Բացել գլխավոր ցանկը

Ղևոնդ Փիրղալեմյան

հայ բանասեր

Ղևոնդ Փիրղալեմյան (1830, Վան - 1891, Երուսաղեմ), հայ բանասեր, ձեռագրագետ, բանաստեղծ, հրապարակախոս, եկեղեցական գործիչ։

Ղևոնդ Փիրղալեմյան
Ծնվել է1830
Մահացել է1891
Ազգությունհայ
Մասնագիտությունբանասեր

Սկզբնական կրթությունն ստացել է Վանի Արարաց դպրոցում։ 1857 թվականին, Լիմ անապատում ավարտելով ուսումնառությունը, նշանակվել է Վարագա ժառանգավորաց վարժարանի ուսուցիչ։ 1866 թվականին կարգվել է Աղթամարի կաթողիկոսի քարտուղար, 1867 թվականին՝ Զեյթունի առաջնորդ, 1870 թվականին՝ Ղալաթիայի և Սամաթիայի եկեղեցիների քարոզիչ, 1873-1878 թվականներին եղել Մանչեստրի հայ գաղութի հոգևոր առաջնորդ։ 1886 թվականին մեկնել է Կ․ Պոլիս, ապա բնակվել Երուսաղեմում, ընկերակցելով այնտեղ աքսորում գտնվող Մ․ Խրիմյանին։ «Ճանապարհորդություն ի Մայր աթոռն Արարատյան և անտի ի Կ․ Պոլիս» (1871), «Չորս ընկերք, որ է ճանապարհորդություն Վանա մինչև Կոստանդնուպոլիս» (1882), «Տաղերգություն բարոյական և ազգային» (1872), «Նոտարք հարց» (1888) աշխատություններում ներկայացված են Հայաստանի բազմաթիվ գավառները՝ իրենց ազգագրությամբ, ժողովրդական խաղերով, ինչպես նաև հայ պանդուխտների կյանքն ու կենցաղը։ Փիրղալեմյանի ձեռագրերի մեծ մասը՝ «Պատմական նշխարքներ» վերտառությամբ, պահպանվում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։

ԵրկերԽմբագրել

  • Ճանապարհորդութիւն ի Մայր Աթոռն Արարատեան եւ անտի ի Կ. Պօլիս, Կ. Պօլիս : Գևորգ Զարդարյան, 1871:
  • Տաղերգութիւն բարոյական եւ ազգային,Կ. Պօլիս : Յովսեփայ Գավաֆեան, 1872:
  • Չորս ընկերք որ է ճանապարհորդութիւն Վանայ մինչև Կոստանդնուպօլիս, Թիֆլիս: Յովհաննէս Մարտիրոսեանց, 1882:
  • Նօտարք հայոց, Կ. Պօլիս : Նշան Կ. Պէրպէրեան, 1883:


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։