ՄԱԿ-ում չինարենի օր
Չինարենի օր ՄԱԿ-ում (չինարեն՝ 聯合國中文日), տոն, որն ամեն տարի նշվում է ապրիլի 20-ին[1]։ Տոնը ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության կողմից սահմանվել է 2010 թվականին բազմալեզու և մշակութային բազմազանության տոնակատարության, ինչպես նաև ամբողջ կազմակերպությունում բոլոր վեց պաշտոնական լեզուների իրավահավասար օգտագործմանը նպաստելու համար»[2]։ Ապրիլի 20-ն ընտրվել է Ցան Ցզեին հարգանքի տուրք մատուցելու համար, որը, ենթադրվում է, մոտ 5000 տարի առաջ ստեղծել է չինական գրերը[3]։
ՄԱԿ-ում չինարենի օր | |
---|---|
![]() | |
Տեսակ | միջազգային օր |
Ամսաթիվ | Ապրիլի 20 |
Հաստատված | 2010 |
Անվանված է | չինարեն |
Կայք | un.org/zh/observances/chinese-language-day/ |
Առաջին անգամ չինարենի օրը նշվել է 2010 թվականի նոյեմբերի 12-ին[4][5], սակայն 2011 թվականից ի վեր ամեն տարի նշվում է ապրիլի 20-ին, ինչը մոտավորապես համապատասխանում է Ցին դինաստիայի ժամանակների չինական օրացույցի գույուի ամսվա սկզբին[6]։ Գույույ բառը բառացիորեն նշանակում է «կորեկի անձրև»[6]։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ UN launches new initiative to promote multilingualism. United Nations News Centre, 19 February 2010. Consulted on 2017-03-17
- ↑ Department of Public Information to Launch ‘Language Days at the United Nations’ United Nations Department of Public Information, 19 February 2010
- ↑ , News Release UN celebrates Chinese Language Day with art and exhibitions. Consulted on 2011-04-23.
- ↑ Jingbo Huang (2010-11-11)։ «Chinese Language Day celebrated at HQ on Friday, 12 November»։ deleGATE — iSeek for Member States։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-27-ին։ Վերցված է 2011-07-26
- ↑ «First-ever Chinese Language Day celebrated at UN»։ Xinhuanet։ 2010-11-13։ Արխիվացված է օրիգինալից 2010-11-16-ին։ Վերցված է 2011-07-26
- ↑ 6,0 6,1 «United Nations Chinese Language Day»։ United Nations։ Վերցված է 2011-07-26
Արտաքին հղումներԽմբագրել
- ՄԱԿ-ի պաշտոնական կայք(չին.)