Ճահճային եղեգնաթռչնակ

Ճահճային եղեգնաթռչնակ
Ճահճային եղեգնաթռչնակ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Ընտանիք Շահրիկներ
Լատիներեն անվանում
Acrocephalus palustris
Հատուկ պահպանություն

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Ճահճային եղեգնաթռչնակ (լատ.՝ Acrocephalus palustris), շահրիկների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է, քիչ տարածված։

Acrocephalus palustris
Cuculus canorus canorus + Acrocephalus palustris

ԿառուցվածքԽմբագրել

Մարմնի երկարությունը՝ 13 սմ է, թևերի բացվածքը՝ 18-21 սմ, կենդանի զանգվածը՝ 10-12 գ։ Ոտքերը բաց գույնի են, առաջնային փետուրների ծայրերը՝ աղոտ սպիտակ։ Հասունը վերևից ձիթապտղագույև-դարչնւսգույն է, գոտկատեղը՝ դեղին-դարչնագույն երանգով, մարմինը ներքևից՝ աղոտ սպիտակ, կողքերը՝ բաց դարչնագույն՝ դեղին երանգով։ Երիտասարդի մարմինը վերևից ավելի դարչնագույն է, գոտկատեղը՝ շիկակարմիր-դարչնագույն երանգներով։

ԿենսակերպԽմբագրել

Բավական երկչոտ և թաքնված թռչուն է։ Երգը մեղեդային է՝ բազում նմանակումներով։ Բնակվում է բարձրահասակ, փարթամ բուսականությամբ տարածքներում, ձմռանը՝ եղեգնուտներում։ Գարնանային վերադարձը՝ ապրիլի 1-ին կեսին։

ԲազմացումԽմբագրել

Ձվերի լրիվ քանակով բները հայտնվում են հունիսի ընթաց¬ քում։ Երգող անհատներ են գրանցվում հունիսի 2-րդ տասնօրյակում։ Հուլիսի 3-րդ տասնօրյակում հւսյտնըվում են թռիչքին տիրապետող երիտասարդ թռչուններ։ Թվաքանակը խիստ նվազ է, համակեցության լայն օջախներ չի առաջացնում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։