Ճապոնիայի Նախարարների կաբինետ

Ճապոնիայի Նախարարների կաբինետ (ճապ.՝ 内閣 նայկակու), Ճապոնիայի բարձրագույն գործադիր մարմին։

Ճապոնիայի Նախարարների կաբինետ
ճապ.՝ 内閣
Изображение логотипа
Նախարարների կաբինետի պատկերանիշ
Ճապոնիայի վարչապետի կառավարական նստավայր
ՏեսակMinistries of Japan?
ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
ՀապավումՃՆԿ
Ստեղծման թվական1885 թվական
Նախորդող մարմինԴայձյոկան
Փոխարինված էDaijō-kan?
ԵնթարկումՎարչապետ
Վերադաս մարմինԳործադիր իշխանություն
ՊետՍինձո Աբե
Կարևորագույն փաստաթուղթCabinet Act?, Q11394654? և Q11394713?
Կայքjapan.kantei.go.jp

Պատմություն խմբագրել

Ճապոնիայի Նախարարների կաբինետը հիմնադրվել է 1885 թվականին և հաստատվել Մեծ Ճապոնական կայսրության սահմանադրությամբ և 1889 թվականի № 135 «Նախարարների կաբինետի կառավարական համակարգի մասին» կայսերական ռեսկրիպտով։ Այդ որոշումների համաձայն՝ գործադիր իշխանության ամբողջությունը պատկանում էր կայսրին, որն իրավունք է ունեցել Նախարարների կաբինետը կազմավորել, վերակազմավորել և նշանակել Ճապոնիայի վարչապետին՝ այլ նախարարների առաջնորդին։

Երկրորդ համաշխարհային պատերազմում Ճապոնիայի կրած պարտությունից հետո, 1947 թվականին, ընդունվել է Ճապոնիայի նոր սահմանադրությունը, որը ճապոնական միապետին՝ կայսրին զրկել է պետական կառավարման հանդեպ ազդեցությունից և այդ գործառույթները փոխանցել գործադիր իշխանությանը՝ վարչապետի գլխավորող Ճապոնիայի Նախարարների կաբինետին։ Այդ կաբինետի կարգավիճակը և լիազորությունները հստակեցվել են 1947 թվականին դուրս եկած Նախարարների կաբինետի մասին օրենքով։ Այդ երկու փաստաթղթերում սահմանված իրավաբանական նորմերը գործում են մինչև հիմա։

Ճապոնիայի Նախարարների կաբինետը կազմված է նվազագույնը 14, իսկ հատուկ դեպքերում՝ 17 նախարարներից, որոնք գլխավորում են իրենց նախարարությունները (Նախարարների կաբինետի մասին օրենք։ Հոդված 2)։ Նրանց նշանակում է և ազատում Նախարարների կաբինետի առաջնորդը՝ Ճապոնիայի վարչապետը, իսկ նշանակումը հաստատովում է Ճապոնիայի կայսեր կողմից։ Յուրաքանչյուր նախարար պետք է քաղաքացիական անձ լինի։ Նախարարների կաբինետի անդամների ավելի քան կեսը պետք է ընտրվեն Ճապոնիայի խորհրդարանի պատգամավորներից (Սահմանադրություն։ Հոդված 66, 68)։

Նախարարների կաբինետի կազմում է մտնում Ճապոնիայի Նախարարների կաբինետի քարտուղարությունը՝ գերատեսչություն, որն իրականացնում է խորհրդականի և վարչապետի ներկայացուցչի գործառույթները։

Նախարարների կաբինետը հաշվետու է Ճապոնիայի խորհրդարանի՝ երկրի պետական իշխանության բարձրագույն մարմնի առջև (Սահմանադրություն։ Հոդված 66)։ Խորհրդարանն իրավունք ունի անվստահություն հայտնել կաբինետի հանդեպ՝ ավտոմատ կերպով նրա բոլոր անդամներին աշխատանքից ազատ արձակելով (Սահմանադրություն։ Հոդված 70)։

Գործառույթներ խմբագրել

Գործող սահմանադրության համաձայն՝ Նախարարների կաբինետն իրականցնում է հետևյալ գործառույթները՝

  1. գործածում է օրենքները և պետական գործերի նկատմամբ իրականացնում ընդհանուր հսկողություն (Հոդված 73),
  2. վարում է Ճապոնիայի արտաքին քաղաքականությունը (Հոդված 73),
  3. կնքում է իրենց խորհրդարանի վավերացմանն ուղղված պայմանագրեր (Հոդված 73),
  4. ղեկավարում է և հետևում պաշտոնատար անձանց գործառույթներին (Հոդված 73),
  5. կազմում է բյուջե և այն ներկայացնում է խորհրդարանի քննարկմանը (Հոդված 73),
  6. հայտարարում է կառավարության հրամաններ Սահմանադրության և օրենքների որոշումների կատարման համար (Հոդված 73),
  7. հաստատում է համաներումները, ներումները, պատժի մեղմացումները, դատավճռի կատարումից ազատումը և իրավունքների վերականգնումը (Հոդված 73),
  8. Կայսեր հաստատմանն է առաջադրում Ճապոնիայի Գերագույն դատարանի նախագահին (Հոդված 6. Абзац 2),
  9. իրականացնում է խորհուրդներ և հաստատում կայսեր պետական կառավարմանը չվերաբերող արարողակարգային գործողությունները (Հոդված 7),
  10. նշանակում է Ճապոնիայի Գերագույն դատարանի և ստորին մակարդակի դատարանների դատավորներին (Հոդված 79։ Պարբերություն 1, Հոդված 80։ Պարբերություն 1)։

Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները 2018 թվականի մարտի 19-ին պատասխանատվության են կանչել ֆինանսների նախարարությանը և վարչապետ Սինձո Աբեին՝ պահանջելով հեռանալ Սինձո Աբեի կաբինետից[1]։

Սինձո Աբեի գլխավորած կառավարության վարկանիշը վերջին վեց ամիսների ընթացքում հասել է ամենացածր նշագծին։ Ընդամենը մեկ ամսվա ընթացքում իշխանության հանդեպ դժգոհության մակարդակն աճել է 11 տոկոսով և կազմել 48 %։ Իսկ ներկայիս Նախարարների կաբինետն աջակցողների թիվը պակասել է 13 տոկոսով (31 %)[2]։

2018 թվականի հոկտեմբերի 2-ին հայտարարվել է կառավարության նոր կազմի մասին, սակայն Նախարարների կաբինետում իրենց պաշտոնները պահպանել են 6 նախարար։ Համարվում է, որ նրանք վարչապետ Սինձո Աբեի հետ լավ հարաբերությունների մեջ են[3][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Оппозиционные партии в парламенте Японии призвали Синдзо Абэ к ответу в связи со скандалом_Russian.news.cn». russian.news.cn. Վերցված է 2018 թ․ մարտի 21-ին.
  2. «Рейтинг правительства Японии упал до рекордного минимума». Российская газета (ռուսերեն). 2018 թ․ մարտի 19. Վերցված է 2018 թ․ մարտի 21-ին.
  3. Korrespondent.net. «В Японии назначили новое правительство» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 2-ին.
  4. 日本放送協会. «第4次安倍改造内閣 閣僚名簿を発表 | NHKニュース». NHKニュース (ճապոներեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 2-ին.

Գրականություն խմբագրել

  • 清宮四郎, 佐藤功編『国会・内閣』(憲法講座 3)東京: 有斐閣、1964年(ճապոներեն)
  • 日本行政学会編『内閣制度の研究』(年報行政研究 21)東京: ぎょうせい、1987年(ճապոներեն)
  • 内閣制度百年史編纂委員会編『内閣制度百年史』東京: 内閣官房、1985年—1995年(ճապոներեն)
  • 川北隆雄, 尾上進勇編『内閣府』(完全新官庁情報ハンドブック 1)、東京: インタメディア出版、2001年(ճապոներեն)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճապոնիայի Նախարարների կաբինետ» հոդվածին։