

Մադլեն Ռիֆո
Ծնվել էօգոստոսի 23, 1924(1924-08-23)[1][2] (99 տարեկան)
ԾննդավայրԱրվիլե
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունռազմական թղթակից, լրագրող, բանաստեղծուհի, գրող և Ֆրանսիական դիմադրության մարտիկ
ԱշխատավայրԼ'Յումանիտե
ԿուսակցությունՖրանսիայի կոմունիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունFrench Forces of the Interior?[4]
 Madeleine Riffaud Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Երիտասարդություն և մասնակցություն Դիմադրության շարժմանը խմբագրել

Մադլեն Ռիֆոն ծնվել է 1924 թվականի օգոստոսի 23-ին, Հյուսիսային Ֆրանսիայի Սոմ գավառի Արվիլե համայնքում։ 1940 թվականին նացիստական Գերմանիայի հարձակումից հետո նա ընտանիքի հետ լքել է հայրենի բնակավայրն ու մեկնել է երկրի հարավ-արևմուտք։ Փախստականների շարասյունը, որի մեջ էր նաև Ռիֆոյի ընտանիքը, ռմբակոծվել է գերմանական ինքնաթիռների կողմից։

1942 թվականին Մադլենը տեղափոխվել է Փարիզ և կապ է հաստատել ֆրանսիացի կոմունիստների ընդհատակյա կազմակերպության հետ։ Ընդհատակում Մադլենը հայտնի էր «Ռայներ» մականունով (ի պատիվ ավստրիացի գրող Ռայներ Մարիա Ռիլկեի

1944 թվականի հուլիսի 23-ին Մադլեն Ռիֆոն Սոլֆերինոյի կամրջի վրա գնդակահարել է գերմանական սպայի[5]։ Հետապնդման արդյունքում ձերբակալվել է վիշիական ոստիկանության կողմից և հանձնվել է գեստապոյին։ Ֆաշիստական գերության մեջ Մադլենը կտտանքների ու ծաղրանքների է ենթարկվել, իսկ փախուստի անհաջող փորձից հետո նրան դատապարտել են մահապատժի։ Սակայն օգոստոսի 18-ին նա ազատ է արձակվել գերիների փոխանակման արդյունքում։

Մադլենն արագորեն շարք է վերադարձել և մասնակցել է Փարիզի ապստամբությանը։ Նրան տրվել է լեյտենանտի կոչում։ Օգոստոսի 23-ի լույս 24-ի գիշերը ֆրանսիացի պարտիզանները Ռիֆոյի հրամանատարությամբ Բելվիլի մոտակայքում գտնվող Ménilmontant երկաթուղային կայարանում գերի են վերցրել վերմախտի 80 զինվորների, ինչպես նաև գրավել են զինամթերքով լիքը գերմանական երկու գնացք[6]։

1945 թվականին Մադլենն ամուսնացել է Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության ակտիվիստ Պիեռ Դակսի հետ։ Նրանք ամուսնացած են եղել մինչև 1953 թվականը։

Լրագրողական գործունեություն խմբագրել

1945 թվականին Մադլեն Ռիֆոն սկսել է համագործակցել Լուի Արագոնի Ce soir թերթի հետ։ Արդյունքում նա դարձել է ֆրանսիական կոմունիստական կուսակցության կենտրոնական օրգանի` L’Humanité-ի մշտական թղթակիցը։

1946 թվականին Ռիֆոն ծանոթացել է վիետնամական կոմունիստական կուսակցության ղեկավար Հո Շին Մինի հետ։ Իր հրապարակումներում լուսաբանել է Հնդկաչինի պատերազմի իրադարձությունները պրովիետնամական և հակագաղութային դիրքերից։

1954 թվականից ալժիրյան պատերազմի սկզբից Մադլեն Ռիֆոն Ալժիրում աշխատել է որպես ռազմական թղթակից։ Կտրուկ քննադատել է ֆրանսիական բանակի գործողությունները և բացահայտել է դրա կատարած հանցագործությունները։ Իր թղթակցություններում Ռիֆոն հաճախ ստորագրել է նախկին` Ռայներ կեղծանունով։

1962 թվականին Օրանի անկարգությունների ժամանակ Մադլեն Ռիֆոյի վրա հարձակում է իրականացվել օասցիների կողմից։ Հարձակման ընթացքում կոտրել են նրա ձեռքն ու գանգուղեղային վնասվածք հասցրել[5]։

1964-1971 թվականներին, յոթ տարվա ընթացքում Ռիֆոն պարբերաբար ռեպորտաժներ է վարել Վիետնամի պատերազմից։ Վիետնամցի պարտիզանների հետ մի քանի հարյուր կմ անցել է ջունգլիներում։

Ֆրանսիա վերադառնալուց հետո փարիզյան հիվանդանոցում աշխատել է որպես բուժքույր, ինչի մասին գրել է Les Linges De La Nuit (1974) գրքում։

Գրքեր խմբագրել

  • Le Poing Fermé (1945)
  • Le Courage D'aimer (1949)
  • Les Carnets de Charles Debarge, documents recueillis et commentés par Madeleine Riffaud (1951)
  • Les Baguettes de Jade (1953)
  • Le Chat si Extraordinaire (1958)
  • Ce que j'ai vu à Bizerte (1961)
  • Merveille et Douleurs : l'Iran (1963)
  • De votre Envoyée Spéciale... (1964)
  • Dans Les Maquis "Vietcong" (1965)
  • Au Nord-Vietnam : écrit sous les bombes (1967)
  • Nguyễn Đinh Thi : Front du Ciel (Mãt trãn trên cao) (1968)
  • Cheval Rouge : Anthologie Poétique, 1939–1972 (1973)
  • Les Linges de la Nuit (1974)
  • On L'appelait Rainer : 1939–1945 (1994)
  • La Folie du Jasmin : poèmes dans la nuit coloniale (2001)
  • Bleuette (2004)

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Гальперина Е., Франц. писатели о Вьетнаме, «Нов. мир», 1953, № 10, с. 262—66;
  • Полевой Б., Коллега с соседней скамьи, «Огонек», 1957, № 18, с. 9—12;
  • Евнина Е. М., Совр. франц. роман 1940—1960, М., 1962, с. 488—500;
  • История франц. лит-ры, т. 4, М., 1963, с. 530; Абалкин Н., На добрую память. «Знамя», 1966, № 10, с. 237—39
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մադլեն Ռիֆո» հոդվածին։