Ղևոնդ Մաթևոսյան

հայ մանկավարժ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մաթևոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ղևոնդ Մելիքի Մաթևոսյան (1920, Հովտաշեն, Հայաստան - 1986), հայ մանկավարժ։ Հայկական ԽՍՀ վաստակավոր մանկավարժ (1972): Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Ղևոնդ Մաթևոսյան
Ծնվել է1920
ԾննդավայրՀովտաշեն, Հայաստան
Մահացել է1986
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ղևոնդ Մաթևոսյանը ծնվել է 1920 թվականին, Արթիկի շրջանի Հովտաշեն գյուղում։ Ավարտել է Արթիկի շրջանի Փանիկ գյուղի միջնակարգ դպրոցը, զորակոչվել է զինվորական պարտադիր ծառայության։ 1939 թվականին ընդունվել է հրետանային ուսումնարանը, ստացել լեյտենանտի կոչում[1]։

Մեծ հայրենականին մասնակցել է հունիսի 22-ից, Հարավ-Արևմտյան ռազմաճակատում։ Այնուհետև կռվել է Կիևի, Խարկովի, Կուրսկի պաշտպանության համար։ 1943 թվականին մասնակցել է կարմիր բանակի հարձակողական գործողություններին Հյուսիսային Կովկասում, Թամանյան թերակղզում, Կերչի, Ղրիմի ազատագրմանը։ Մաթևոսյանը մասնակցել է Լեհաստանի ազատագրման ահեղ կռիվներին։ 1945 թվականի ապրիլի վերջին ծանր վիրավորվել է և ապաքինվելուց հետո զորացրվել է բանակից։ Մաթևոսյանը պարգևատրվել է Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի, Կարմիր աստղի երկու շքանշաններով և «Խիզախության համար», «Մարտական ծառայությունների համար» և այլ մեդալներով[1]։

1949 թվականին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, աշխատանքի անցել Աբովյանի շրջանում։ Ղեկավարել է Քյանքյանի, Նոր Հաճնի, Աբովյան քաղաքի միջնակարգ դպրոցների մանկավարժական կոլեկտիվները։ 1970 թվականին եղել է Աբովյանի քաղաքային խորհրդի գործկոմի ժողովրդական կրթության բաժնի վարիչ։ 1972 թվականին նրան շնորհվել է հանրակետության վաստակավոր ուսուցչի կոչում։ Պարգևատրվել է «Աշխատանքային գերազանվության համար» մեդալով[1]։

Մահ խմբագրել

Ղևոնդ Մաթևոսյանը մահացել է 1986 թվականին։ Թաղված է Աբովյանի Էլար գերեզմանատանը։

Պարգևներ խմբագրել

  • ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ (1972)
  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
  • Կարմիր աստղի կրկնակի շքանշան
  • «Խիզախության համար» մեդալ
  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ
  • «Աշխատանքային գերազանվության համար» մեդալ

Ծանոթագրություններ խմբագրել