Մագդա ալ-Սաբահի (արաբ․՝ ماجدة‎‎, իսկական անունը՝ Աֆաֆ Ալի Կամել ալ-Սաբահի արաբ․՝ عفاف على كامل الصباحى‎‎, մայիսի 4, 1931(1931-05-04), Տանտա, Եգիպտոս - հունվարի 16, 2020(2020-01-16), Dokki, Ալ-Գիզա, Եգիպտոս), համարվել է 1950-1970-ական թվականների առաջատար եգիպտացի կինոդերասան, կերտել է 70-ից ավելի դերեր ֆիլմերում։ Հայտնի է եղել ոչ միայն Եգիպտոսում, այլ նաև տարբեր Արաբական երկրներում։

Մագդա ալ-Սաբահի
մասրի՝ ماجده
Ծնվել էմայիսի 4, 1931(1931-05-04)
ԾննդավայրՏանտա, Եգիպտոս
Մահացել էհունվարի 16, 2020(2020-01-16) (88 տարեկան)
Մահվան վայրDokki, Ալ-Գիզա, Եգիպտոս
ԳերեզմանQubbat Afandina
Քաղաքացիություն Եգիպտոս
Կրոնիսլամ
Մասնագիտությունդերասանուհի, կինոռեժիսոր և կինոպրոդյուսեր
ԸնտրանիGirls of Today?, Teenagers?, Q79353308?, Q12200327? և Q16125961?
Ամուսին(ներ)Ihab Nafea?
Երեխա(ներ)Ghada Nafea?

Խորհրդային հանդիսատեսին ներկայացել է «Սա մեր հողն է» (1956, Наша зелёная земля)[1], «Ջամիլյա» (1958 )[2], «Անչափահասներ» (1960)[3], «Հարսանիք լիազորագրով» (1963, «Голая правда»)[4], «Իմ սրտի մարդը» (1966, «Кого я люблю?»)[5], «Քաղաքի կանչով» (1975, «Сирена»)[6].

Կենսագրություն խմբագրել

Մագդա ալ-Սաբահին ծնվել է հարուստ մուսուլմանական ընտանիքում։ 16 տարեկան հասակում դպրոցական էքսկուրսիայի ժամանակ նա լինում է Shubra կնոստուդիայում, որտեղ նրան նկատում է կինոռեժիսոր Սաիֆ էդ-Դին Շաուկատը և առաջարկում է նկարահանվելու ֆիլմերում։ Երբ աղջիկը ծնողներին հայտնում է այդ մասին, ընատնիքում սկանդալ է սկսվում, և շուրջ մեկ տարի նրան թույլ չէին տալիս տանից դուրս գալ[7]։ Այդ թվերին մուսուլմանական աշխարհում ֆիլմերում նկարահանվելը համարվում էր ոչ հարկի աշխատանք։ Սակայն 17-ամյա աղջնակը կարողանում է մուտք գործել կինոաշխարհ և 1949 թվականին հայտնվում է «Խելոքը» ֆիլմի նկարահանման հրապարակում, ֆիլմի ռեժիսորն էր Սաիդ էդ-Դին Շաուկատը։ Աղջիկը նկարահանումներին թաքուն էր գալիս. ծնողները կարծում էին թե նա պարապմունքների է գնում, իսկ նա դասերից հետո շուրջ մեկ ժամ լինում էր կինոստուդիայում։ Գաղտնիության նպատակով պաստառների վրա հայտնվում է Մագդա անունը[8]։ Երբ ծնողներն իմանում են աղջկա նկարահանումների մասին, հայց են ներկայացնում ֆիլմի ռեժիսոր և պրոդյուսերի դեմ՝ ասելով, որ աղջիկն անչափահաս է եղել, և նկարահանումները շուրջ կես տարով դադարեցվում են[8]։ Ծնողները հաշտվում են դստեր ընտրած ուղու հետ, երբ նա արդեն հռչակ է ձեռք բերում։

Կինո կարիերա խմբագրել

Մագդան խաղում է երիտասարդ աղջիկների և կանանց դերեր մելոդրամաներում, կոմեդիաներում, սոցիալական դրամաներում, պատմական ֆիլմերում։ 1956 թվականին ստեղծում է իր կինոընկերությունը՝ «Մագդա-ֆիլմ», որտեղ էլ խաղում է իր հետագա դերերը[8]։

1950-ական թվականները համարվում են նրա կարիերայի գագաթնակետը, երբ նա կերտում է իր լավագույն դերերը, Ամինա՝ «Մեր կանաչ երկիրը» (1956 թվական, «Սա մեր երկիրն է») ֆիլմի համար արժանացել է իր առաջին միջազգային մրցանակին կնոջ լավագույն դերի համար[9]։ Մրցանակների է արժանացել նաև ռեժիսոր Յուսեֆ Շահինի տեռորիստ Ջամիլիի «Ջամիլյա» ֆիլմում կերտած դերի համար[9]։

«Անչափահասներ» ֆիլմում Նադայի դերի համար արժանանում է Սան Ֆրանցիսկոյի միջազգային կինոփառատոնի մրցանակին։ Ֆիլմը հաջողությամբ ցուցադրվել է նաև Բեռլինի 11-րդ միջազգային կինոփառատոնում[9]։

1966 թվականին Մագդան իր ուժերը փորձում է ռեժիսուրայի բնագավառում՝ նկարահանելով «Ում եմ ես սիրում» («Իմ սրտի մարդը») ֆիլմը[10]։

Անձնական կյանք խմբագրել

1963 թվականին ամուսնացել է պաշտոնաթող ռազմական օդաչուի հետ, այնուհետև՝ Էհաբոմ Նաֆիի հետ[8][11], սակայն այս ամուսնությունը երկար չի տևել։ Նրանք ունեցել են դուստր՝ Մագդայի միակ երեխան՝ Գադու Նաֆին[8][12], ով դարձել է հայտնի եգիպտացի կինոդերասանուհի։

Կինոասպարեզում դադարից հետո, 1995 թվականին Մագդան մասնակցել է կին կինեմատոգրաֆիստների միության գործընթացներին[10]։

Պարգևներ խմբագրել

Կինոասպարեզում ծավալած գործունեության համար Եգիպտոսի կառավարության կողմից պարգևատրվել է կառավարական պարգևներով[8]։

Ֆիլմագրություն խմբագրել

Դերասանական աշխատանքներ[13][14]
Տարեթիվ Հայերեն անվանում Արաբերեն անվանում Լատինատառ / անգլերեն անվանում Ռեժիսոր Դեր
1949 «Խելոքը» الناصح El nasseh / The Clever One Սաիֆ էդ-Դին Խաուկատ
1950 Թույլ տվեք երգել سيبوني أغني Sibuni aghani Հուսեյն Ֆաուզի Хенд Саттар
«Պղպեղ» فلفل Felfel Սաիֆ էդ-Դին Շաուկատ, Մուստաֆա Ալ-Ատտար Խայամ
1951 حبايبى كتير Habibi katir Քամալ Ատտիա
Ես ժողովրդական աղջիկ եմ أنا بنت ناس Ana bint nass Հասան ալ-Իմամ
Սիրո գիշեր ليلة غرام Leilet gharam / A Night of Love Ահմեդ Բադրհան
1952 Ես մենակ եմ انا وحدى … / Am Alone Հենրի Բարակատ
Հավատ الايمان … / The Faith Ահմեդ Բադրհան Սադյա
Իսլամի հաղթանակը انتصار الإسلام Intisar el Islam / The Victory of Islam Ահմեդ էլ-Տոուկի Ջամիլյա
Անմահության երգը لحن الخلود Lahn al khouloud / Immortal Song Հենրի Բարակատ Սանա
Տուն, սիրելի տուն البيت السعيد Հուսեյն Սեդկի
Մուստաֆա Քամել مصطفى كامل … / Moustafa Kamel Ահմեդ Բադրհան
1953 Կգա հատուցման օրը حكم الزمان Lak yom ya zalem Հենրի Բարակատ
Հաց վաճառողը بائعة الخبز Հասան ալ-Իմամա Նելլի
Բիլալ, մարգարի муэдзин بلال مؤذن الرسول Bilal, Muezzin el rassul Ахмед эль-Токхи Ինդիա, Բիլալի կինը
Դահաբ دهب Dahab Անվար Վագդի
Ես իմ տարածքում ماليش حد Malish had / I’m on My Own Իբրահիմ Ամարա
Երջանկության ուղին طريق السعادة Tarik el saada / Path of Happiness Քամալ Հաֆնավի
1954 Օրերն անցնում են مرت الأيام Marrat al ayyam / The Days Pass Ահմադ Դիյա էդ-Դին
Գյուղի սիրահարները قرية العشاق Kariet el oschak Ահմադ Դիյա էդ-Դին
Նա չի կարող անարդար լինել الظلم حرام El zulum haram / One Must Be Fair Հասան էլ-Սեյֆի Սամիրա
Օրիորդ Հանաֆի الأنسة حنفى El anessa Hanafi / Miss Hanafi Ֆաթին Աբդել Վահաբ Նավազմ
1955 Հանդիպում الميعاد El miad / Promised Ահմեդ Քամել Մորսի
Թողեք ապրեմ دعونى اعيش Daouni aish / Let Me Live Ահմադ Դիյա էդ-Դին Նեմաթ
Աստված մեզ հետ الله معنا Allah maana / God Is on Our Side Ահմեդ Բադրհան
Կյանքի ցանկություններ أماني العمر … / Life Wishes Սաիֆ էդ-Դեն Շաուկատ Լեյլա
Սիրո զոհեր فى سبيل الحب Fi sabil el hob Իսա Կարամա
Լուսաբաց فجر Fajr / Dawn Ատեֆ Սալեմ
1956 Մեր կանաչ երկիրը ارضنا الخضراء Arduna el khadra / Our Green Land Ահմադ Դիյա էդ-Դին Ամինա
Ժամանակակից աղջիկները بنات اليوم Banat el yom / Girls of Today Հենրի Բարակատ Սալվա
Մաքրիր արցունքներդ كفاية يا عين Kefaya ya ein / Dry Your Eyes Հուսամ էս-Դին Մուստաֆա
Անծանոթը الغريب El gharib / The Stranger Ֆաթին Աբդել Վահաբ, Քամալ էլ-Շեյխ Սոնյա
1957 Կանայք իմ կյանքում نساء فى حياتى Femmes de ma vie / Women in My Life Ֆաթին Աբդել Վահաբ
Ոճիր և պատիժ الجريمة و العقاب El garima wal ekab Իբրահիմ Ամարա Նահեդ
Կորած երիտասարդություն أين عمري Ainа omri Ահմադ Դիյա էդ-Դին գլխավոր դեր
Սիրո ավարտը نهاية حب Nehayet hob / The End of Love Հասան Էլ-Սեյֆրի
Գիշերային սիրահարներ عشاق الليل Oshak el lail / Night’s Lovers Քամալ Աթիա
1958 Թաքնված ափ شاطىء الأسرار Shatie el asrar / Hidden Shore Ատեֆ Սալեմ գլխավոր դեր
Ջամիլյա جميلة Djamilah / Jamila, the Algerian Յուսեֆ Շահին Ջամիլյա
Այս օրերին مع الأيام Maal ayam Ահմադ Դիյա էդ-Դին
1959 Իմ սիրո պատճառով من أجل حبى Min agl hubbi / Because of My Love Շեյխ Քամալ
1960 Սիրո կանչը بين ايديك Bein edeik Յուսեֆ Շահին Նադյա
Անչափահասներ المراهقات El morahekate / Teenagers Ահմադ Դիյա էդ-Դին Նադա
Քեյսն ու Լեյլան قيس وليلى Kais we Laila / Qays we Laila Ահմադ Դիյա էդ-Դին Լեյլա
1962 Ես սիրում եմ այս տղային هذا الرجل أحبه Hazal ragul ahebboh Հուսեյն Հելմի Սալվա
Տոն տարվա կեսին أجازة نص السنة. Agazet nos el Sana / Mid-year Holiday Ալի Ռեզա Զեյնաբ
1963 Մերկ ճշմարտություն (Ամուսնություն լիազորագրով) أحلام هند وكاميليا El hakika el ariya Ատեֆ Սալեմ
Թերթեր վաճառողը بياعة الجرايد Bayaa Jeraad / The Newspaper Seller Հասան ալ-Իմամ
Արգելված պատմություն قصة ممنوعة Kessa mamnuh Տալբա Ռադվան Նանա
1964 Մարգարեի հեռացումը هجرة الرسول Hegret el rassul Իբրահիմ Ամարա Ռաջա
1966 Ում եմ ես սիրում («Իմ սրտի մարդը») من احب Man uhibb? / Whom Do I Love? Մագդա Լեյլա
Հեղափոխություն Եմենում ثورة اليمن Thawrat al Yaman / Revolution in Yemen Ատեֆ Սալեմ
1967 Վերջինհամբույր القبلة الأخيرة Al koubla al akhira Մահմուդ Զուլֆիկար Նաիրա
1968 Ովան ճանապարհին حواء على الطريق Hawaa alal tarik Հուսեյն Հելմի
Մարդը, ով կորցրել է ստվերը الرجل الذى فقد ظله El ragol el-lazi fakad zilloh / The Man Who Lost His Shadow Քամալ էլ-Շեյխ Մաբրուկա
1970 Պատրանք السراب El sarab Անվար Շենավի Ռաբաբ
1972 Արցունքներս, սերս, արյունս قصة ممنوعة Anf wa thalath ‘Ouyoun Հուսեյն Քամալ Ամինա
1975 «Քաղաքի կանչով» النداهة Alandahh Հուսեյն Քամալ Ֆատհիա
1978 Կյանքի թեժ պահը العمر لحظة Al omr lahza Մոհամեդ Ռադա Նեմատ
1982 Եգիպտական պատմություն حدوتة مصرية … / An Egyptian Story Յուսեֆ Շահին Մագդա
1988 Երն նա խոսում է լռության մասին عندما يتكلم الصمت Endama Yatakalam al-Samt Քարիմ Զիյաուդին Հոգեբույժ Նավալ
1994 Ես կին եմ և մոռացկոտ եմ ونسيت إنى امرأة Ատեֆ Սալեմ Սուադ

Գրականություն խմբագրել

  • Rebecca Hillauer, Encyclopedia of Arab women filmmakers, American Univ in Cairo Press,‎ 2005
  • Сборник «Экран. 1968-1969» (ежегодник) / Составители: М. Долинский и С. Черток. — М.: Искусство, 1969. — С. 242-245. — 320 с.
  • «Кинословарь» / Под редакцией С. И. Юткевича. — М.: Советская энциклопедия, 1986-1987. — С. 246. — 640 с.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. В советском прокате фильм демонстрировался с 1962 года, р/у Госкино СССР № 2593/60 (до 1 июля 1964 года) — опубликовано: «Аннотированный каталог фильмов действующего фонда: Художественные фильмы», М.: «Искусство»-1963, С. 375.
  2. В советском прокате фильм демонстрировался с октября 1962 года, р/у Госкино СССР № 1172/62 — опубликовано: «Аннотированный каталог фильмов действующего фонда: Художественные фильмы», М.: «Искусство»-1963, С. 83.
  3. В советском прокате фильм демонстрировался с февраля 1970 года, р/у Госкино СССР № 2324/69 (до 1 января 1975 года) — опубликовано: «Каталог фильмов действующего фонда. Выпуск II: Зарубежные художественные фильмы», Инф.-рекл. бюро упр. кинофикации и кинопроката комитета по кинематографии при Совете министров СССР, М.-1972, стр. 108.
  4. В советском прокате фильм демонстрировался с 1975 года, р/у Госкино СССР № 2200/74 (до 6 августа 1979 года) — опубликовано: «Каталог фильмов действующего фонда, выпущенных в 1975 году», В/О «Союзинформкино» Гл. упр. кинофикации и кинопроката Госкино СССР, М.-1976, С. 84.
  5. В советском прокате фильм демонстрировался с марта 1971 года, р/у Госкино СССР № 2191/70 (до 10 января 1974 года) — опубликовано: «Каталог фильмов действующего фонда. Выпуск II: Зарубежные художественные фильмы», Инф.-рекл. бюро упр. кинофикации и кинопроката комитета по кинематографии при Совете министров СССР, М.-1972, стр. 164—165.
  6. В советском прокате фильм демонстрировался с сентября 1978 года, р/у Госкино СССР № 2452/77 (до 29 декабря 1984 года) — опубликовано: «Аннотированный каталог фильмов действующего фонда: Зарубежные художественные фильмы», В/О «Союзинформкино» Гл. упр. кинофикации и кинопроката Госкино СССР, М.-1980, С. 130.
  7. Сборник «Экран. 1968—1969» (ежегодник) / Составители: М. Долинский и С. Черток. — М.: Искусство, 1969. — С. 242—245. — 320 с.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 al-jazirah.com(արաբ.)
  9. 9,0 9,1 9,2 «Кинословарь».— М.: Советская энциклопедия, 1986—1987. — С. 246. — 640 с.
  10. 10,0 10,1 Rebecca Hillauer, 2005, p 98
  11. Эхаб Нафи на арабском сайте elcinema.com(արաբ.)(անգլ.)
  12. Гада Нафи на арабском сайте elcinema.com
  13. В создании фильмографии использованы данные elcinema.com
  14. В создании фильмографии использованы данные imdb.com

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մագդա ալ-Սաբահի» հոդվածին։