Ղրիմի լեռներում

Ֆեոդոր Վասիլևի նկար

«Ղրիմի լեռներում» (ռուս.՝ В Крымских горах), ռուս գեղանկարիչ Ֆեոդոր Վասիլևի (1850-1873) վրձնին պատկանող նկար, որը ստեղծվել է 1873 թվականին։ Ստեղծագործությունն այժմ պահպանվում և ցուցադրվում է Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում։ Կտավի չափերը կազմում են՝ 116×90 սմ[1][2]։

Ղրիմի լեռներում
տեսակգեղանկար
նկարիչՖեոդոր Վասիլև
տարի1873
ժանրբնանկար
նյություղաներկ և կտավ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Ծանոթագրություններ

Նկարագիր խմբագրել

Նախքան կտավը վրձնելը, Ֆեոդոր Վասիլևը նպատակադրվել էր, որ այն ունենա հորիզոնական տեսք, սակայն հետո մտափոխվեց։ Ուղղահայաց տեսքով ստեղծվեց նկարը լոկ այն բանի համար, որպեսզի առավել արտահայտիչ կտավին հանձնի լեռների բարձրությունը, որոնք պատված են ամպերով։ Լրացուցիչ բարձրության տպավորություն են հաղորդում լեռան լանջին աճած սոճիները, ինչպես նաև ճանապարհի վերևի մասում գտնվող զառիթափը, որի տակով անցնում է թաթարական սայլը՝ լծված ցլերով[3][4]։

Պատմություն խմբագրել

«Ղրիմի լեռներում» ստեղծագործությունը համարվում է Ֆեոդոր Վասիլևի վերջին ավարտուն նկարներից մեկը՝ նկարված 1873 թվականին՝ մահվանից որոշ ժամանակ առաջ (Ֆեոդոր Վասիլևը մահացել է 23 տարեկան հասակում տուբերկուլոզից

1873 թվականին «Ղրիմի լեռներում» նկարը մասնակցել է «Նկարիչների խրախուսման կայսերական ընկերության» կազմակերպած ցուցահանդեսինև ստանում է լանդշաֆտային ստեղծագործության առաջին մրցանակը[1][5]։

Այդ ժամանակ նկարը հեղինակից գնել է Սերգեյ Տրետյակովը։ Վերջինիս մահվանից հետո, 1892 թվականին, նկարների անձնական հավաքածուն անցնում է եղբորը՝ Պավել Տրետյակովին։

Արդյունքում նկարը հայտնվեց Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում[6]։

Գնահատումներ խմբագրել

Նկարիչ Իվան Կրամսկոյը «Ղրիմի լեռներում» ստեղծագործության մասին 1873 թվականի մարտի 28-ին Վասիլևին գրված նամակում գրում է[7].

  Իսկական նկար է. ոչ մի բանի նման չէ, ոչ մեկին չի ցնցում՝ նույնիսկ փոքր-ինչ։ Նույնիսկ հեռավոր կերպով նման չէ ոչ մի նկարչի աշխատանքի, ոչ մի դպրոցի չի պատկանում, սա ինչ-որ մի յուրօրինակ մակարդակի վրա գտնվող նկար է, որը չի կրում ոչ մեկի ազդեցությունը։ Ես միայն կարող եմ ասել մի բան. սա լավ չէ, նույնիսկ որոշ առումով վատ է, սակայն այն հանճարեղ է։  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Государственная Третьяковская галерея — каталог собрания / Я.В. Брук, Л.И. Иовлева. — Москва: Красная площадь, 2001. — Т. 4: Живопись второй половины XIX века, книга 1, А—М. — С. 105. — 528 с. — ISBN 5-900743-56-X
  2. «Васильев Фёдор Александрович — В Крымских горах, 1873». Государственная Третьяковская галерея — www.tretyakovgallery.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2013 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 1-ին.
  3. Е.А. Матвеева Федор Васильев. — Москва: Белый город, 2009. — 48 с. — ISBN 978-5-7793-1264-6
  4. Юрий Дюженко. «Творчество художника Федора Васильева, часть 10» (HTML). tphv.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 2-ին.
  5. В. Скляренко. «Жизнь и творчество Федора Васильева, часть 3» (HTML). tphv.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 1-ին.
  6. «Третьяков Сергей Михайлович (предприниматель и меценат)» (HTML). Большая энциклопедия Кирилла и Мефодия — www.megabook.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 2-ին.
  7. «Иван Николаевич Крамской: его жизнь, переписка, и художественно-критические статьи» (HTML). А. Суворин (1888). Վերցված է 02.05.2013-ին.

Արտաքին հղումներ խմբագրել