Ճարտարապետության պետական կոմիտե

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտե, 2013-2014 թթ. գործող պետական կառավարման մարմին։

Գործառույթները խմբագրել

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեն համաձայնեցնում է քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում կառուցվող առանձին օբյեկտների կամ համալիրների ճարտարապետահատակագծային առաջադրանքները և նախագծերի ճարտարապետական մասի էսքիզային լուծումները, նախաձեռնում և իրականացնում է միջոցառումներ՝ ուղղված ճարտարապետության ոլորտին առնչվող օրենսդրական դաշտի կատարելագործմանը, ինչպես նաև աջակցում է ճարտարապետական համալիրների կառուցապատման ներդրումային ծրագրերին և դրանց իրագործմանը։

Պատմություն խմբագրել

Կոմիտեն հիմնադրվել է ՀՀ Նախագահի 2013 թ. հուլիսի 22-ի հրամանագրով[1]։ 2013 թ. օգոստոսի 8-ին կոմիտեի նախագահ է նշանակվել Նարեկ Սարգսյանը։ 2014 թ. ապրիլի 25-ին կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ 2014 թ. ապրիլի 30-ի ՀՀ Նախագահի հրամանագրով կոմիտեն վերակազմակերպվել է՝ միացվելով ՀՀ քաղաքաշինության նախարարությանը[2]։

2014 թ. փետրվարին կոմիտեի նախագահի առաջին տեղակալ է նշանակվել Արամ Բադալյանը։

Ծանոթագրություններ խմբագրել