Ղարսա բերդը բլիլ է

հայկական պարերգ

Ղարսա բերդը բլիլ է (հայտնի է նաև որպես՝ Յաման յար[1]), հայկական գյուղական պարերգ[2]։ Երգը գրի է առել հայ բանահավաք, երգահան Կոմիտասը[2]։

«Ղարսա բերդը բլիլ է»
ի երգը
Ժանրգյուղական պարերգ

Բառեր խմբագրել

Սարերը կանաչ հոտով, յաման յար,
Սիրտս լիքն է կարոտով, յաման յար։
Յարըս ընձնից բեզարած, յաման յար,
Տուն կուգա հանդի մոտով, յաման յար։
Ղարսա բերդը բլիլ է, յաման յար,
Յարըս տակին քնիլ է, յաման յար։
Սարերը կանաչ խոտով, յաման յար,
Սիրտըս լիքն է գարունով, յաման յար[3]։

Կատարումներ խմբագրել

Երգով Բաալբեկի 1965 թվականի փառատոնին ներկայացել է հայ-լիբանանական պարային անսամբլը։

Պարերգի ջազային տարբերակի մշակումը կատարել է դաշնակահար Տիգրան Համասյանը, որը նաև երգի կատարողն է։ Այն «Կարս 1» անվանումով ներառվել է «Mockroot» ձայնասկավառակի մեջ[4][5][6]։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Yaman Yar, Armenian Folk Songs & Dances (Baalbeck Festival 1965)».
  2. 2,0 2,1 «Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/195».
  3. «Ղարսա բերդը բլիլ է, Kars 1 - Tigran Hamasyan».
  4. «Official Website of Tigran Hamasyan, Mockroot». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.
  5. «Tigran Hamasyan - Mockroot - Amazon.com Music».
  6. «Tigran Hamasyan: Mockroot, jazztimes.com».