Ղրիմի էներգաշրջափակման հուշարձան

հուշարձան Յալթայում

Ղրիմի էներգաշրջափակման հուշարձան (ռուս.՝ Памятник энергоблокаде Крыма), հուշարձան Ղրիմի Յալթա քաղաքում։ Նվիրված է 2015 թվականի աշնանը Ուկրաինայի կողմից Ղրիմի էներգետիկ շրջափակմանը։ Տեղադրվել է 2016 թվականի հունիսի 29-ին՝ քաղաքի Կալինինի պուրակում[1]։

Ղրիմի էներգաշրջափակման հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում2016
Երկիր Ռուսաստան և  Ուկրաինա
ԲնակավայրՅալթա
Ներկա վիճակԿանգուն

Նկարագրություն խմբագրել

2016 թվականի հունիսի 29-ին Կալինինի պուրակում տեղադրվեց Ղրիմի էներգետիկ շրջափակման հուշարձանը։ Էլեկտրական լամպերի տեսքով երկու մետաղական կառույցները խորհրդանշում են թերակղզու էներգետիկ շրջափակման ավարտը։ Բացումը տեղի է ունեցել հուլիսի 7-ին։ Հուշարձանի բացման ժամանակ որոշվել է ոչ թե կտրել ժապավենը, այլ սիզամարգի մեջ խփել մեծ գամ։ Մուրճով հարվածն իրականացրել է Յալթայի քաղաքապետ Անդրեյ Ռոստենկոն։ Մեծ լամպի երկարությունը 5,5 մ է, բարձրությունը՝ 2,5 մ, փոքրինը՝ համապատասխանաբար, 2 մ և 1 մ[1]։ Երկու լամպերն էլ գիշերային ժամերին լուսավորվում են[2]։

Հուշարձանների տեղադրման նախաձեռնողը և հովանավորը տեղացի ձեռնարկատեր է, որի անունը գաղտնի է պահվում[1]։

Պատմություն խմբագրել

Ղրիմն ամբողջովին հոսանքազրկվել էր 2015 թվականի նոյեմբերի 22-ի գիշերը՝ հենասյուների պայթեցման պատճառով. Ուկրաինայից եկող բոլոր չորս հաղորդագծերը շարքից դուրս էին եկել։ Ղրիմում և Սևաստոպոլում մտցվել էին արտակարգ իրավիճակ և էլեկտրաէներգիայի վթարային անջատումների ժամանակացույց։ Իրավիճակը բարելավվել է դեկտեմբերին, երբ շարք են մտել Կրասնոդարի երկրամասից եկող 400 ՄՎտ հզորությամբ էլեկտրակամրջի առաջին երկու գծերը։ 200 ՄՎտ հզորությամբ երրորդ գիծը ներդրվել է 2016 թվականի ապրիլի 14-ին, իսկ վերջին չորրորդը (նույնպես 200 ՄՎտ)՝ մայիսի 11-ին[2]։

Ղրիմում արտակարգ իրավիճակը հանվել է մայիսի 18-ին, իսկ Սևաստոպոլում՝ մայիսի 25-ին[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Сквер Калинина». Վերցված է 2019 Փետրվար 22-ին.
  2. 2,0 2,1 2,2 «В Ялте открыли памятник энергоблокаде Крыма». Վերցված է 2019 Փետրվար 22-ին.