Ղորտինա (հին հունարեն՝ Γορτύν, Γόρτυνα, հուն․՝ Γόρτυς, լատին․՝ Gortyn, Gortyna, Gortynia), հին քաղաք Կրետեում։ Ղորտինան գտնվում է Հերակլիոնից 46 կմ հարավ, Այի-Դեկա գյուղի մոտ, Մեսարայի բերրի դաշտում[1]։ Ղորտինան Կրետեի ամենահին քաղաքներից մեկն է (6000 տարվա պատմություն ունի), Հունաստանի ամենակարևոր հնագիտական վայրերից մեկը։

Բնակավայր
Ղորտինա
ԵրկիրՀունաստան Հունաստան
ԲԾՄ157 մետր
Հեռախոսային կոդ28920
Փոստային դասիչ70012
Ղորտինա (Հունաստան)##
Ղորտինա (Հունաստան)

Քաղաքի անվանումը, ըստ Հեսիխիուսի, ծագում է մինոսական karten բառից, որը նշանակում է «կով»[2]։ Ժամանակակից գիտնականների կարծիքով, քաղաքի անվանումը ծագում է պելասգների թողած հին հնդեվրոպական սուբտրատից, հնդեվրոպական նախալեզվի ghordh- «քաղաք» բառից[3]։

Մոտավորապես 1880 թվականին հայտնաբերվել է Ղորտինայի օրենքների մեծ օրենսգիրքը, որն անվանվել է «օրենսգրքերի արքա», քանի որ այն ամենամեծն է, որը երբևէ հայտնաբերվել է Հունաստանի տարածքում։ Նա Եվրոպայում հնագույն գրավոր օրենսդրական ակտն է և Հին Հունաստանի իրավունքի թանկարժեք աղբյուրը։ Հին սպարտացիները ունեին մի լեգենդ, ըստ որի Ղորտինայից մի մարդ` Ֆալետ Կրիտսկի անունով, օգնել էր Լիկուրգ Սպարտացուն օրենսդրությունը կազմելու գործընթացում։

Ընդարձակ տարածքում կան տեսարժան վայրեր, որոնք պատկանում են տարբեր պատմական դարաշրջանների և մշակույթների, այդ թվում Սուրբ Տիտոսի բազիլիկան (մ.թ.ա 5-րդ դար), հռոմեական թերմերը, պրետորիան (մ.թ.ա 2-րդ դար) և օդիոնը, Ապոլոնի Հունական տաճարը, Եգիպտական Իսիդայի և Սերապիսի աստվածների սրբավայրը։ Ղորտինայից երեք կիլոմետր հյուսիս-արևմուտք գտնվում է հսկա Լաբիրինթոսի մուտքը, որը հայտնի է դեռևս հնագույն ժամանակներից (փակ է զբոսաշրջիկների համար)։ Ենթադրվում է, որ քաղաքի բազմաթիվ պատմական շենքերի համար շինարարական նյութը, ինչպես հայտնի օրենքների քարե տախտակների համար, արդյունահանվել է հենց այս ստորգետնյա քարայրից[4]։

Ղորտինայի շրջակայքը հայտնի է նաև Կրետեում առաջին բնակարանային շինարարությամբ (նեոլիթի վերջին` մ.թ.ա 5-րդ հազարամյակում)։

Ղորտինայի նավահանգիստներն են Լեբենը (այժմ` Լենդաս), որը գտնվում էր Լիբիական ծովի ափին 22 կիլոմետր հարավ և Մատալան` 30 կիլոմետր հարավ-արևմուտք[5]։

Յուպիտերի Եվրոպա արբանյակի վրա գտնվող Ղորտինա օղակն անվանվել է քաղաքի անունով։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Карты государств (ГУГК и Роскартография)|Греция|2001
  2. Р. Грейвс Минос и его братья // Мифы Древней Греции / Пер. с англ. К. П. Лукьяненко ; Под ред. и с послесл. А. А. Тахо-Годи. — М.: Прогресс, 1992. — 620 с.
  3. Fred C. Woudhuizen On the Identity of the Indo-European Substrate in Western Anatolia(անգլ.) // Živa Antika. —Skopje, 2013. — Т. 63. — С. 5—11.
  4. Thomas M. Waldmann (2009-12). «Die kretische Labyrinth-Höhle» (գերմաներեն). www.labyrinthos.ch. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 9-ին.
  5. Страбон. География. X.IV.11
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղորտինա» հոդվածին։