Ճոխտ պռվածառ վանք
Ճոխտ Պռվածառի վանք, վանական համալիր, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի 1.7 կմ հարավ, անտառապատ լեռնաբազուկին[1]։
Ճոխտ պռվածառ վանք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Արցախ |
Կառուցման սկիզբ | 11-րդ դար |
Ճարտարապետություն
խմբագրելՎանական համալիրը բաժանված է երկու մասի։ Հուշարձանների մի խումբը տեղադրված է զառիթափի գլխին, իսկ մյուսը՝ բակի հյուսիսային կողմում։
Առաջին հուշարձանախումբ
խմբագրելՀուշարձանախմբի մեջ մտնում են երեք պաշտամունքային շենքեր, հաձորդում՝ կրկնապարիսպով փակված միակ եկեղեցին։ Բարձունքի վրա գտնվող երկարավուն եկեղեցին լրիվ ավերված է, ունի գավիթ։ Փլատակներում հրաշքով պահպանվել են խաչքարերն ու հնաոճ քանդակներով միակ խոյակը։
1884 թվականին այդ հատվածում գտնվող խաչքարի մոտ, որը յուրահատուկ ուղեցույց էր, թաղավարդցիները որոշեցին մատուռ կանգնեցնեն, սակայն հիմքերը փորելուց հանդիպեցին հողով ծածկված եկեղեցուն։ Վանքի ավերակների մեջ պահպանվել է խոյակ, որն իր արվեստով՝ քանդակազարդերով, եզակի է և չի կրկնվում։ Ունի ավելի նախնական տեսք։
Ճոխտ Պռվածառի կամ Բարևածառի կառուցման ստույգ թվականը հայտնի չէ։
Փրկված խաչքարերից մեկի վիմագրերից.
Արձանագրությունից պարզ է դառնում, որ եկեղեցին կառուցվել է 10-11-րդ դարերում, քանի որ Գագիկ իշխանաց իշխանը ապրել է 10-րդ դարի վերջից մինչև 11-րդ դարի սկզբները։
Մեկ այլ խաչքարի վիմագիր.
«ՈՀԷ (1228 թվական) թվին, ես Ալի, որդի Զինովբին եկի ի պարսից, շինեցի զսուրբ եկեղեցիս Աստուծոյ...»: - Մ. Բարխուդարյանց, Արցախ, էջ 91
|
Այս արձանագրությունից պարզ է դառնում, որ եկեղեցիներից մեկը կառուցվել է 13-րդ դարում։
Երկորդ հուշարձանախումբ
խմբագրելՇրջափակված է կրկնպարիսպով։ Հիմնական կառուցվածքը ուղղանկյուն հատակագծով (6.5 մ x 3 մ) եկեղեցին է։ Ամբողջությամբ փլված է։ Տեղ-տեղ պահպանվել է կողապատերը, բեմի խորշերը, դռան գետնամերձ մասերը։ Եկեղեցին կառուցված է թմբի վրա, բազալտակուռ աստիճաններով կապված է պարսպի դարպասի հետ։ Անկանոն պարագծով, 9.5 մ x 13 մ մակերեսով, պարսպի պատերի հաստությունը 1.5 մ։ Հարավային պատի տակ կա մի փոքր խաչքար։
Պարսպապատ եկեղեցուց հարավ-արևելք, բավականին հարթ և ընդարձակ տարածության վրա նշմարվում են ավերված շինության հետքեր։ Հսկայական քարե որմերը կանոնավոր մշակված են և ունեն քիվ, զարդ, փորագրություններ։ Այն քառակուսի է, 9 մ երկարությամբ և գրեթե նույն լայնությամբ։