Ճավշիր պարսկական
Ճավշիր պարսկական | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հովանոցածաղկավորներ (Apiales) |
Ընտանիք | Նեխուրազգիներ (Apiaceae) |
Ցեղ | Ճավշիր (Opopanax) |
Տեսակ | Ճավշիր պարսկական (O. persicus) |
Միջազգային անվանում | |
Opopanax persicus |
Ճավշիր պարսկական (լատին․՝ Opopanax persicus), հովանոցավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն խմբագրել
Բազմամյա, եթերայուղատու խոտաբույս է, որի բարձրությունը հասնում է մինչև 150 սմ-ի։ Արմատամերձ տերևները կրկնակի փետրաձև հատված են, ձվաձև, անհավասարակողմ մասերով։ Հովանոցներն ունեն 6-10 ճառագայթ։ Պտուղները նեղ-էլիպսաձև են, ակոսներում՝ միայնակ խողովակներով[1]։
Տարածվածություն խմբագրել
Հայաստանում աճում է միայն Ապարանի ֆլորիստիկական շրջանում (Ծաղկաձոր, Բուժական)։ Հայաստանից բացի՝ Արևելյան Անատոլիայում, Արևմտյան և Հարավարևմտյան Իրանում[1]։
Էկոլոգիա խմբագրել
Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1800-1900 մ բարձրությունների վրա՝ չոր քարքարոտ լանջերին, անտառների եզրերին և բացատներում։ Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[1]։
Պահպանություն խմբագրել
Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է, որի տարածման և բնակության շրջանի մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Աճում է ինտենսիվ ռեկրեացիայի տարածքում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ GITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.