Ճենապակու հավաքածու (Դրեզդեն)

թանգարան Գերմանիայում

Դրեզդենի Ճենապակու հավաքածու, կերամիկական իրերի ամենանշանավոր հավաքածուներից մեկն աշխարհում։ Թանգարանը ներառված է Դրեզդենի արվեստի պետական հավաքածուի մեջ և տեղակայված է Ցվինգերի սրահներից մեկում։

Ճենապակու հավաքածու
Տեսակթանգարան
Երկիր Գերմանիա
ՏեղագրությունԴրեզդեն
Մասն էԴրեզդենի պետական գեղարվեստական հավաքածու
Հասցե01067Sophienstraße? (2)[1]
Հիմնադրվել է1715
Կայքporzellansammlung.skd.museum/en/
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Հավաքածուի ստեղծման պատմությունը կապված է սաքսոնացի կուրֆյուրստ Օգոստոս II Հզորի անվան հետ, ով իր ճենապակե իրեր հավաքելու մոլուցքն անվանել է «ճենապակյա հիվանդություն»։ Սկզբում այն տեղակայված էր Դրեզդենի Ճապոնական պալատում՝ Էլբա գետի ափին։ 1733 թվականին՝ կուրֆյուրստի և Լեհաստանի արքայի կյանքի վերջում, հավաքածուն կազմում էր մոտ 35 հազար իր, որոնց մեծ մասը բերվել էր Ասիայից, մի մասն էլ ստեղծվել Մայսենում, որտեղ նրա հրամաոնվ հիմնադրվել է Եվրոպայում ճենապակու առաջին գործարանը։ Այսօր հավաքածուն ներառում է 20 հազար ստեղծագործություն, մոտ 2 հազարը ցուցադրվում է թանգարանում[2]։

Հավաքածու խմբագրել

Հավաքածուի գլխավոր ցուցադրանմուշներն են Մին դինաստիայի շրջանի ստեղծագործությունները, չին կայսր Կանսիի (1662–1722) իշխանության շրջանի ճենապակին, ճապոնական արիտա և կակիեմոն ճենապակին։ Թանգարանը հայտնի է նաև իր՝ վաղ մեյսենյան ճենապակու ամենահարուստ հավաքածուով։ Հայտնի ցուցանմուշներից են չինական բարձր «դրագունյան» սափորները (17-ից - 18-րդ դարեր), որոնք Օգոստոսը ստացել է Ֆրիդրիխ Վիլհելմ I-ից դրագունների ջոկատի փոխարեն, մեյսենյան վարպետներ Յոհան Բյոտգերի, Յոհան Կենդլերի, Հոտլիբ Կիրխների աշխատանքները։ Յուրօրինակ ստեղծագործություն է 1749 թվականին պատրաստված 115 սմ բարձրության ճենապակե ծաղկեփունջը։ Սկզբնապես այն կազմված էր 470 ճենապակյա ծաղիկներից՝ մետաղյա , ցողուններով ու տերևներով, իր ձևով և գույնով շատ մոտ բնականին։

Նյու Յորքի ճարտարապետ Պետեր Մարինոյի գլխավորությամբ 2006-2010 թվականներին թանգարանում ձևավորվում է նոր ցուցասրահ[3]։ Այն համարվում է Օգոստոս Հզորի իշխանության շրջանի հարդարանքի ժամանակակից վերարտադրումը։ Թանգարանը բաղկացած է երկու բաժնից՝ արևելաասիական, որտեղ մի քանի սրահներում ցուցադրվում են չինական և ճապոնական աշխատանքները, և մեյսենյան, որտեղ ներկայացված են Մեյսենի վարպետների ստեղծագործությունները։ Մարինոն հաջողությամբ համադրել է դասական և ժամանակակից տարրերը։ Թանգարանի ժամանակակից բաժնում ճապոնական սպիտակ, երկնագույն ճենապակին ցուցադրված է պատմական սեղանների վրա դրված։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Ulrich Pietsch u.a. Die Porzellansammlung in Dresden. The Porcelain Collection Dresden. Дрезденская коллекция фарфора. Deutscher Kunstverlag, 2012 ISBN 978-3-422-07136-0
  • Ulrich Pietsch u.a. Die Porzellansammlung in Dresden. China. Japan. Meißen. Deutscher Kunstverlag, 2006 ISBN 978-3-422-06630-4

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճենապակու հավաքածու (Դրեզդեն)» հոդվածին։