Ճոպանի ուղի
Առաջարկվում է այս և Ճոպանուղի հոդվածները միացնել իրար: (քննարկում) |
Ճոպանի ուղի, ճոպանուղի, տրանսպորտի ձև մարդկանց և իրեր տեղափոխելու համար, որտեղ վագոնների, խցիկների և նստարանների տեղափոխումն իրականացվում է ձգվող պարանի (մալուխի) միջոցով, որոնք ամրակների վրա ձգված են այնպես, որ խցիկները, վագոնիկները գետնի հետ չեն շփվում[1]։
Նեղ իմաստով «ճոպանուղի», հասկանում են որպես երթուղիներ, սակայն ոչ քաղաքային՝ ձգված օդում, իսկ լայն իմաստով ճոպանուղի ասելով հասկանում են բոլոր տրանսպորտային միջոցները, որոնք կապված են պարանի քաշող ուժի հետ։ Վերջինս կարող է նաև լինել միջքաղաքային, ինչպես նաև ոչ փողոցային տես՝ (Ֆունիկուլյոր), այնպես էլ փողոցային (տես՝ գծային տրամվայ և որի իրականացման օրինակ է Սան Ֆրանցիսկոյի գծային տրամվայը)։ Հիմնականում սրանք նեղ իմաստով վերաբերվում են ճանապարհներին, ինչպես նայև ստորգետնյա տրանսպորտին։
Ուղևորների տեղափոխությունը ճոպանուղով կարող է հասնել մեկ ժամում մինչև 2000 ուղևոր, իսկ բեռների ծանրությունը մեկ ժամում 10000 տոննա։
ՆկարագրությունԽմբագրել
Ճոպանուղու բարձրության անկյունը կարող է հասնել մինչև 50 °:
Ամենաերկար և բարձր ճոպանուղիներըԽմբագրել
Շվեդիայում էր գտնվում աշխարհում ամենաերկար՝ 96 կմ երկարությամբ ճոպանուղին, Լապլանդից երկաթի հանքաքար էր մատակարարում Բոտնիկական ծոց։ 13,2 կիլոմետր երկարությամբ հատվածը համարվում էր աշխարհի ամենաերկար մարդատար ճանապարհը[2]։
Երկրորդ ամենաերկար արդյունաբերական ճոպանուղին հանդիսանում էր Մոանդան(Գաբոն)[3]։ Ճոպանուղին մանգանային հանքաքար է տեղափոխել հանքավայրից և ունեցել է 76 կմ երկարություն։ Կառուցվել է 1959-1962 թվականներին և ունեցել է 858 աշտարակ և 2800 դույլ։ 155 կմ երկարությամբ մետաղային պարանը անցնում էր 6 հազար անիվների վրայով։ Այն ապամոնտաժվել է 1986 թվականին։
2010 թվականի աշնանը Հայաստանում գործարկվեց Տաթևի թևեր ճոպանուղին, աշխարհի ամենաերկար ճոճանակային ճոպանուղին (5,7 կմ)[4]։
Քաղաքային տրանսպորտԽմբագրել
Վագոնային և խցիկային ճոպանուղին օգտագործվել է նաև որպես քաղաքային տրանսպորտ։ Նրանց թվում են Նիժնի Նովգորոդի, Ռուզվելտ կղզին և Նյու Յորքը միացնող, Պարտլանդական Աեռիալ Թրամ, Սինգապուրի Կաբել Քար, Ngong Ping Skyrail Հոնկոնգում, Մեդելինյան Մետրոկաբելը, Թեմզա-Լոնդոն գետի վրայով անցնող ճոպանուղիները։
Աշխարհի որոշ ճոպանուղիներԽմբագրել
Галерея | ||||||||||||||||||||||
|
ՌուսաստանԽմբագրել
Վայրը | Ճանապարհի տեսակը, արտադրողը | Անվանումը և գտնվելու վայրը | Հորիզոնական երկարությունը մ | Բարձրության անկումը, մ | Կոորդինատներ | Պատկեր |
---|---|---|---|---|---|---|
Արխիզ | երկու ճոպանուղի չորս տեղանոց և գոնդոլային ութ տեղանոց | Կարաչայ-Չերքեզիա, Արխիզ | 859 մ | մինչև 220 մ | ||
Բելոկուրիխա | Նստարաններով ճոպանուղի | Ցերկովկա լեռան վրա | 2403 մ | մինչև 550 մ | ||
Վլադիկավկազ | Ճոճանակավոր ճոպանուղի, իրարից անկախ երկու բաժին, «Գրուզգիպրոշախտ»
(Յուրաքանչյուրը 25 տեղանոց 4 վագոններ, արտադրվել է Թբիլիսիի ավիացիոն գործարանում) Բացվել է 1980 թվականին |
Ճոպանուղի (Վլադիկավկազ) | 3000 մ | |||
Գելենջիկ | ճոպանուղի | «Օլիմպ» Մարկոտխի լեռնաշղթայում | ||||
ճոպանուղի | «Սաֆարի պարկ» Մարկոտխի լեռնաշղթայում | |||||
Դոմբայ | 1 Կախովի մարդատար նստարաններով ճոպանուղի | Մուսսա-Աչիտարա լեռ | 860 | 1600-ից մինչև 1700 | ||
2 Կախովի մարդատար նստարաններով ճոպանուղի | Մուսսա-Աչիտարա լեռ | 1142 | 1700-ից մինչև 1800 | |||
3 Կախովի մարդատար նստարաններով ճոպանուղի | Մուսսա-Աչիտարա լեռ | 1502 | 1700-ից մինչև 2260 | |||
4 Կախովի մարդատար նստարաններով ճոպանուղի | Մուսսա-Աչիտարա լեռ | 581 | 2260-ից մինչև 2500 | |||
5 Կախովի մարդատար նստարաններով ճոպանուղի | Մուսսա-Աչիտարա լեռ | 1700 | 2500-ից մինչև 3012 | |||
Կախովի մարդատար նստարաններով ճոպանուղի (Հարասլավական) | Մուսսա-Աչիտարա լեռ | |||||
Ճոճանակավոր ճոպանուղի | Մուսսա-Աչիտարա լեռ | 1590 | 1590-ից մինչև 2250 | |||
Գոնդոլային ճոպանուղի | Մուսսա-Աչիտարա լեռ | 1810 | 1590-ից մինչև 2270 | |||
Կախովի մարդատար նստարաններով ճոպանուղի | Մուսսա-Աչիտարա լեռ | 2182 | 2270-ից մինչև 3035 | |||
Կախովի մարդատար նստարաններով ճոպանուղի | Մուսսա-Աչիտարա լեռ | 661 | 3035-ից մինչև на 3168 | |||
Կազան | Գորկու անվան ՄՀԿՊ | Կազանկա գետի լողափ | ||||
Նստարաններով ճոպանուղի, 3 գիծ, ՍԱԴԿՈ | Լեռնադահուկային սպորտային-առողջարանային համալիր «Սվյաժեսկի Խոլմի» | |||||
Կիսլովոդսկ | Ճոճանակակավոր ճոպանուղի, «Գրուզգիպորշախտ»
(25 տեղանոց երկու վագոն, արտադրվել է Թբիլիսիի ավիացոն գործարանում)։ Գործարկվել է 1973 թվականին։ |
«Խրամ Վոզդուխա» կայանից մինչև «Օլիմպիական կոմպլեքս» Փոքր Սեդլո լեռան վրայով | 1743 | |||
Կրասնոյարսկ | Կախովի երկու նստատեղով ճոպանուղի, ՍԱԴԿՈ | Բոբրովի լոգ[5] | Կ1 — 1470 Կ2 — 857 |
Կ1 — 345 Կ2 — 241 |
||
Լիստվյանկա | ճոպանուղի | դեպի դիտարան և «Իստլենդ» լեռնադահուկայնի համալիր | 700 | 165 | ||
Մագնիտոգորսկ | ճոպանուղի | «Մագնիտագորսկ» ԼԴԿ «Մետալլուրգ-Մագնիտագորսկ» (Բաննի լիճ) | ||||
Ավստրիական արտադրության գոնդոլային տիպի առաջին արագընթաց ճոպանուղի | ||||||
Երկու բուգելային ճոպանուղի սլովական արտադրության | ||||||
Մանժերոկ | Չորստեղանի նստարաններով ճոպանուղի | Փոքր Սինյուխա լեռ | 2389 մ | до 633 մ | ||
Մոսկվա | Գոնդոլային տիպի նստարաններով ճոպանուղի | Դեպի Վորոբյովի գոռի | 720 | 60 | 55°42’36"N 37°32’46"E |
|
Նալչիկ | Նստարաններով ճոպանուղի | |||||
Նիժնի Նովգորոդ, Բոր | Վագոնային ճոպանուղի Վոլգա գետ վրա | Նիժնի Նովգորոդի ճոպանուղի | 3661 | 62 | ||
Օրենբուրգ | Ճոպանուղի | Եվրոպայից Ասիա | ||||
Պենզա | Ճոպանուղի | Բելինսկի պարկից «Սովրեմեննիկ» կինոհամալիր (չի աշխատում) | ||||
Պյատիգորսկ | Ճոճանակավոր ճոպանուղի,
(25 տեղանոց երկու վագոն, արտադրվել է Թբիլիսիի ավիացոն գործարանում) Բացվել է1971 թվականի օգոստոսի 24-ին[6] |
Պյատիգորսկի ճոպանուղի, Գագարինի բուլվարից Մաշուկ լեռան գագաթ | ≈1000 | 369 | 44°2’47"N 43°5’6"E | |
Սվետլոգորսկ | Ճոպանուղի | Սվետլոգորսկ-2 կայանքից դեպի ծով | ||||
Սոչի | Ճոճանակավոր ճոպանուղի
(25 տեղանոց երկու վագոն, արտադրվել է Թբիլիսիի ավիացոն գործարանում 2006 թվական) Բացվել է 1977 թվականին։ |
Սոչիի դենդրարիում | 897 | |||
Ճոճանակավոր ճոպանուղի
(40 տողանոց երկու վագոն, արտադրվել է Խարկով քաղաքում) |
«Զարյա» կայանից | |||||
Ճոճանակավոր ճոպանուղի
(25 տեղանոց երկու վագոն, արտադրվել է Թբիլիսիի ավիացոն գործարանում) Բացվել է 1985 թվականին |
«Նևա Ինթերնեյշնալ» հանգստյան տնից մինչև ծովափ | |||||
Վեց գոնդոլային և նստարաններով ճոպանուղի | «Գազպրոմ» տուրիստական կենտրոն (Կրասնայա Պոլյանա գյուղից 8 կմ հեռու) | |||||
Հինգ նստարանով ճոպանուղի բուգելային տիպի | «Ալպիկա-Սերվիս» լեռնադահուկային համալի
(Կրասնայա Պոլյանա գյուղից 8 կմ հեռու) |
|||||
Գոնդոլային և նստարաններով ճոպանուղի | «Լեռնային ճոճանակ» լեռնադահուկային համալի
(Կրասնայա Պոլյանա գյուղի մոտ) |
|||||
Գոնդոլային և նստարաններով ճոպանուղի | «Ռոզա Խուտոր» լեռնադահուկային համալի
(Կրասնայա Պոլյանա գյուղի մոտ) |
|||||
Տերսկոլ | Կախովի մարդատար նստարաններով ճոպանուղի | «Չեգետ-1» | ||||
«Չեգետ2» | ||||||
«Պարնայա» | ||||||
Երկու ճոճանակավոր և երկու գոնդոլային ճոպանուղի | «Ազաու-Կրուգոզոր» և «Կրուգոզոր-Միր» Էլբրուս | |||||
Շերեգեշ | Գոնդոլային և նստարանով ճոպանուղի | Զելյոնայա լեռան վրա։ Շերեգեշ հանգստյան տուն | մինչև 680 մ | |||
Հարավ-Սախալին | Գոնդոլա-նստարանային ճոպանուղի | Բոլշևիկ լեռ, «Գորնի վոզդուխ» լեռնասպորտային համալիր | 2337 | 260 |
Ընդհանուր առմամբ 2010 թվականի դրությամբ Ռուսաստանի եվրոպական մասի 108 հանգստյան վայրերում գործարկվում էին մոտավոր 400 ճոպանուղի, իսկ ասիական մասում 49-ը[7]։ 2012 թվականի բացվել է Նիժնի Նովգորոդի ճոպանուղին, որը ծառայում է միջազգային առաքման համար։
2016 թվականի նոյեմբերին բացվել է Չեչնիայի բարձրադիր լեռնային Կազենոյ—Ամ լիճ տանող Եվրոպայի ամենաերկար ճոպանուղին։ Ընդհանուր առմամբ կառուցվել է չորս ուղիներ, որոնցից ամենաերկարը 840 մետր է։ Ընդհանուր երկարությունը կազմում է 3 հազար մետր[8][9]։
Ռուսաստանում երրորդ տեղը զբաղեցնում է Էլբրուսի վրա գտնվող ամենաբարձր ճոպանուղին։ Նրա բարձր կետը գտնվում է 3847 մետր բարձրության վրա[10]։
ՀայաստանԽմբագրել
- Տաթևի թևեր ճոպանուղին Որոտան գետի վրայով։
- Ալավերդի քաղաքի ճոպանուղին՝ հասարակական տրանսպորտ քաղաքի շրջանների միջև։
- Ծողկաձորի ճոպանուղին։
- Ջերմուկի ճոպանուղի։
Մեծ ԲրիտանիաԽմբագրել
- Ճոպանուղի Թեմզա գետի վրա, Լոնդոն։
- Աբրահամի Հայց, Դերբիշիր։
- Հլանդուդնոյի ճոպանուղի, Ուելս։
ՀոնկոնգԽմբագրել
Նգոնպինգ 360 ճոպանուղի՝ Տունչունգից Պո Լին վանական համալիր և Մեծ բուդայի արձան։
ՎրաստանԽմբագրել
- Թբիլիսիում գործում է երեք ճոպանուղի՝ առաջինը Գետի այգուց Նարիղալա ամրոց, երկրորդը՝ Վակե պարկից Կրիաների լիճ և մի հատ էլ բազմաֆունկցիոնալ։
Մինչև 1958 թվականի սկիզբը գործում էր ճոպանուղի դեպի Մթածմինդա պանթեոն, այն ուղևորներին բարձրացնում էր Ռուսթավելիի հրապարակ։ 1990 թվականի հունիսի 1-ին այստեղ տեղի ունեցավ ԽՍՀՄ-ի նմանատիպ տրանսպորտի ամենածանր աղետը, մահացավ 20 մարդ և 15 վիրավորվեցին, դրանից հետո այն փակվեց։
Գործող ճոպանուղիներ
- Բաթումի
- Բորժոմի
- Գուդաուրի, Բակուրիանի և Մեստիա լեռնադահուկային հանգստյան վայրերում
- Աբաստումանի ճոպանուղի հանգստյան տունը կապում է աստղադիտարանի հետ
- Ճիաթուրա ճոպանուղի
ԻսրայելԽմբագրել
- Մասադա ամրոց տանող ճոպանուղի։ Նրա ներքին կայանը ծովի մակարդակից ունի 257 մետր բարձրություն, իսկ վերինը բարձր է 33 մետրով, որը համարվում է աշխարհի ամենացածր ճոպանուղին
- Հայֆա քաղաքի ճոպանուղի միացնում Ստալա Մարիս շրջանը ծովի վրայուվ
- Կիրյատ-Շմոնի ճոպանուղի մինչև Մանարա
- Խերմոն լեռ տանող ճոպանուղի
- Ռոշ հա Նիկրա լեռ տանող ճոպանուղի
ՀնդկաստանԽմբագրել
- Խարիդվար քաղաքի Մանասա-դեվա տաճար տանող ճոպանուղի
ՂազախստանԽմբագրել
- Կոկ-Տյուբե ճոպանուղի Ալմ-Աթայում Հանրապետական պալատից Կոկ-Տյուբե լեռան դիտարան
- Չորս գծային ճոպանուղի Չիմբուլակ լեռնադահուկային բազայից Մեդեո կիրճ, Ալմ Աթայի հարևանությամբ
- Նոր ճոպանուղի Մեդեոից Չիմբուլակ (4,6 կմ հերակրությամբ)
- Երեք գծային ճոպանուղի Ակ-Բուլակ լեռնադահուկային հանգստյան վայր, Տալգար քաղաքի հարևանությամբ
ԼատվիաԽմբագրել
- Ճոպանուղի Սիգոևլդայից Կրիմուլդա Գաույա գետի մի ափից մյուսը։ Ճանապարհն անցնում է նույն մայրուղու վրա երկու անգամ, իսկ որոշ ժամանակ նրան զուգահեռ։ Չունի միջանկյալ հենարան։ Ամռանը աշխատում է մեկ վագոն կես ժամ տարբերությամբ։ Վագոնից Գաույա վրա իրականացվում է ցատկ 40 մետր բարձրությունից
ՊորտուգալիաԽմբագրել
- Канатная дорога Ֆունշալում՝ Մադեյրա կղզու մայրաքաղաք
ԹուրքմենստանԽմբագրել
ԹուրքիաԽմբագրել
- Ճոպանուղի դեպի Կեմերա լեռան Տաղտալի գագաթ
ՈւզբեկստանԽմբագրել
- Բեռնատար ճոպանուղի «Շարգունսկ» հանքից դեպի Շարգուն քաղաքի գործարան, ունի 21 կմ երկարություն
- Նստարաններվ ճոպանուղի Բելդրասում (87 երկտեղանի վագուններ), 2250 մետր երկարությամբ
ՈւկրաինաԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Канатная дорога / В. И. Капырина // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
- ↑ «Nu kan man boka Linbana & boende för 2008»։ Արխիվացված է օրիգինալից 2010-09-06-ին։ Վերցված է 2019-01-18
- ↑ «izobretenija — Изобретения, которые потрясут мир | Вой хоть волком, только с толком | Homo porcus или porca humana? | Подводный велосипедист | Канатные дороги | Линии электроп …»։ Արխիվացված է օրիգինալից 2019-12-08-ին։ Վերցված է 2019-01-18
- ↑ «В Армении откроется самая длинная в мире канатная дорога»։ REGNUM։ 13 февраля 2010։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-24-ին։ Վերցված է 2010-08-13
- ↑ Фанпарк Бобровый лог:: Территория хорошего настроения!
- ↑ «Календарь государственных праздников Российской федерации, памятных дат и знаменательных событий Ставропольского края на 2011 год»։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-16-ին։ Վերցված է 2015-01-17
- ↑ Н. Полетаева. Сколько в России горнолыжных подъёмников? // Спорт-Экспресс, 8 ноября 2010
- ↑ ТАСС: Общество — Одна из самых длинных подвесных канатных линий в Европе появится в Чечне
- ↑ «Четыре зиплайна открыли над озером Кезеной-Ам в Чечне» (ռուսերեն)։ etokavkaz.ru։ Վերցված է 2018-12-20
- ↑ Канатная дорога на Эльбрус попала в Книгу рекордов России — Газета. Ru | Новости
Տես նաևԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- Канатная дорога // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- Современные тенденции в области канатных дорог