Ճապոնական ճարտարապետություն և կերպարվեստ

Ճապոնական ճարտարապետություն և կերպարվեստը արվեստի հնագույն հուշարձանները վերաբերում են Զյոմոն մշակույթին, որին հատուկ էին պարանահյուս նախշազարդերով անոթներ, կանանց արձանիկներ։ Մ․ թ․ ա․ 1-ին դարի բրոնզե առարկաների երևան գալով կավե անոթների ձևերն ու զարդերը պարզեցվում են։ Մ․ թ․ 3-6-րդ դարերում նախնիների պաշտամունքի առաջացումով սկըսվում է թագավորների կլոր և պայտաձև, խանդակով շրջապատված վիթխարի դամբարանների (կոֆուն) կառուցումը։ Սրանց մակերևույթին տեղադրված սնամեջ արձանիկները (հանիվա) առանձնանում են դիմախաղի և շարժուձևի անմիջականությամբ։ Ճապոնիայի հնագույն շինություններից են նաև հողաշեն շտեմարանները, որոնք կառուցվում էին բարձր սյուների վրա, հաստ գերաններից ու առանց պատուհանների։

Kinkaku-ji, Kyoto, կառուցվել է 1397
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 80 CC-BY-SA-icon-80x15.png