Ճշմարտությունը թվերի՞ մեջ է։ Ամեն ինչ Վիքիպեդիայի մասին

Ճշմարտությունը թվերի՞ մեջ է։ Ամեն ինչ Վիքիպեդիայի մասին (անգլ.՝ Truth in Numbers? Everything, According to Wikipedia), ամերիկյան վավերագրական ֆիլմ, որը ներկայացնում է Վիքիպեդիա օնլայն հանրագիտարանի պատմությունն ու նրա մշակութային ազդեցությունը։ Ֆիլմը փորձում է պատասխանել այն հարցին՝ արդյոք բոլոր ֆիզիկական անձանց, թե միայն մասնագետներին ու փորձագետներին պետք է վստահել հանրագիտարանի խմբագրումը։ Ֆիլմում պատմվում է Վիքիպեդիայի պատմության ու այնտեղ տիրող իրավիճակի մասին, տրվում եմ մեկնաբանություններ Վիքիպեդիայի հիմնադիրներ Ջիմմի Ուելսի և Լարի Սանգերի կողմից։ Ֆիլմում մեկնաբանի դերում հանդես են գալիս այնպիսի անհատներ, ինչպիսիք են Հովարդ Զինը, Լեոնարդ Դոունին The Washington Post-ից, Բոբ Շիֆերը CBS News-ից, Բրիտանիկա հանրագիտարանի նախկին ղեկավար Ռոբերտ Մաքհենրին և Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն Ռոբերտ Ջեյմս Վուլսին։ Վավերագրական ֆիլմում քննարկվում են նախադեպեր, որոնք ցույց են տալիս Վիքիպեդիայի բացասական կողմը, այդ թվում նաև Essjay-ի և Սայգենտալերի հետ կապված սկանդալները։

Ճշմարտությունը թվերի՞ մեջ է։ Ամեն ինչ Վիքիպեդիայի մասին
անգլ.՝ Truth in Numbers? Everything, According to Wikipedia
Երկիր ԱՄՆ
Ժանրվավերագրական ֆիլմ[1][2]
Թեմահամացանց և Վիքիպեդիա
Թվական2010
Լեզուանգլերեն
ՌեժիսորScott Glosserman?[1][2] և Nic Hill?[1]
ՊրոդյուսերScott Glosserman?, Nic Hill? և Craig Shapiro?
Սցենարի հեղինակScott Glosserman?
ԴերակատարներՌիչարդ Բրենսոն[3], Նոամ Չոմսկի[3], Howard Zinn?[3], Ռեյմոնդ Կուրցվեյլ[3], Վինթոն Գրեյ Սերֆ[3], Ջիմմի Ուելս[3], Lawrence Lessig?[3], Don Tapscott?[3], Jaron Lanier?[3], Ուորդ Քայննինգհեմ[3], Brewster Kahle?[3], Լարի Սանգեր[3], Chris Wilson?[3], Ed H. Chi?[1], Lawrence Wright?, R. James Woolsey, Jr.?, KRS-One, John Seigenthaler?, Andrew Keen?, Simon Winchester?, Bob Schieffer? և Susan Jacoby?
ԿինոընկերությունNic Hill?
Տևողություն85 րոպե
Պաշտոնական կայքէջ
 Truth in Numbers? Վիքիպահեստում

Վավերագրական ֆիլմի ստեղծման գաղափարը բարձրաձայնել է ֆիլմի պրոդյուսեր Մայքլ Ֆերիս Գիբսոնը, որը հայտնի է իր 24 Hours on Craigslist աշխատանքով։ Գիբսոնը կապ է հաստատել Նիք Հիլի հետ ու ֆինանսավորել նրա ճանապարհորդությունները Ջիմմի Ուելսի հետ։ Նկարահանումներն սկսվել են 2006 թվականի օգոստոսին՝ Վիքիմանիա-2006-ի ընթացքում։ Հիլն ու Ուելսը ճանապարհորդել են Չինաստանում, Ինդոնեզիայում, Հնդկաստանում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Ավստրալիայում ու Եվրոպայում, որպեսզի Վիքիպեդիայի մասնակիցներից հարցազրույց վերցնեն վավերագրական ֆիլմի համար։ Սքոթ Գլոսերմանը պայմանագիր է ստորագրել ֆիլմի վերաբերյալ և կապ հաստատել նրա ստեղծողների հետ՝ նպատակ ունենալով ապահովել նախագծի ստեղծագործական ուղղվածությունը։ Ֆիլմի ստեղծողները իրենց ջանքերն ուղղել են պատասխանելու այն հարցին, թե ինչպես է Վիքիպեդիան ներկայացնում ճշմարտությունը։

Ֆիլմի պրեմիերան կայացել է Վիքիմանիա-2010-ում, որ անցկացվել է Գդանսկում 2010 թվականի հուլիսին, այն նաև ցուցադրվել է Paley Center for Media-ում (Նյու Յորք) 2010 թվականի հոկտեմբերին։ «Truth in Numbers?» ֆիլմը ցուցադրվել է որպես Savannah Film Festival-ի մաս 2010 թվականի նոյեմբերի 3-ին։ Ֆիլմն արժանացել է քննադատների դրական արձագանքներին, այն բարձր են գնահատվել Թեդ Լեոնսիսի կողմից և AOL Urlesque հրատարակման մեջ։

Ֆիլմի բովանդակություն խմբագրել

Ֆիլմը[4] ներկայացնում է Վիքիպեդիա օնլայն-հանրագիտարանի պատմությունն ու նրա մշակութային ազդեցությունները[5]։ Վիքիպեդիան վավերագրական ֆիլմում ներկայացվում է որպես հաղորդակցման ու մշակութային երկխոսության նոր ձև[6]։ Ֆիլմի ստեղծողները փորձել են պատասխանել այն հարցին, թե «Պարտավո՞ր ենք դուք և ես կիսվել մարդկության գիտելիքներով բոլորի հետ, թե՞ մենք պետք է դա թողնենք մասնագետներին»[7]։

Ֆիլմում ներկայացվում է նաև Վիքիպեդիայի հիմնադիրներից մեկի՝ Ջիմմի Ուելսի կենսագրությունը[8]։ Ուելսը ֆիլմում հայտնվում է հնդիկ ընթերցողի հետ զրուցելիս, որը մատնացույց է անում անճշտություն հինդի լեզվով Վիքիպեդիայի հոդվածներից մեկում[9]։ Ուելսը պատասխանում է․ «Այդ դեպքում փոխեք այն»։ Նա ընթերցողին ցույց է տալիս, թե ինչպես սեղմել «Խմբագրել» կոճակը Վիքիպեդիայում։ Վիքիպեդիայի համահիմնադիր Լարի Սանգերը նույնպես հայտնվում է ֆիլմում՝ քննադատելով Վիքիպեդիայում սովորական խմբագիրների ու մասնագետների միջև եղած հավասարությունը[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 http://www.imdb.com/title/tt0960864/
  2. 2,0 2,1 https://www.filmaffinity.com/en/film935758.html
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 http://www.imdb.com/title/tt0960864/fullcredits
  4. Hart, Hugh (2007 թ․ մարտի 11). «Industry Buzz». San Francisco Chronicle. www.sfgate.com. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 19-ին.
  5. «Midterm Madness. Wikipedia Exposed: Scott Glosserman on his Provocative Documentary». IndieWire. www.indiewire.com. 2010 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 27-ին.
  6. «Wikipedia, le film». Premiere.fr. www.premiere.fr. 2009 թ․ փետրվարի 5. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 10-ին.
  7. Haines, Lester (2010 թ․ հուլիսի 16). «Reg hack gives forth in Wikipedia doco». The Register. www.theregister.co.uk. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 10-ին.
  8. Staff (2008 թ․ սեպտեմբերի 25). «Wikipedia Documentary "Truth in Numbers?" Shot with Panasonic P2». Videography. www.videography.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 10-ին. alternate link
  9. Hamann, Mathias (2010 թ․ հուլիսի 12). «Woodstock im Schatten der Zensur». Süddeutsche Zeitung (գերմաներեն). Մյունխեն, Գերմանիա: Südwestdeutsche Medienholding.
  10. «Wiki movie stirs geeky trouser worms». The Inquirer (անգլերեն). www.theinquirer.net. 2007 թ․ օգոստոսի 6. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճշմարտությունը թվերի՞ մեջ է։ Ամեն ինչ Վիքիպեդիայի մասին» հոդվածին։