Ճամփորդ, Հայաստանի քաղաքային տրանսպորտում և սուպերմարկետներում անվճար բաժանվող անվճար շաբաթաթերթ։

Ճամփորդ
Ճամփորդ.png
Տեսակշաբաթաթերթ
Լեզուհայերեն
ԽմբագիրԱրիանա Կաոիլի
Հիմնադրվել է2016 թվական
ՀիմնադիրԱրիանա Կաոիլի
ԵրկիրՀայաստան Հայաստան
Հաճախականությունշաբաթը 1 անգամ
Տպաքանակ20000
Կայքchampord.am
Էլեկտրոնային փոստ(at).svgchampord.am info(at).svgchampord.am

ՊատմությունԽմբագրել

Լույս է տեսնում 2016 թվականի փետրվարի 2-ից: Հիմնադիրը շախմատիստ Լևոն Արոնյանի կինն է՝ Արիանա Կաոիլին[1][2]: «Ճամփորդ» թերթը սոցիալական նախագիծ է: Թերթի նպատակն է բարձրացնել քաղաքացիական ներգրավվածությունը՝ մարդկանց համար ապահովելով դրական լրատվությամբ: «Ճամփորդ» թերթի տպաքանակը 20 հազար օրինակ է:

Շաբաթաթերթի հիմնական թեմաներն են երևանցիների համար առավել կարևոր, տեղական, միջազգային, սպորտային, սոցիալ-տնտեսական նորությունները և իրադարձությունները, ինչպես նաև Երևանում ապրող հաջողակ մարդկանց հետ հարցազրույցները:

«Ճամփորդ»-ն անդրադառնում է հայրենադարձության թեմային, ինչպես նաև Երևանի տարածաշրջաններին: Թերթի կարգախոսն է՝ Երևանցիների համար. Վստահելի, Ոգեշնչող, Տեղեկատվական[3]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Հայաստանի թերթերի ապագան. «Ճամփորդ»»։ media.am։ 2016-04-28։ Վերցված է 2017-01-11 
  2. «Արիաննա Քաոիլի․ «Սիրում եմ իմ գործը, դրանով փորձում եմ ոգեշնչել երևանցիներին»»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան։ Վերցված է 2017-01-11 
  3. «ABOUT US – Ճամփորդ»։ champord.am։ Վերցված է 2017-01-11