Ճաղատ երգչուհին
«Ճաղատ երգչուհին» (ֆր.՝ La Cantatrice Chauve), ֆրանս-ռումինական ծագմամբ դրամատուրգ Էժեն Իոնեսկոյի առաջին պիեսն է։
Ճաղատ երգչուհին ֆր.՝ La Cantatrice chauve | |
---|---|
Տեսակ | պիես մեկ գործողությամբ |
Ժանր | Աբսուրդի թատրոն |
Հեղինակ | Էժեն Իոնեսկո |
Երկիր | Ֆրանսիա |
Բնագիր լեզու | ֆրանսերեն |
La Cantatrice chauve |
Պիեսը գրել է 1948 թվականին, առաջին անգամ բեմադրվել է Նիկոլա Բատայի կողմից «Théâtre des Noctambules»-ում։ Պրիմերան կայացել է 1950 թվականի մայիսի 11-ին։ Պիեսը հաջողության է հասել, երբ հայտնի քննադատներ ու գրողներ, ինչպիսիք են Ժան Անյուն և Ռայմոն Քենոն այն հավանության են արժանացրել։ 1957 թվականից պիեսը մշտապես բեմադրվում էր «Théâtre de la Huchette»-ում։ Այն դարձել էր Ֆրանսիայում ամենաշատ բեմադրվող պիեսներից մեկը[1]։
Ստեղծման պատմություն
խմբագրելՊիեսի մտահղացումը ծագել է, երբ Իոնեսկոն «Assimil» մեթոդով անգլերեն էր սովորում, որը ենթադրում էր ամբողջական նախադասության մտապահումը։ Վերընթերցելով նախադասությունը նա զգում է, որ անգլերեն չի սովորում, այլ ավելի շուտ բացահայտում է այն զարմանալի ճշմարտությունները, որ շաբաթը յոթ օր ունի, որ առաստաղը վերևում է, հատակը` ներքևում. երևույթներ, որոնց մասին նա տեղյակ էր, բայց որոնք նրան ապշեցրել էին, քանի որ նույնքան զարմանալի էին, որքան անհերքելիորեն ճշմարիտ[2]։
Այս զգացումը ուժեղանում է հաջորդ դասերին` տեր և տիկին Սմիթների հայտնվելուն պես։ Ի զարմանս Իոնեսկոյի տիկին Սմիթը հայտնում է ամուսնուն, որ նրանք մի քանի երեխաներ ունեն, որ նրանք ապրում են Լոնդոնի շրջակայքում, որ նրանց ազգանունը Սմիթ է, որ պարոն Սմիթը ծառայող է, որ նրանք Մերի անունով աղախին ունեն, որը ինչպես և իրենք Անգլիայից է։ Իոնեսկոն հատկապես ուշագրավ էր համարում տիկին Սմիթի` զրույցներում ճշմարտությունը որոնելու մեթոդական տեխնիկան։
Պիեսը գրվել է Իոնեսկոյի մայրենի ռումիներեն լեզվով, այնուհետև նա նորից է գրել այն, արդեն ֆրանսերենով[3]։
Սյուժե
խմբագրելԳործողությունը տեղի է ունենում Լոնդոնի շրջակայքում գտնվող մի անգլիական տան մեջ, որտեղ ընթացող զրույցը ավելի տարօրինակ, անիմաստ և անտրամաբանական է դառնում։
Զրույցի մասնակիցները` երկու ամուսանական զույգ են, Սմիթները և Մարտինները, աղախին և հրշեջ։
Մեկնաբանություներ
խմբագրելՊիեսի գլխավոր գաղափարը մակերեսային չէ, ինչպես սովորաբար լինում է աբսուրդի թատրոնի պիեսների դեպքում։ Ընդունված է, որ այն արտահայտում է ժամանակակից հասարակության մեջ իմաստալից հաղորդակցման փորձերի ապարդյունությունը։ Տեքստը համալրված է եզրակացություններով, որոնք չեն համապատասխանում հաղղորդագրությանը, ինչը տպավորություն է ստեղծում, որ կերպարները չեն լսում միմյանց` լսելի լինելու խելահեղ փորձերում։ Երբ այն բեմադրվում է առաջին անգամ, համարվում էր, որ այն կարող է նմանակում լինել։ Քննադատների համար գրված էսսեում, Իոնեսկոն հայտարարել է, որ նա պարոդիա գրելու մտադրություն չի ունեցել։
Ըստ Իոնեսկոյի, նա վերջաբանի մի քանի տարբերակ է ունեցել, ներառյալ գագաթնակետը, որտեղ հեղինակը հակադրվում է հասարակությանը, և նույնիսկ տարբերակ, որի դեպքում հասարակությանը գնդակոծում են գնդացիրներով։ Ի վերջո ընտրվել է ավելի էժան լուծում`պիեսի ցիկլային բնույթը։ Իոնեսկոն հարցազրույցներից մեկում ասել է. «Ես ցանկանում էի պիեսը իմաստավորել կրկնելով այն երկու կերպարների հետ։ Այսպիսով, ավարտը դառնում է սկիզբ, քանի որ պիեսում երկու զույգ են, առաջին անգամ այն սկսում է Սմիթների հետ, իսկ երկրորդ դեպքում` Մարտինների, հաշվի առնելով կերպարների փոխարինելիությունը. Սմիթները` Մարտիններն են, իսկ Մարտինները` Սմիթները»[4]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Rosette C. Lamont. Ionesco’s imperatives: the politics of culture. University of Michigan Press, 1993. ISBN 0-472-10310-5. p. 3.
- ↑ Ionesco, La tragedie du langage // Spectacles, Paris, no. 2, July 1958.
- ↑ Erich Segal. The Death of Comedy. Harvard University Press, 2001. ISBN 0-674-01247-X p. 422.
- ↑ Bonnefoy, Claude. Conversations with Ionesco. Trans. Jan Dawson. New York: Hold, Rinehart and Winston, 1971. p. 81.