Ղարիբ Եղիազարյան

հայ նկարիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Եղիազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ղարիբ Սանասարի Եղիազարյան (հունվարի 2, 1950(1950-01-02), Շենավան), հայ նկարիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1990

Ղարիբ Եղիազարյան
Ծնվել էհունվարի 2, 1950(1950-01-02) (74 տարեկան)
ԾննդավայրՇենավան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1971)
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

1968-1971 թվականներին սովորել է ՀՊՄԻ-ում։ 1987-1993 թվականներին Հայկական հեռուստատեսությունում պարբերաբար վարել է «Հեղինակներ, ստեղծագործություններ» հաղորդաշարը նկարիչների մասին։ 1988 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ 1992 թվականին հիմնադրել է Երևանի Նաղաշ Հովնաթանի անվան արվեստի ակադեմիական ուսումնարանը։ 1997 թվականին Եղիազարյանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ Երևանում կառուցվել է Գրիգոր Լուսավորչի մատուռը և հոգևոր-մշակութային Վերնատուն-ցուցասրահը[1][2]։

Ստեղծագործություններ խմբագրել

Եղիազարյանի գեղանկարչական և գրաֆիկական գործերին բնորոշ են գունային նուրբ երանգավորումները, քնարականությունը։
Նկարաշարեր, 1988-1995

  • «Մեր մեծերը»
  • «Հայաստան»
  • «Մաշտոցի որդիները»

Ջրաներկ

  • «Թախծոտ օր», 1975
  • «Հեքիաթ», 1975
  • «Մենավոր տնակը», 1976
  • «Զարթոնք», 1979
  • «Հին տներ», 1986
  • «Լուսաբաց», 1988
  • «Նոյը իջնում է Արարատից»
  • «Հիսուսի պայծառակերպությունը» , յուղաներկ
  • «Ինքնադիմանկար»
  • «Հայուհի»
  • «Մտավորականը»
  • «Տիեզերական սիմֆոնիա»

Անհատական ցուցահանդեսներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. Արվեստագետ Ղարիբ Եղիազարյանը
  3. Նկարչի տանը բացվել է Ղարիբ Եղիազարյանի անհատական ցուցահանդեսը