Ճակատը հսկող ձևանմուշ (անգլ.՝ Front Controller pattern), կառուցվածքային նախագծման ձևանմուշ, որը մտնում է մի քանի ձևանմուշների կատալոգների մեջ։ Ձևանմուշը վերաբերվում է վեբ-ծրագրերին։ Այն ապահովում է կենտրոնացված մուտք հարցումների մշակման համար[1]։

Ճակատը հսկող ձևանմուշ
ՏեսակԿառուցվածքային
ՆշանակությունԱպահովում է կենտրոնացված մուտք հարցումների մշակման համար
ԿիրառությունՎեբ ծրագրեր
Նկարագրությունը ԳօՖի
"Design Patterns" գրքում
Ոչ

Ընդհանուր հասկացողություններ խմբագրել

  • Client - հայցող
  • Instance - նմուշ
  • Implementation - իրականացում
  • Product - արգասիք

Կիրառություն խմբագրել

Այս ձևանմուշը հաճախ օգտագործում են վեբ ծրագրերում՝ պրոցեսներն իրականացնելու համար։ Որքան էլ տարօրինակ թվա, այն հեշտացնում է կապված էջերի միջև տեղաշարժերի վերահսկումը (օրինակ համացանցում մի քանի էջեր թերթելը), քան այնպես անել, որ յուրաքանչյուր էջը ինքը պատասխանի դիտարկման համար։

Ճակատը հսկող ձևանմուշը կարելի է ստեղծել որպես Java օբյեկտ կամ էլ որպես այլ սկրիպտ PHP, Python կամ Ruby սկրիպտային լեզուների նման, որն ամեն անգամ կանչվում է վեբ սեսիայի ժամանակ։ Այդ սկրիպտը (օրինակ index.php) կմշակի բոլոր խնդիրները, որոնք ընդհանուր են հանդիսանում ծրագրի կամ framework-ի համար, ինչպիսիք են օրինակ սեսիայի մշակումը, կեշավորում և մուտքի ֆիլտրացիան։

Այս ձևանմուշի ալտերնատիվը login.php և order.php ինդիվիդուալ սկրիպտների կանչն է, որոնք կբավարարեն հայցի պահանջներին։ Յուրաքանչյուր սկրիպտն ունի կոդի կամ օբյեկտի կրկնօրինակ, որն ընդհանուր է բոլոր պնդիրների համար։ Այնուամենայնիվ, յուրաքանչյուր սկրիպտ պետք է ճկուն լինի, որպեսզի իրականացնի կոնկրետ խնդրի լուծումը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Alur et al., p. 166.