Ճանապարհորդների ծառ (լատին․՝ Ravenala madagascariensis), բանանազգիների ընտանիքի ծառանման բույս։ Բունը բարձր ճանապարհորդների ծառ է՝ մինչև 10 մ, տերևները խոշոր են, հովհարաձև դասավորված։ Տերևապատյանները երկար են և մեծ քանակությամբ ջուր են կուտակում, որը երբեմն օգտագործվում է խմելու համար (այստեղից էլ՝ «Ճանապարհորդների ծառ» անվանումը)։ Ծաղիկները հավաքված են հասկանման ծաղկաբույլում և փոշոտվում են թռչունների միջոցով։ Պտուղը հատապտուղ է, ձևով նման վարունգի։ Մադագասկար և Ռեյունյոն կղզիների էնդեմիկ բույս է։

Ճանապարհորդների ծառը Մադագասկարում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 66
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճանապարհորդների ծառ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճանապարհորդների ծառ» հոդվածին։