Ղևոնդ Ալեքսանյան

հայ մանկավարժ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալեքսանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ղևոնդ Արտաշեսի Ալեքսանյան (1926, Ախուրյանի շրջան), հայ մանկավարժ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Ղևոնդ Ալեքսանյան
Ծնվել է1926
ԾննդավայրԱխուրյանի շրջան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան «Բեռլինի գրավման համար» մեդալ և «Վարշավայի ազատագրման համար» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Ղևոնդ Ալեքսանյանը ծնվել է 1926 թվականին Ախուրյանի շրջանում։ 1942 թվականին ավարտել է Ախուրյանի միջնակարգ դպրոցը, մի քանի ամիս աշխատել է որպես ուսուցիչ և պիոներական ավագ ջոկատավար[1]։

1942 թվականի դեկտեմբերին Ալեքսանյանը զորակոչվել է բանակ։ Ծառայել է 35-րդ, այնուհետև՝ 369-րդ հրաձգային գնդերում։ 1943 թվականի հունիս-դեկտեմբեր ամիսներին սովորել է Օրջոնիկիձեի ռազմական ուսումնարանում և իր խնդրանքով մեկնել է գործող բանակ։ Անցել է Վիսլայի ռմբակոծված «մազե կամրջով», մասնակցել Վարշավայի, Պոզնանի փողոցային մարտերին, հրետանային ու ականանետային կրակի տարափի տակ վերականգնել է կտրված հեռախոսալարերը, մարտերով անցել է Օդերը։ Վիրավորվել է, բայց դուրս չի եկել առաջավոր գծից։ Մասնակցել է Արևմտյան Լեհաստանում մղվող մարտերին։ Մարտական առաջադրանքները կատարելու և ցուցաբերած խիզախության համար պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով, «Վարշավայի ազատագրման համար» և «Բեռլինի գրավման համար» մեդալներով[1]։

Հաղթանակից հետո տուն վերադառնալով Ալեքսանյանը նորից անցել է մանկավարժական աշխատանքի, միաժամանակ ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը։ Աշխատել է Ախուրյանի շրջկենտրոնի № 1 դպրոցում ուսմասվար, դասավանդել է աշխահագրություն[1]։

Պարգևներ խմբագրել

  • Կարմիր աստղի շքանշան
  • «Վարշավայի ազատագրման համար» մեդալ
  • «Բեռլինի գրավման համար» մեդալ

Ծանոթագրություններ խմբագրել