Ճապոնիայի Նախարարների կաբինետի օրենսդրական բյուրո
Ճապոնիայի Նախարարների կաբինետի օրենսդրական բյուրո (ճապ.՝ 内閣法制局 Նայկակու-հո:սեյ-կյոկու), Ճապոնիայի Նախարարների կաբինետի իրավական բյուրո, որն ապահովում է կառավարչական գործընթացի որակյալ իրավական աջակցություն[1]։ Իրավական բյուրոն իրականացնում է խորհրդարանի հավանությանը ենթակա օրինագծերի[2], միջազգային պայմանագրերի նախագծերի, կառավարական հրամանագրերի և այլնի պատրաստում և իրավական փորձաքննություն, զեկույցներ է պատրաստում Նախարարների կաբինետին, վարչապետին, իրավաբանական հարցերով բոլոր պետական նախարարներին։ Ղեկավարում է նախագահը, որը հաստատվում է խորհրդարանի նախագահի կողմից։
Ճապոնիայի Նախարարների կաբինետի օրենսդրական բյուրո ճապ.՝ 内閣法制局 | |
---|---|
![]() Ճապոնիայի Նախարարների կաբինետի օրենսդրական բյուրոյի շենք | |
Տեսակ | ministry of Japan? և legislative bureau? |
Երկիր | ![]() |
Հապավում | ՃՆԿՕԲ |
Ստեղծման թվական | 1962 թվականի հուլիսի 1 |
Նախորդող մարմին | Օրենսդրության հարցերի բյուրո |
Փոխարինված է | Իրավական հարցերի վարչություն |
Ենթարկում | Ճապոնիայի Նախարարների կաբինետ |
Շտաբակայան | ![]() |
Ծառայողների թիվ | 77 |
Կարևորագույն փաստաթուղթ | Q11394696? |
Կայք | www.clb.go.jp |
ՊատմությունԽմբագրել
Հիմնադրվել է 1875 թվականին որպես Օրենսդիր բյուրո, Մեծ պետական խորհրդի (Դայձյոկան) օժանդակ կազմակերպություն։ 1885 թվականից անցել է Նախարարների կաբինետի վերահսկողության տակ։ 1962 թվականի հուլիսի 1-ին վերանվանվել Է Ճապոնիայի Նախարարների կաբինետի օրենսդրական բյուրո։
ՊարտականություններԽմբագրել
1962 թվականի Նախարարների կաբինետի օրենսդրական բյուրոյի օրենքի համաձայն՝ պատասխանատու է կառավարության օրենսդրական քաղաքականության համար. զբաղվում է խորհրդարան ներկայացնելու համար անհրաժեշտ օրինագծերի կազմմամբ, ստուգում և խմբագրում է Նախարարների կաբինետի օրենսդրական ակտերն ու որոշումները, վերլուծում է ճապոնական և միջազգային օրենսդրությունը։ Խորհուրդներով օգնում է Ճապոնիայի վարչապետին և Նախարարների կաբինետի նախարարներին[3]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Н.В. Анисимцев Процесс принятия правовых и политических решений в центральном аппарате исполнительной власти Японии // РАН, Ин-т востоковедения, Ин-т Дал. Востока [и др.] Япония, 2003–2004 : ежегодник. — М.: МАКС Пресс, 2004. — С. 38–57. — ISBN 5-317-01027-6.
- ↑ Б. И. Осмин Принятие и реализация государствами международных договорных обязательств. Монография. — М.: Волтерс Клувер, 2006. — 408 с. — ISBN 5-466-00165-1
- ↑ Закон Японии № 252 от 1 июля 1962 года о основании Законодательного бюро Кабинета министров Archived 2012-02-03 at the Wayback Machine..
Արտաքին հղումներԽմբագրել
- http://www.clb.go.jp/english/ Ճապոնիայի Նախարարների կաբինետի օրենսդրական բյուրո. պաշտոնական կայք (անգլ.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ճապոնիայի Նախարարների կաբինետի օրենսդրական բյուրո կատեգորիայում։ |