Ճիտին պարտքը, հայ նշանավոր գրող Գրիգոր Զոհրապի նորավեպերից։

Ճիտին պարտքը
ՀեղինակԳրիգոր Զոհրապ
ՏեսակՆորավեպ
Բնօրինակ լեզուԱրևմտահայերեն
Ստեղծման տարեթիվ1892
Շարք«Կյանքը ինչպես որ է»
ՎիքիդարանՃիտին պարտքը

Նկարագրություն խմբագրել

Նորավեպը Զոհրապի «Կյանքը ինչպես որ է» շարքից է։ Նորավեպի սյուժեն զարգանում է խոր հոգեբանական զննությունների ուղիով։ Նորավեպի հերոսը՝ Հուսեփ աղան, խոշոր առևտրականությանը զոհ գնացած մարդկանցից մեկն էր։ Նրա օրինակով Զոհրապը ցույց է տալիս ողջ հասարակական խավի ողբերգությունը։

Սյուժե խմբագրել

Վաճառական Հուսեփ աղան սնանկացել է։ Նրա կինը մահացել է՝ ամուսնուն թողնելով երկու դուստր։ Աղջիկները, չիմանալով աղայի ֆինանսական ծանր վիճակի մասին, անընդհատ պահանջներ էին ներկայացնում նրան։ Հայրը, չդիմանալով կյանքի դժվարություններին, հույսը կորցնելով, ինքնասպան է լինում։

 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Ճիտին պարտքը

Կառուցվածք խմբագրել

Նորավեպը բաղկացած է 8 փոքրածավալ գլուխներից։ Առաջին գլխում ներկայացվում է հերոսի կաշվե պայուսակը, որը նրա հոգսերի խորհրդանիշն էր։ Երկրորդ գլխում ներկայացվում է գլխավոր հերոս Հուսեփ աղան։ Հաջորդ գլխում ներկայացվում են առևտրական հարաբերությունները, ֆինանսական վիճակի վատթարացումը և այլն։ Նախավերջին գլխում ներկայացվում է ողբերգական հանգուցալուծումը, երբ Հուսեփ աղան ինքնասպան է լինում։ Ութերորդ գլխում նկարագրվում է Հուսեփ աղայի մահացած մարմինը և քարով լցված կաշվե պայուսակը...

Արտաքին հղումներ խմբագրել