Պետրոս Ղևոնդյան

ազատամարտիկ
(Վերահղված է Ղևոնդյան Պետրոսից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղևոնդյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Պետրոս Արշալուսի Ղևոնդյան (Պետո) (հունվարի 30, 1964(1964-01-30), Պռոշյան, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 14, 1994(1994-02-14)[1], Օմարի լեռնանցք, Քելբաջարի շրջան, Ադրբեջան), հայ ազատամարտիկ, Արցախի հերոս[2], ԼՂՀ ՊԲ մայոր (1996, հետմահու), ՀՅԴ կուսակցության անդամ (1990

Պետրոս Ղևոնդյան
հունվարի 30, 1964(1964-01-30) - փետրվարի 14, 1994(1994-02-14)[1] (30 տարեկան)
ԾննդավայրՊռոշյան, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրՕմարի լեռնանցք, Քելբաջարի շրջան, Ադրբեջան
Քաղաքացիություն Հայաստան
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ, Շուշիի ազատագրում և Օմարի լեռնանցքի ճակատամարտ
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1964 թվականի հունվարի 30-ին, ՀԽՍՀ Նաիրիի շրջանի Պռոշյան գյուղում։ Եղել է Շուշի առանձնակի գումարտակի հրամանատարի տեղակալը, Պռոշյանի կամավորական ջոկատի փոխհրամանատարը։ 1990-1994 թթ. մասնակցել է Հայաստանի սահմանամերձ շրջանների ու ԼՂՀ ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Իր հրամանատարությամբ գործող գումարտակի հետ նա մասնակցել է Շահումյանի, Մարտակերտի, Մարտունու և Հադրութի շրջանների տասնյակ բնակավայրերի ազատագրման մարտերին, Քարվաճառի թշնամական հենակետերի ոչնչացման ռազմագործողությանը՝ բազմիցս ցուցաբերելով խիզախություն ու հերոսություն։

Մահացել է 1994 թվականի փետրվարի 14-ին՝ Քարվաճառում՝ վիրավոր զինակցին օգնություն ցույց տալու ժամանակ։

ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ազատամարտիկ-շրջանավարտի անունով են անվանակոչվել Պռոշյանի և Եղեգնուտի միջնակարգ դպրոցները։ 2007 թվականին նրա հարազատ ֆակուլտետում բացվեց Պետրոս Ղևոնդյան անունը կրող լսարան։ 2010 թվականի ապրիլի 10-ին Քաշաթաղի շրջանի Տիգրանավան գյուղի միջնակարգ դպրոցը անվանակոչվել է Պետրոս Ղևոնդյանի անվամբ։

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://am.hayazg.info/index.php?curid=13719
  2. studio, 5165m. «Anunner.com - ՊԵՏՐՈՍ ՂԵՎՈՆԴՅԱՆ ԱՐՇԱԼՈՒՅՍԻ». www.anunner.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)

Աղբյուրներ խմբագրել