Հայաստանի չորրորդ բաժանում, 1639 թվականին Սեֆյան Պարսկաստանի և Օսմանյան կայսրության միջև տեղի ունեցած միջքաղաքական պայմանավորվածություն, որի արդյունքում պատմական Հայաստանը չորրորդ անգամ[Ն 1] կիսվեց երկու մասի։

Հայոց պատմություն
Հայաստանի զինանշանը
Նախապատմություն
Մ.թ.ա. 2800 - մ.թ.ա. 590
Արատտա
Մ.թ.ա. 2800~16-րդ
Հայասա
Մ.թ.ա. 16-13-րդ
Վանի թագավորություն
Մ.թ.ա. 9-6-րդ
Հին շրջան
Մ.թ.ա. 590 - մ.թ. 428
Երվանդունիների թագավորություն
Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենե
Արտաշեսյանների թագավորություն
Արշակունիների թագավորություն
Քրիստոնեության ընդունում
Ավատատիրության հաստատում
Գրերի գյուտ
Միջնադար
428 - 1375
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն
Արաբական տիրապետություն
Բագրատունիների թագավորություն
Վասպուրական
Վանանդ, Լոռի և Սյունիք
Կիլիկիայի հայկական թագավորություն
Զաքարյան իշխանապետություն
Օտար տիրապետություն
1375 - 1918
Խաչենի իշխանություն
Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ
Թուրք-պարսկական
տիրապետություն
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմում
Հայոց ցեղասպանություն
Հայկական սփյուռք
Ժամանակակից պատմություն
1918 - ներկա
Հայաստանի առաջին հանրապետություն
Լեռնահայաստան
Խորհրդային Հայաստան
Արցախյան ազատամարտ
Հայաստան
Արցախի Հանրապետություն

Հայաստանի պորտալ

Հաշտության պայմանագիրը կնքվել է Իրաքի Ղասրե Շիրին (պարս.՝ قصر شيرين` «Շիրինի բերդ») բնակավայրում։ Այն 1555 թվականի Ամասիայի պայմագրի վերահաստատումն էր՝ Օսմանյան կայսրության ընդլայնմամբ։ Թուրքիային էր անցնում ամբողջ Միջագետքը՝ Բաղդադ կենտրոնով, ինչպես նաև Կարսի շրջակայքն ու Վանը՝ Հայկական լեռնաշխարհից։ Սահմանագիծը սկսվել է Արևելյան Վրաստանի (Քարթլի-Կախեթի թագավորություն) տարածքում գտնվող Ջավախքի լեռներից, Ախուրյանի հունով հասել է Արաքս գետ, թեքվել արևմուտք, ապա՝ Հայկական Պարի ջրբաժան գծով, Մասիսների գագաթներով ձգվել մինչև Վասպուրականի լեռները, Զագրոսի լեռնաշղթայով անցել Իրանի ժամանակակից սահմանագծով։

Այս սահմանը անփոփոխ է մնացել մինչև 1723 թվականի թուրքական արշավանքը, որի ընթացքում Արևելյան Հայաստանը և Ատրպատականը մեկ տասնամյակով բռնակցվել են Թուրքիային։ Իրանում բարձրացած Նադիր շահը 1736 թվականին վերականգնում է Ղասրե Շիրինում ամրագրված պետական սահմանները։

1804-1813 և 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմների արդյունքում Արևելյան Հայաստանի մեծագույն մասը միացել է Ռուսական կայսրությանը։

1603-1604 թվականների պատերազմ խմբագրել

16-րդ դարի վերջին Իրանում գահակալական կռիվներից հետո շահ է դառնում Աբբաս I Սեֆին (1587-1629)։ Նա 1590 թվականին հաշտության պայմանագիր կնքեց Օսմանյան սուլթան Մուրադ III-ի (1574-1595) հետ։ Իրանի նոր շահը կարողացավ կարճ ժամանակում վերջ տալ ներքին հուզումներին և ուժեղացնել կենտրոնական իշխանությունը։ Հաղթելով ուզբեկներին՝ նա ապահովեց պետության սահմաններն արևելքից։ Պետության հզորացմաան համար կարևոր քայլ էր բանակի վերակազմումը, որի հարցով նա դիմեց անգլիացիներին։ Իրանական բանակում մտցվեց ռազմական հատուկ ուսուցում։

Նույն ժամանակահատվածում Օսմանյան կայսրության արևելյան նահանգներում բռնկվեցին գյուղացիական ապստամբություններ, իսկ Մուրադ III-ի որդի և հաջորդ Մուհամմեդ III-ի օրոք (1595-1603) գահակալական կռիվներ սկսվեցին։ Առիթը օգտագործելով՝ Շահ Աբասը 1603 թվականին վերսկսեց պատերազմը։

1603 թվականին պարսկական զորքերը գրավեցին Ատրպատականի կենտրոն Թավրիզը և անցան Արաքս գետը։ Հաջորդ տարվա գարնանը պարսիկները գրավեցին Ջուղան։ Շահին հայերը ճոխ ընդունելության արժանացրին։ Դրանից հետո գրավվեցին Նախիջևանը և պաշարեցին Երևանը։

1583 թվականին Ֆարհադ փաշայի կողմից կառուցված Երևանի բերդը 9 ամիս դիմադրեց պարսկական զորքին։ Այդ ընթացքում պարսկական բանակի այլ զորամասերր արշավեցին Հայաստանի հարավային և արևմտյան նահանգներ։ Այդ գավառների բնակչության մի մասը բերվեց Այրարատյան դաշտ։ Պարսկական բանակը լուրջ դիմադրության չհանդիպեց, իսկ հայերը շահագրգռված չէին թուրքերի համար կռվելու պարսիկների դեմ։ Հանձնվեց նաև Երևանի բերդը[1]։

Շահ Աբբասի բռնագաղթ խմբագրել

Կոստանդնուպոլսում տեղի ունեցող գահակալական կռիվները ավարտվեցին, և գահ բարձրացավ սուլթան Ահմեդ I-ը (1603-1617)։ Հաջորդ տարում նա ձեռնամուխ եղավ կորցրած տարածքների վերանվաճմանը։ Օսմանյան զորքերը Արզրումից (Կարին) շարժվեցին դեպի Կարս և Շիրակ։ Շահ Աբասը որոշեց ճակատամարտ չտալ, այլ նահանջել։ Միաժամանակ նա որոշեց թշնամու բանակի հարձակման ուղղությամբ ամայացնել երկիրը, իսկ հայ բնակչությանը քշել Պարսկաստան՝ նպատակ ունենալով ստեղծել բնակչությունից զուրկ սահմանամերձ գոտի, որպեսզի թուրքական բանակը ապաստան և մթերք չունենա Պարսկաստանի դեմ արշավանքը շարունակելու համար։ Ուստի դեռ 1603 թվականին Շահ-Աբբասը կազմակերպեց հայ ժողովրդի բռնագաղթը դեպի Իրան։ Շահ-Աբբասը նպատակ ուներ։ Հայ բնակչությանը բռնագաղթը ուներ նաև տնտեսական կարևոր նշանակությոուն. նրանց տեղափոխելով Պարսկաստանի կենտրոնական մասեր՝ զարկ կտրվեր մետաքսի միջազգային առևտրի զարգացմանը, իսկ արհեստավորների և արվեստագետների միջոցով՝ երկրի մշակույթը։

 
Շահ Աբբասի արձանը. ապամոնտաժվել է 1978-1979 թվականների հեղափոխության ժամանակ

Այրարատյան դաշտում իրենց կողմից կուտակած ողջ բնակչությանը պարսիկները տեղափոխում են Արաքս գետին զուգահեռ՝ մինչև Ջուղա։ Կարսից մինչև Ջուղա ընկած տարածքում ոչնչացնում են տեղահանված բնակչության տները, ունեցվածքը, պարենը, անասնակերը, որպեսզի դրանք թուրքերի ձեռքը չընկնեն։ Իսկ գաղթած բնակչությունն էլ կկորցներ վերադարձի հույսը։ Հայաստանը վերածվեց անապատի։ Գաղթից ազատվեց միայն Սյունիքի և Արցախ-Ուտիքի հայությունը, որը հեռու էր ռազմաճակատի գծից։ Բացի այդ, պարսիկները գիտակցում էին, որ տեղի բնակչությունը, օգտվելով իր լեռնոտ երկրամասի անառիկությունից, կարող է համառ դիմադրել։

Ջուղա քաղաքի մոտ Արաքսն անցնելու համար եղած կամուրջներն ու մյուս միջոցները բավարար չէին։ Շահի հրամանով զորքն ստիպում է ժողովրդին լցվել գետը և ոտքով անցնել մյուս ափը։ Ծերերն ու երեխաները, կանայք ու թուլակազմ մարդիկ, զոհ են գնում գետի ջրերին։ Գաղթեցվեցին նաև Ջուղայի բնակիչները, որոնք դրանից առաջ փառահեղ ընդունելություն էին ցույց տվել Շահ Աբասին։ Նրանց թույլատրեցին բնակվել Սպահան մայրաքաղաքում, իսկ գյուղացիներին ու արհեստավորներին՝ քաղաքի շրջակա գավառներում։ Սպահանում կառուցվեց առանձին թաղամաս՝ Նոր Ջուղա։

1603-1604 թվականների բռնագաղթը ամայացրեց երկիրը։ Հայաստանից տեղահանվեցին ավելի քան 300 հազար հայեր[2]։ Մինչև 19-րդ դարի սկիզբը ամբողջ հայ բնակչությունն Արևելյան Հայաստանում կազմում էր մինչև 40 000 մարդ։

1605 թվականին Օսմանյան կայսրության և Սեֆյան Պարսկաստանի միջև վերսկսվում են։ Վճռական ճակատամարտում Շահ Աբբասի զորքերը հաղթանակ են տանում։ Արևելյան Հայաստանը կրկին անցավ Պարսկաստանին։ Բայց պատերազմը այլ փոփոխակի հաջողություններով շարունակվեց ևս 30 տարի։

Ղասրե Շիրինի հաշտություն խմբագրել

Թուրք-պարսկական հերթական պատերազմի ընթացքում գահ էին բարձրանում նոր սուլթաններ ու շահեր։ 1603 թվականին սկսված ռազմական գործողությունները ավարտվեցին 1639 թվականին։ 1638 թվականին օսմանյան բանակը գրավում է Բաղդադը. դրանով Միջագետքը վերջնականաապես անջատվում է Պարսկաստանից։

1639 թվականին Իրաքի ու Իրանի սահմանագլխին գնտվող Ղասրե Շիրին քաղաքում կնքվում է 30-ամյան հաշտության պայմանագիր, որը տևում է շուրջ 80 տարի։ Պայմանագրով Հայաստանը վերաբաժանվեց Օսմանյան Թուրքիայի և Պարսկաստանի միջև։ Սա Հայաստանի չորրորդ բաժանումն էր։ Այս անգամ սահմանն անցնում էր Ախուրյան գետով մինչև Երասխ, ուղիղ գծով շարունակվում մինչև Հայկական Պարի բարձունքները, Մեծ ու Փոքր Մասիսների միջով թեքվում դեպի հարավ և, Վասպուրականը բաժանելով երկու մասի՝ Զագրոսի լեռներով հասնում Միջագետք՝ Վանը և Բաղդադը թողնելով թուրքերին։ Նախորդ՝ 1555 թվականին կնքված Ամասիայի հաշտության պայմանագրով, երբ Հայաստանը երրորդ անգամ էր բաժանվում հարևան տերությունների միջև, Կարսի շրջանը դեռ մտնում էր Իրանի կազմում՝ որպես Երևանի կուսակալության մաս։

Հերթական անգամ Հայաստանը բաժանվեց երկու հակամարտող կողմերի միջև. Պարսկաստանին անցավ Արևելյան Հայաստանը՝ Մեծ Հայքի նահանգներ Գուգարքը, Սյունիքը, Արցախը, Ուտիքը, Պարսկահայքը, Փայտակարանը, ինչպես նաև Այրարատի և Վասպուրականի մի մասը՝ Շիրակը, Արարատյան դաշտը, Նախիջևանի հովիտը, Ավարայրի դաշտը։ Արևմտյան Հայաստանում օսմանյան տիրապետությունը ավելի ամրապնդվեց. նրանց անցան ոչ միայն Մեծ Հայքի արևմտյան նահանգները, այլև Փոքր Հայքը և Կիլիկիան։ Արևմտյան Հայաստանի երբեմնի հզոր քաղաքները՝ Կարինը, Կարսը, Վանը, Ադանան դարձան Օսմանյան կայսրության վարչական միավորների՝ փաշայությունների կենտրոններ։

Թուրք-պարսակական սահմանագիծը պահպանվեց մինչև 19-րդ դարի սկզբները, երբ Արևելյան Հայաստանի մեծ մասն անցավ Ռուսաստանին։ Արևմտյան Հայաստանը մնաց թուրքական տիրապետության տակ[3]։

Տես նաև խմբագրել

Նշումներ խմբագրել

  1. Հայաստանի երրորդ բաժանումը տեղի էր ունեցել 1555 թվականին

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Շահ Աբասի արշավանքները». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 26-ին.
  2. «Հայերի բռնագաղթը Շահ Աբասի կողմից». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 26-ին.
  3. «Հայաստանի նոր բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 26-ին.